ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 սեպտեմբերի 2020 թ. |
N 3333-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՖԵՐԹԻԼԻԹԻ ՍԵՆԹՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-ԲՕ-001775 ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-ԲՕ-001890 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՌԵՊՐՈԴՈՒԿՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ` ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2019 թվականի դեկտեմբերի 20-ին հարուցված վարչական վարույթի շրջանակում ք. Երևան, Նոր-Նորք Մոլդովական փողոց 41/7 շինություն հասցեում գործունեություն իրականացնող «ՖԵՐԹԻԼԻԹԻ ՍԵՆԹՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իրականացված զննման արդյունքը, այն է`
1. հանձնաժողովի նախագահ Էդուարդ Համբարձումյանը չունի վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայականներ,
2. հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Համլետի Գրիգորյանը չունի վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայականներ,
3. հանձնաժողովի անդամ Արմինե Կոնստանտինի Թումանյանը չունի վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայականներ,
4. հանձնաժողովի անդամ Քնարիկ Մամիկոնի Ալեքսանդրյանը չունի վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայականներ,
5. ընկերության ճառագայթային ախտորոշիչ՝ ուլտրաձայնային հետազոտություններն իրականացնող Իվետա Գրիգորյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայական, և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և նույն հոդվածի 8-րդ մասի պահանջներով`
Հրամայում եմ`
1. Կասեցնել «ՖԵՐԹԻԼԻԹԻ ՍԵՆԹՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2012 թվականի դեկտեմբերի 12-ին տրամադրված N Կ-ԲՕ-001775 և 2013 թվականի նոյեմբերի 26-ին տրամադրված N Կ-ԲՕ-001890 լիցենզիաներով (ք. Երևան, Նոր-Նորք Մոլդովական փողոց 41/7 շինություն) նախատեսված բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային` ռեպրոդուկտոլոգիական տեսակով զբաղվելու իրավունքը Էդուարդ Համբարձումյանի, Հռիփսիմե Համլետի Գրիգորյանի, Արմինե Կոնստանտինի Թումանյանի, Քնարիկ Մամիկոնի Ալեքսանդրյանի մասով, ճառագայթային ախտորոշիչ՝ ուլտրաձայնային տեսակով զբաղվելու իրավունքը Իվետա Գրիգորյանի մասով` մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՖԵՐԹԻԼԻԹԻ ՍԵՆԹՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Թորոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2020 թվական: