Գլխավոր տեղեկություն
Номер
N 106-Ն
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (25.04.2005-25.02.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.04.15/9(186) Հոդ.115
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
31.03.2005
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
31.03.2005
Дата вступления в силу
25.04.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.02.2008

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 ապրիլի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11605147


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

31 մարտի 2005 թ.
ք. Երևան

N 106-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՍԱԿԱԳՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի ««ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակը հաստատելու մասին» թիվ 1465-Ն որոշմամբ հաստատված «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» համատեղ ձեռնարկությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի 6-րդ կետի

1. Հաստատել՝

ա) 2048 կբ/վ E-1 (R1, R2, ISDN ազդանշանով)   թողունակության հանրային հեռախոսային ցանցին միանալու հնարավորությամբ թվային կապուղիների տեղական խոսակցությունների և ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագները՝ համաձայն N 1 հավելվածի,

բ) հանրային ինտերնետի միջոցով ձայնի փոխանցման ծառայության  սակագները՝  համաձայն  N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված սակագները ուժի մեջ են մտնում 2005 թվականի մայիսի 1-ից, իսկ «բ» ենթակետով հաստատված սակագները՝ սույն հրամանի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար`
Ա. Մանուկյան


Հավելված N 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2005 թ. մարտի 31-ի
թիվ 106-Ն հրամանի

Սակագներ
2048 կբ/վ E-1 (R1, R2, ISDN ազդանշանով) թողունակության հանրային հեռախոսային ցանցին միանալու հնարավորությամբ թվային կապուղիների տեղական խոսակցությունների ինտերնետ հասանելիության ծառայության
 

  Անվճար տեղական խոսակցությունների և ինտերնետ հասանելիության ծառայության չափաքանակը րոպե/ամսական   10800
 

Ծառայության անվանումը

Սակագին
(առանց ԱԱՀ)

ԱԱՀ  Սակագին
(ԱԱՀ-ով)

1.

1 րոպե տեղական խոսակցության վարձ՝ դրամ      
  10801 րոպեից մինչև 67500 րոպե ամսական տևողության դեպքում, դրամ 

3.33

0.67

4.0

  ամսական 67501 րոպե և ավելի տևողության դեպքում, դրամ 

6.66

1.33

8.0

2. ամսական 10801 րոպե և ավելի տևողության դեպքում ինտերնետ հասանելիության ծառայության 1 րոպեի վարձ, դրամ

0.83 

0.17

1.0

  
 
ՀՀ նախարարության
աշխատակազմի
ղեկավար
Վ. Մարության

Հավելված N 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2005 թ. մարտի 31-ի
թիվ 106-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_10189
Ներմուծեք նկարագրությունը_10190
Ներմուծեք նկարագրությունը_10188
Ներմուծեք նկարագրությունը_10191
Ներմուծեք նկարագրությունը_10192
Ներմուծեք նկարագրությունը_10193
Ներմուծեք նկարագրությունը_10194
Ներմուծեք նկարագրությունը_10195 

Բոլոր վճարումները կատարվում են ազգային դրամով, հիմք ընդունելով նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը:

Ծառայությունը մատուցվելու է կանխավճարային հեռախոսաքարտերի միջոցով: Կանխավճարային հեռախոսաքարտերը հնարավոր չի լինի օգտագործել ավտոմատ միջազգային և միջքաղաքային ելքի հնարավորություն չունեցող ավտոմատ հեռախոսակայաններից և սկավառակային հեռախոսներից:

Ծառայությունը մատուցվելու է անվճար հեռախոսահամարների (toll-free numbers) միջոցով:

Կանխավճարային հեռախոսաքարտերը ունենալու են հետևյալ անվանական արժեքները` 2500, 5000 և 10000 Հայաստանի Հանրապետության դրամ, ներառյալ ԱԱՀ:

Կանխավճարային հեռախոսաքարտերի սպառման ժամկետը պետք է լինի առաջին օգտագործումից սկսած 2 ամսից ոչ պակաս:

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության
աշխատակազմի
ղեկավար
Վ. Մարության