Գլխավոր տեղեկություն
Номер
N 2878-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (28.11.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.11.18/26(409).1 Հոդ.402.21
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Дата принятия
14.10.2011
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
14.10.2011
Дата вступления в силу
28.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 նոյեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12411464

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

14 հոկտեմբերի 2011 թ.

 ք. Երևան

N 2878-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 119-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-րդ կետը և 2-րդ հավելվածի 3-րդ կետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետով`

 

Հրամայում եմ՝

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի փետրվարի 8-ի «Հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով համակարգի ներդրման ժամանակացույցը հաստատելու մասին» N 119-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր 20.1 և 20.2 կետերով հետևյալ բովանդակությամբ՝

 

«20.1.

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ` ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում դուրս գրած և սահմանված կարգով անվավեր ճանաչված էլեկտրոնային հարկային հաշիվների վերաբերյալ

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2011թ. հոկտեմբերի 11-ի
N 2875-Ն հրաման

   

2012 թվա-կանի հուն-վարի 1-ից

   

20.2.

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ` վերակազմակերպված իրավաբանական անձի կողմից դուրս գրված և սահմանված կարգով անվավեր ճանաչված էլեկտրոնային հարկային հաշիվների վերաբերյալ

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2011թ. հոկտեմբերի 11-ի
N 2875-Ն հրաման

 

2012 թվա-կանի հուն-վարի 1-ից

 
 »:

 

Կոմիտեի նախագահ
Գ. Խաչատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան