Գլխավոր տեղեկություն
Номер
N 02/549
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.07.2000-11.07.2003)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2000.07.10/9(51)
Принят
Պետական եկամուտների նախարարություն
Дата принятия
30.06.2000
Подписан
Պետական եկամուտների նախարար
Дата подписания
30.06.2000
Дата вступления в силу
15.07.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.07.2003

124.02/549.30.06.00

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

30 հունիսի 2000 թ.
ք. Երևան

02/549

 

 

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածը և նպատակ ունենալով պարզաբանել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից Հայաստանի Հանրապետությունում պարզեցված հարկի հաշվարկման և բյուջե վճարման հարցերը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

Հաստատել «Պարզեցված հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը:

 

ՀՀ պետական եկամուտների
նախարար`

Գ. Պողոսյան

 

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների
նախարարության
30 հունիսի 2000 թ.
թիվ 02/549 հրամանով
Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության հետ
__ __________ 2000 թ.
Համաձայնեցված է
ՀՀ սոցիալական
ապահովագրության
պետական հիմնադրամի հետ
__ __________ 2000 թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

Պարզեցված հարկի հաշվարկման եվ վճարման կարգի մասին

 

Սույն հրահանգը մշակված է ի կատարումն «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի և նպատակ ունի պարզաբանել «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները` կապված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից Հայաստանի Հանրապետությունում պարզեցված հարկի հաշվարկման և բյուջե վճարման հարցերի հետ:

 

1. Պարզեցված հարկի հասկացությունը եվ պարզեցված հարկ վճարողները

 

1.1. Պարզեցված հարկը օրենքով սահմանված չափերով ու ժամկետներում ձեռնարկատիրական գործունեության համար պետական բյուջե վճարվող` ավելացված արժեքի հարկին (այսուհետ` ԱԱՀ) և (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հարկ է:

Պարզեցված հարկի ընդհանուր գումարի մեջ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունը ընդունվում է 60%:

1.1.1. Իրավաբանական անձանց համար պարզեցված հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին:

Հրահանգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած) իրավաբանական անձանց (այսուհետև` ռեզիդենտ իրավաբանական անձինք), օտարերկրյա պետություններում ստեղծված իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, միջազգային կազմակերպությունների և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (այսուհետ` ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ) վրա, եթե վերջիններս Հայաստանի Հանրապետությունում իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն:

1.1.2. Անհատ ձեռնարկատերերի համար պարզեցված հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) եկամտահարկին:

1.2. Պարզեցված հարկ վճարողների համար պարզեցված հարկով հարկվող գործունեության մասով կասեցվում են ԱԱՀ-ի և շահութահարկի (եկամտահարկի) գծով հարկային օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները:

1.3. Պարզեցված հարկ վճարողների պարզեցված հարկով հարկվող օբյեկտը որոշելիս հաշվի չեն առնվում.

ա) իրավաբանական անձ լինելու դեպքում` շահութահարկի գծով համախառն եկամտից նվազեցումները (ծախսեր, կորուստներ, այլ նվազեցումներ).

բ) անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` եկամտահարկի գծով համախառն եկամտից նվազեցումները (նվազեցվող եկամուտներ, անձնական նվազեցումներ, ծախսեր).

գ) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածով սահմանված` ԱԱՀ վճարող համարվելու համար չափը:

1.4. Հայաստանի Հանրապետությունում պարզեցված հարկ վճարող են համարվում իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին սահմանված ժամկետներում և կարգով հայտարարագիր ներկայացրած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ` սույն հրահանգի 1.5 կետում նշվածներից, եթե նախորդ տարվա ընթացքում նրանց կողմից մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 30,0 մլն դրամը (2000 թ. 2-րդ կիսամյակում պարզեցված հարկ վճարող համարվելու համար` այդ պայմանը համարվում է բավարար, եթե 2000 թ. 1-ին կիսամյակում իրացման շրջանառությունը չի գերազանցում 15,0 մլն դրամը):

Իրացման շրջանառության նկատմամբ նշված սահմանափակումը չի տարածվում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության (բացառությամբ` սեփական արտադրանքի իրացմանը խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով) կամ հանրային սննդի ոլորտում գործունեության նկատմամբ` անկախ այլ գործունեություն իրականացնելու կամ չիրականացնելու հանգամանքից:

Օրինակ 1. Իրավաբանական անձը իրականացնում է տրիկոտաժի արտադրություն և խանութի միջոցով սննդամթերքի առևտուր: 2000 թ. 1-ին կիսամյակի ընթացքում տրիկոտաժի արտադրանքի իրացման շրջանառությունը (առանց ԱԱՀ-ի) կազմել է 15,0 մլն դրամ, իսկ սննդամթերքի առևտրից` 10,0 մլն դրամ:

Տվյալ դեպքում 2000 թ. հուլիսի 1-ից մինչև 25-ը (ներառյալ) սահմանված կարգով իր հաշվառման վայրի հարկային մարմին պարզեցված հարկ վճարող դառնալու մասին հայտարարագիր ներկայացնելու դեպքում իրավաբանական անձը կարող է 2000 թ. հուլիսի 1-ից դառնալ պարզեցված հարկ վճարող, ինչպես տրիկոտաժի արտադրանքի իրացման, այնպես էլ սննդամթերքի առևտրի մասով:

Օրինակ 2. Իրավաբանական անձը իրականացնում է տրիկոտաժի արտադրություն և խանութի միջոցով սննդամթերքի առևտուր: 2000 թ. 1-ին կիսամյակի ընթացքում տրիկոտաժի արտադրանքի իրացման շրջանառությունը (առանց ԱԱՀ-ի) կազմել է 17,5 մլն դրամ, իսկ սննդամթերքի առևտրից` 20,0 մլն դրամ:

Տվյալ դեպքում 2000 թ. հուլիսի 1-ից մինչև 25-ը (ներառյալ) սահմանված կարգով իր հաշվառման վայրի հարկային մարմին պարզեցված հարկ վճարող դառնալու մասին հայտարարագիր ներկայացնելու դեպքում իրավաբանական անձը կարող է 2000 թ. հուլիսի 1-ից դառնալ պարզեցված հարկ վճարող` միայն սննդամթերքի առևտրի մասով:

Օրինակ 3. Իրավաբանական անձը արտադրում է տրիկոտաժ, որը իրացնում է պատրաստի արտադրանքի պահեստից և խանութի միջոցով: Նույն խանութի միջոցով իրավաբանական անձը իրականացնում է կոշիկի առևտուր: 2000 թ. 1-ին կիսամյակի ընթացքում իրացման շրջանառությունը (առանց ԱԱՀ-ի) ընդհամենը կազմել է 17,5 մլն դրամ, որից խանութի միջոցով կոշիկի առևտրից` 2,0 մլն դրամ:

Տվյալ դեպքում 2000 թ. հուլիսի 1-ից մինչև 25-ը (ներառյալ) սահմանված կարգով իր հաշվառման վայրի հարկային մարմին պարզեցված հարկ վճարող դառնալու մասին հայտարարագիր ներկայացնելու դեպքում իրավաբանական անձը կարող է 2000 թ. հուլիսի 1-ից դառնալ պարզեցված հարկ վճարող` միայն խանութի միջոցով կոշիկի առևտրի գործունեության մասով:

1.5. Պարզեցված հարկ վճարողներ չեն կարող համարվել.

ա) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաստատագրված վճար վճարող անձինք` գործունեության այդ մասով.

բ) ակցիզային հարկով հարկման ենթակա (այդ թվում` դրան փոխարինող հաստատագրված վճար վճարող) ապրանքներ արտադրողները.

գ) այն անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծված և չիրացված` մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ապրանքների մնացորդը (հաշվարկված մաքսային արժեքով) հայտարարագրի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գերազանցում է 1,0 մլն դրամը (2000 թ. 2-րդ կիսամյակում պարզեցված հարկ վճարող համարվելու համար այդ պայմանը հարկ վճարողների համար համարվում է բավարար, եթե 2000 թ. 1-ին կիսամյակում Հայաստանի Հանրապետություն ներմուծված` մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ապրանքների մնացորդը (հաշվարկված մաքսային արժեքով) չի գերազանցում 500,0 հազար դրամը): Սույն ենթակետի կիրառման առումով խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրի գործունեություն և հանրային սննդի գործունեություն իրականացնողների համար որպես նախորդ տարի ընդունվում է հայտարարագիրը տալու ամսվան նախորդող 12 ամիսները.

դ) դիմումի ներկայացման պահին 100,0 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարը) ունեցող անձինք (2000 թ. 2-րդ կիսամյակում պարզեցված հարկ վճարող համարվելու համար այդ պայմանը չի տարածվում).

ե) վարկային կազմակերպությունները (բանկեր, գրավատներ), ապահովագրական կազմակերպությունները, ներդրումային (ինվեստիցիոն) հիմնադրամները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները (ֆոնդային բորսաներ, ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսաներ, ինվեստիցիոն ընկերություններ, ինվեստիցիոն ֆոնդեր, ինվեստիցիոն խորհրդատվական գրասենյակներ, ինվեստիցիոն բրոքերային գրասենյակներ, լիազորված բանկեր, թողարկման կազմակերպություններ, անկախ ինվեստիցիոն բրոքերներ և դիլերներ), խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, աուդիտորական կամ խորհրդատվական ծառայություններ մատուցողները.

զ) այն անձինք, որոնք հայտարարագրի ներկայացմանը նախորդող 6 ամիսների ընթացքում դադարել են համարվել պարզեցված հարկ վճարողներ:

Սույն կետի «ա» ենթակետում նշված գործունեություն իրականացնող անձինք կարող են պարզեցված հարկ վճարող դառնալ այլ գործունեության մասով, իսկ սույն կետի «բ»-«զ» ենթակետում նշված անձինք պարզեցված հարկ վճարող դառնալ չեն կարող (այդ թվում` այլ գործունեության մասով):

1.6. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարզեցված հարկ վճարող համարվելու համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված 1-ում բերված ձևի հայտարարագիր (2000 թ. 2-րդ կիսամյակում պարզեցված հարկ վճարող համարվելու համար` սույն հրահանգի հավելված 1ա-ում բերված ձևի հայտարարագիր):

1.6.1. Տվյալ տարում սույն հրահանգի 1.6.2 ենթակետում չնշված գործունեության մասով պարզեցված հարկ վճարող համարվելու համար հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվում հունվարի 1-ից 25-ը (ներառյալ):

1.6.2. Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության և հանրային սննդի ոլորտում գործունեության մասով որևէ եռամսյակում պարզեցված հարկ վճարող համարվելու համար հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվում եռամսյակի առաջին ամսվա 1-ից 25-ը (ներառյալ):

1.6.3. Տվյալ տարում պարզեցված հարկ վճարող հանդիսացող անձինք հաջորդ տարում ևս այդպիսին համարվելու (որպես պարզեցված հարկ վճարող գործունեությունը շարունակելու) համար հայտարարագիրը հարկային մարմին են ներկայացնում հաջորդ տարվա հունվարի 1-ից 25-ը (ներառյալ):

1.6.4. Տվյալ տարում որևէ եռամսյակում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական և հանրային սննդի ոլորտում գործունեության մասով պարզեցված հարկ վճարող հանդիսացող անձինք այդ տարվա հաջորդող եռամսյակների համար ևս այդպիսին համարվելու (որպես պարզեցված հարկ վճարող գործունեությունը շարունակելու) համար հայտարարագիր հարկային մարմին չեն ներկայացնում:

1.6.5. 2000 թ. 2-րդ կիսամյակում սույն հրահանգի 1.6.6 կետում չնշված գործունեության մասով պարզեցված հարկ վճարող համարվելու համար հայտարարագիր ներկայացրած անձինք 2000 թ. հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը համարվում են այդպիսիք, եթե հայտարարագիրն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել 2000 թ. հուլիսի 1-ից 25-ը (ներառյալ):

1.6.6. 2000 թ. 2-րդ կիսամյակի որևէ եռամսյակում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության և հանրային սննդի ոլորտում գործունեության մասով պարզեցված հարկ վճարող համարվելու համար հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվում եռամսյակի առաջին ամսվա 1-ից 25-ը (ներառյալ):

1.7. Պարզեցված հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին սույն հրահանգի 1.7.1 կետի «ա» ենթակետի դեպքում` դիմումում նշված գործունեության (գործունեությունների) մասով, իսկ սույն հրահանգի 1.7.1 կետի «բ»-«դ» ենթակետերի և 1.7.2 կետի դեպքերում` գործունեության բոլոր տեսակների մասով:

Եթե հարկ վճարողը սույն կետի համաձայն պարզեցված հարկ վճարող լինելու դադարեցման հիմքերի առկայության դեպքում շարունակում է համարել իրեն պարզեցված հարկ վճարող և կատարված գործողությունները ձևակերպել սույն հրահանգի դրույթներին համապատասխան, ապա այդ փաստը ստուգմամբ հայտնաբերվելու դեպքում սույն հրահանգի 1.7.1 և 1.7.2 կետերով սահմանված ժամկետներից սկսած հարկերը և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով: Այդ դեպքում հարկ վճարողի կողմից.

ա) հաշվարկված պարզեցված հարկի գումարները հաշվանցվում են ընդհանուր սահմանված կարգով հաշվարկված շահութահարկից (եկամտահարկից) և ԱԱՀ-ից սույն հրահանգի 1.1 կետում նշված համամասնությամբ.

բ) ընդհանուր սահմանված կարգով հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներից հաշվանցվում են սույն հրահանգի 7.4 կետով սահմանված կարգով հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության հաստատագրված վճարները:

1.7.1. Պարզեցված հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին հետևյալ փաստերից որևէ մեկի տեղի ունենալու եռամսյակին հաջորդող ամսվա 1-ից, եթե պարզեցված հարկ վճարողը.

ա) գրավոր դիմում է ներկայացրել իր հաշվառման վայրի հարկային մարմին` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու վերաբերյալ.

բ) այդպիսին համարվելու ժամանակաշրջանում թույլ է տվել հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետ` ՀԴՄ) վարման վերաբերվող` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի հետևյալ հոդվածների երկու և ավելի խախտման դեպքեր`

- ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր լինելու դեպքում` առանց ՀԴՄ-ների դրամական հաշվարկներ իրականացնելը (հոդված 17010),

- ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր լինելու դեպքում` ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտմամբ դրամական հաշվարկներ իրականացնելը (հոդված 17011).

գ) այդպիսին համարվելու ժամանակաշրջանում թույլ է տվել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին վերաբերվող` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի հետևյալ հոդվածների երկու և ավելի խախտման դեպքեր`

- սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված հարկային դրոշմանիշներն օտարելը, եթե դրանց քանակը չի գերազանցում 1000 հատ (հոդված 1707),

- ապօրինի ձեռք բերված հարկային դրոշմանիշերով ապրանքներ դրոշմավորելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում 20,0 հազար դրամը (հոդված 1707),

- հարկային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում 20,0 հազար դրամը (հոդված 1708),

- հարկային դրոշմանիշերի մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով դրոշմավորված ապրանքներն իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում 20 հազար դրամը (հոդված 1709).

դ) թույլ է տվել 100,0 հազար դրամ և ավելի ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարի): Սույն դրույթը կիրառվում է այն դեպքում, եթե հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող առաջին ամսվա 1-ի դրությամբ պարզեցված հարկ վճարողը շարունակում է ունենալ 100,0 հազար դրամ և ավելի ժամկետանց հարկային պարտավորություններ:

1.7.2. Պարզեցված հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին հետևյալ փաստերից որևէ մեկի տեղի ունենալու պահից` պարզեցված հարկ վճարողի կողմից այդպիսին համարվելու ժամանակաշրջանում.

ա) իրականացվում է սույն հրահանգի 1.5 կետի «բ» ենթակետով նախատեսված գործունեություն.

բ) իրականացվում է սույն հրահանգի 1.5 կետի «ե» ենթակետով նախատեսված գործունեություն.

գ) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծված` մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ապրանքների ներմուծման ծավալը (հաշվարկված մաքսային արժեքով) գերազանցում է 250,0 հազար դրամը (նշված փաստի տեղի ունենալու պահը որոշվում է մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրի կնքման ամսաթվով):

1.8. Հարկային մարմինները սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմիններին տեղեկություններ են ներկայացնում.

