ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
12 հոկտեմբերի 2009 թ. ք. Երևան |
N 09-281-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 12.10.2009 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ՝
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Արվա Ռիելթոր» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳN 0627 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Էքսպրես Վելյու» ՓԲ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳN 0713 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանին։
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(12.10.2009թ. հր. 09-281-L)
Հ/Հ | Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) | Բնակության վայրը, գտնվելու վայրը |
Լիցեն-զիայի համարը | Լիցեն-զիան տալու ամսա-թիվը | Հարկ վճարողի հաշվառ-ման համարը (ՀՎՀՀ) | Գրանց-ման հա-մարը | Գործու-նեության տեսակը | Գործու-նեության իրականաց-ման վայրը | Գործողու-թյան ժամկետը | Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևա-կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին | Այլ տեղեկու-թյուններ |
1 | «Արվա Ռիելթի» ՍՊԸ | Երևան, Սվաճյան 39/1 հեռ. 726-707 |
ԱԳN0627 | 10.10.06թ. | 01838366 | 625 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. |
Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով | |
2 | «Էքսպրես Վելյու» ՓԲԸ | Սյունիքի մ-զ, Խնձորեսկ հ-ք, հեռ. 547-933 | ԱԳN0713 | 11.10.07թ. | 09210854 | 709 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. |
Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով |