«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 դեկտեմբերի 2009 թ.ուղղ.
Պետական գրանցման թիվ 32009423
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
17 նոյեմբերի 2009 թ. |
N 166-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի հանրապետության ուսումնական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կարգը» հաստատելու մասին N 79-Ն հրամանով սահմանված հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) Հավելվածը լրացնել նոր 4.1 կետով, հետևյալ բովանդակությամբ`
«4.1 Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության ավիացիոն մասնագետները ուսուցումը անցնում են օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատությունում, ապա տվյալ ավիացիոն ուսումնական հաստատության համապատասխանությունը քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների պահանջներին պարզելու նպատակով Գլխավոր վարչության կողմից իրականացվում է սույն կարգի դրույթներին համապատասխան ուսումնասիրություն: Տվյալ օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատության համապատասխանությունը քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների պահանջներին հաստատվում է (ճանաչվում է), եթե իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ այն համապատասխանում է սույն կարգի դրույթներին, կամ այն հավաստվում է ուսումնական հաստատության կողմից ներկայացված, սույն կարգի 1-ին կետում նշված փաստաթղթերի հիման վրա նրան համապատասխան պետության ավիացիոն իշխանությունների կողմից տրված համապատասխան սերտիֆիկատների հիման վրա:
Ուսումնասիրության արդյունքում, ուսումնասիրություն իրականացնող Գլխավոր վարչության աշխատակիցների կողմից կազմվում է եզրակացություն և լրացվում հարցաշար, համաձայն ձև 2-ի (հավելված 1), որոնք ուսումնասիրություն անցկացնելուց հետո քննարկվում են ԲՈՀ-ում և ներկայացվում են Գլխավոր վարչության պետին` ԲՈՀ նախագահի զեկուցագրով:
Գլխավոր վարչության կողմից վերը նշված ավիացիոն ուսումնական հաստատության ճանաչման դեպքում Գլխավոր վարչության պետը մակագրում է ԲՈՀ նախագահի զեկուցագիրը և այն կից փաստաթղթերով ընդունվում է ի կատարումն ԲՈՀ-ի կողմից, այն դեպքում, երբ օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատությունը ցանկություն է հայտնում ճանաչման վերաբերյալ համապատասխան հաստատող գրություն ստանալու, ապա այն համապատասխան գրությամբ առաքվում է նրան, ուսումնասիրությունը իրականացնելուց մեկ ամսվա ընթացքում:».
2) Հավելվածի 11-րդ կետը «կազմակերպման ուuումնաuիրություն» բառերից հետո լրացնել «և լրացնում հարցաշար համաձայն ձև 1-ի (հավելված 2)» բառերով։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |
Հավելված 1 ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի նոյեմբերի 17-ի N 166-Ն հրամանի առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի մայիսի 14-ի N 79-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կարգ»-ի |
Ձև 1
ՀԱՐՑԱՇԱՐԵՐ
Ավիացիոն ուսումնական հաստատության ուսումնասիրության
Ավիացիոն ուսումնական հաստատություն__________________________________
_____________________________________________________________
անվանումը, ուսումնասիրության ամիս, ամսաթիվ, տարեթիվ
NN |
Ուսումնասիրության ենթակա և պատասխան պահանջող հարցեր |
բավ. |
ոչ բավ. |
1. |
Ուսումնական հաստատության կանոնադրություն |
||
2. |
Ուսումնական հաստատության հաստատված կառուցվածքը |
||
3. |
Դասախոսական կազմի տվյալները (կրթությունը, փորձը, ստաժը) |
||
4. |
Ավիացիոն մասնագետների պատրաստման ծրագրերը |
||
5. |
Ավիացիոն մասնագետների պատրաստման տեսակները |
||
6. |
Ուսումնական տեխնիկական միջոցները |
||
7. |
Վարժասարքային համալիրները |
||
8. |
Հրահանգիչների առկայությունը |
||
9. |
Ուսումնական գործընթացի ծրագրումը |
||
10. |
Դասախոսական կազմի վերապատրաստման ծրագրումը |
||
11. |
Ուսումնական ծրագրերը |
||
12. |
Դասարանների հագեցվածությունը տեխնիկական միջոցներով |
||
13. |
Անհրաժեշտ փաստաթղթային փաթեթը 1) տարվա դասընթացների պլան-գրաֆիկը 2) ուսումնական ծրագրերը ըստ ավիամասնագետների 3) ստուգողական հարցերը 4) քննական տոմսերը 5) դասընթացային մատյանները 6) դասերի և քննությունների դասացուցակը 7) սլայդների և դիաֆիլմերի ցանկը 8) ուսումնական դասերի և առարկաների, դասավանդողների հաշվարկը 9) դասավանդողների ցուցակը 10) հրավիրվող դասավանդողների ցուցակը 11) ուսումնական կենտրոնի սարքավորումների տարեկան պլան 12) հաստատված ձևի վկայական 13) դասավանդողների տարիֆիկացիոն ցուցակը 14) գրադարանի առկայությունը և հագեցվածությունը 15) ուսումնական հաստատությունը նշանակում է անձի, որը պատասխանատու է համապատասխանության համար 16) ուսումնական հաստատությունը նշանակում է անձի, որը պատասխանատու է որակի ապահովման համար 17) փաստաթղթերի վարման և պահպանման կարգ |
Եզրակացություն
------------------------------------------------------------------------------------------------------------

-----------------------------------------------
Թերությունների ցանկ և վերացման ժամկետ
-------------------------------------------------------------------------------------------------------------
Ուսումնասիրողների ազգանունը, անունը, ստորագրությունը
--------------------------------------------------------------------------------------------------------------

Հավելված 2 ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի նոյեմբերի 17-ի N 166-Ն հրամանի առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի մայիսի 14-ի N 79-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կարգ»-ի |
Ձև 2
ՀԱՐՑԱՇԱՐԵՐ
Ավիացիոն ուսումնական հաստատության ուսումնասիրության
Ավիացիոն ուսումնական հաստատություն______________________________
___________________________________________________________
անվանումը, ուսումնասիրության ամիս, ամսաթիվ, տարեթիվ
NN |
Ուսումնասիրության ենթակա և պատասխան պահանջող հարցեր |
բավ. |
ոչ բավ. |
1. |
Ուսումնական հաստատության կանոնադրություն |
||
2. |
Ուսումնական հաստատության հաստատված կառուցվածքը |
||
3. |
Ավիացիոն մասնագետների պատրաստման ծրագրերը |
||
4. |
Ավիացիոն մասնագետների պատրաստման տեսակները |
||
5. |
Ուսումնական տեխնիկական միջոցները |
||
6. |
Հրահանգիչների առկայությունը |
||
7. |
Ուսումնական գործընթացի ծրագրումը |
||
8. |
Ուսումնական ծրագրերը |
||
9. |
Դասարանների հագեցվածությունը տեխնիկական միջոցներով |
||
10. |
Անհրաժեշտ փաստաթղթային փաթեթը 1) ուսումնական ծրագրերը ըստ ավիամասնագետների 2) ստուգողական հարցերը 3) սլայդների և դիաֆիլմերի ցանկը 4) հաստատված ձևի վկայական 5) ուսումնական հաստատությունը նշանակում է անձի, որը պատասխանատու է որակի ապահովման համար |
Եզրակացություն
------------------------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------------------------
Թերությունների վերացման ժամկետը