ա) յուրաքանչյուր եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ` տվյալ եռամսյակում պարզեցված հարկ վճարող հանդիսանալու համար հայտարարագիր ներկայացրած հարկ վճարողների վերաբերյալ.

բ) յուրաքանչյուր եռամսյակի առաջին ամսվա 15-ից ոչ ուշ` նախորդ եռամսյակի ընթացքում սույն հրահանգի 1.7 կետում նշված դեպքերում հարկման ընդհանուր կարգին անցած հարկ վճարողների վերաբերյալ:

 

2. Պարզեցված հարկով հարկվող օբյեկտը

 

2.1. Պարզեցված հարկով հարկվող օբյեկտ է համարվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում պարզեցված հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների (բացառությամբ` սույն հրահանգի 2.2 և 2.3 կետերում նշված դեպքերի), կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը:

Սույն հրահանգի իմաստով` ապրանքների մատակարարում է համարվում գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում` արտադրանքի) և այլ գույքի սեփականության իրավունքը այլ անձի փոխանցելու միջոցով, իսկ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում կատարողը պատվիրատուի առաջադրանքով կատարում է որոշակի գործողություններ կամ իրականացնում է որոշակի գործունեություն (ծառայությունների մատուցում է համարվում նաև վարձակալությունը):

2.2. Պարզեցված հարկով հարկվող օբյեկտը որոշելիս իրացման շրջանառության մեջ չի ներառվում պարզեցված հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող` գործունեության իրականացումն ապահովելու նպատակով ձեռք բերված և հաշվառված հիմնական միջոցների իրացման շրջանառությունը:

Այդ մասով պարզեցված հարկ վճարողները ԱԱՀ-ը և շահութահարկը (եկամտահարկը) վճարում են սահմանված ընդհանուր կարգով և վարում են առանձնացված հաշվառում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սույն հրահանգի իմաստով` հիմնական միջոցներն օգտագործվող ապրանքանյութական արժեքների ամբողջություն են, որոնք, որպես աշխատանքի միջոց, բնական տեսքով երկար ժամանակի ընթացքում գործում են ինչպես նյութական արտադրության, այնպես էլ ոչ արտադրական ոլորտում:

2.3. Պարզեցված հարկով հարկվող օբյեկտը որոշելիս իրացման շրջանառության մեջ չի ներառվում պարզեցված հարկ վճարողի կողմից ապրանքների անհատույց տրամադրումը, աշխատանքների անհատույց կատարումը և ծառայությունների անհատույց մատուցումը, որոնք ճանաչվում են որպես փաստաթղթերով հիմնավորված ծախս (մասնավորապես` ներկայացուցչական ծախսեր, գովազդային ծախսեր, մարկետինգային ծախսեր, հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի ծախսեր):

2.4. Ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դեպքում իրացման շրջանառությունը որոշվում է այդ գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքից ելնելով:

Անհատույց (մասնակի հատուցմամբ) գործարքների (գործառնությունների) դեպքում իրացման շրջանառությունը որոշվում է տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորաբար կիրառվող (իրական) գներից ելնելով:

 

3. Պարզեցված հարկի դրույքաչափերը եվ հաշվարկումը

 

3.1. Պարզեցված հարկ վճարողները պարզեցված հարկի գումարների հաշվարկումը կատարում են ինքնուրույն, յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով, սույն հրահանգի 3.2 և 3.3 կետերով սահմանված համապատասխան դրույքաչափերով` հաշվի առնելով սույն հրահանգի 4-րդ կետով սահմանված նվազեցումները:

Պարզեցված հարկի գծով հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը:

3.2. Պարզեցված հարկ վճարողները (բացառությամբ` սույն հրահանգի 3.3. կետում նշված) ընթացիկ տարվա համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ պարզեցված հարկը հաշվարկում են իրացման շրջանառության նկատմամբ հետևյալ դրույքաչափերով.

ա) մինչև 2001 թ. հունվարի 1-ը`

- մինչև 30,0 մլն դրամ գումարի նկատմամբ`

7%,

- 30,0 մլն դրամը գերազանցող գումարի նկատմամբ`

12%.

