«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 փետրվարի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 11804031
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
11 փետրվարի 2004 թ. |
N 99-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 1 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի հունվարի 8-ի «Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների անվանացանկը հաստատելու մասին» N 1 հրամանում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
հրամանով հաստատված «Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների»
1. անվանացանկը լրացնել 29-րդ կետով հետևյալ բովանդակությամբ`
«29. Պաշտոնական պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների (բացառությամբ` ավիատոմսերի սպասարկման ծառայությունների) ձեռքբերում»:
2. անվանացանկի 17-րդ կետի «2003 թվականից» բառերը փոխարինել «2006 թվականից» բառերով:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |
