ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
11 նոյեմբերի 2009 թ. |
N 665-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐԱԻԿ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 00064 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով` անհատ ձեռնարկատեր ԱՐԱԻԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ 2009 թվականի նոյեմբերի 2-ի գրությունն ու տարեկան պետական տուրքի և տույժերի վճարման անդորրագրերի պատճենները.
վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 7-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 573-Ա հրամանի 1-ին կետով նշված անհատ ձեռնարկատեր ԱՐԱԻԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ 2007 թվականի նոյեմբերի 2-ի ՏԾ N 00064 լիցենզիայի գործողության կասեցումը 2009 թվականի հոկտեմբերի 2-ից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Սարգսյան |