 բ) 2001 թ. հունվարի 1-ից սկսած յուրաքանչյուր հաջորդ (այդ թվում` 2001 թ. առաջին) կիսամյակի համար սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափերը ավելանում են լրացուցիչ 0,5 տոկոսային կետով:

3.3. Ընթացիկ տարվա համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության մասով պարզեցված հարկը հաշվարկվում է իրացման շրջանառության նկատմամբ հետևյալ դրույքաչափերով.

ա) մինչև 2001 թ. հունվարի 1-ը`

4%.
բ) 2001 թ. հունվարի 1-ից սկսած յուրաքանչյուր հաջորդ (այդ թվում` 2001 թ. առաջին) կիսամյակի համար սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափը ավելանում է լրացուցիչ 0,5 տոկոսային կետով:

 

Օրինակ 4. Իրավաբանական անձը 2001թ. համար և տրիկոտաժի արտադրանքի իրացման մասով և սննդամթերքի առևտրի մասով հանդիսանում է պարզեցված հարկ վճարող: Տարվա ընթացքում տրիկոտաժի արտադրանքի և սննդամթերքի առևտրի մասով իրացման շրջանառությունը կազմել է, համապատասխանաբար.

 

Հաշվետու
ժամանակաշրջան
(եռամսյակ)

Տրիկոտաժի
արտադրանքի
իրացման
շրջանառություն
(մլն դրամ)

Սննդամթերքի
առևտրից
իրացման
շրջանառություն
(մլն դրամ)

Ընդամենը
իրացման
շրջանառություն
(մլն դրամ)

1

2

3

4

1-ին
2-րդ
3-րդ
4-րդ

15,0
10,0
40,0
55,0

5,0
15,0
10,0
10,0

20,0
25,0
50,0
65,0

Ընդամենը

120,0

40,0

160,0

 

Իրավաբանական անձի պարզեցված հարկը 2001թ. համար (ըստ եռամսյակների) հաշվարկվում է.

 

Հաշվետու
ժամանակաշրջան
(եռամսյակ)

Տրիկոտաժի
արտադրանքի
իրացման
շրջանառության
մասով
(մլն դրամ)

Սննդամթերքի
առևտրից
իրացման
շրջանառության
մասով
(մլն դրամ)

Ընդամենը
պարզեցված
հարկ
(մլն դրամ)

1

2

3

4

1-ին
2-րդ
3-րդ

4-րդ

1,125 (15,0x7,5%)
0,750 (10,0x7,5%)
4,950 ((30,0-25,0)x8%+
+(40,0-(30,0-25,0))x13%)
7,150 (55,0x13%)
0,225 (5,0x4,5%)
0,675 (15,0x4,5%)
0,500 (10,0x5,0%)

0,500 (10,0x5,0%)
1,350
1,425
5,450

7,650

Ընդամենը

13,975

1,9

15,875

 

Քանի որ իրավաբանական անձի 2001 թ. իրացման շրջանառությունը տրիկոտաժի արտադրանքի արտադրության մասով գերազանցում է 30,0 մլն դրամը, ապա 2002 թ. ընթացքում այդ մասով իրավաբանական անձը պարզեցված հարկ վճարող չի կարող հանդիսանալ:

 

4. Պարզեցված հարկի գումարի նվազեցումը

 

4.1. Հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված պարզեցված հարկի գումարը նվազեցվում է (սույն հրահանգի 4.2 կետի սահմանափակումը հաշվի առած) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված` գործունեության իրականացումն ապահովելու նպատակով հիմնական միջոց չհանդիսացող ապրանքների և ծառայությունների արժեքի, ինչպես նաև աշխատանքի վարձատրության համար կատարված` փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ` անուղղակի հարկերը).

ա) մինչև 2001 թ. հունվարի 1-ը`

- խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով

առևտրական գործունեության մասով`

2%չափով,

- այլ գործունեության մասով`

4% չափով.

 բ) 2001 թ. հունվարի 1-ից սկսած, յուրաքանչյուր հաջորդ (այդ թվում` 2001 թ. առաջին) կիսամյակի համար սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափերը ավելանում են լրացուցիչ 0,5 տոկոսային կետով:

4.2. Այն դեպքում, երբ սույն հրահանգի 4.1 կետի համաձայն նվազեցումներից հետո պարզեցված հարկի գումարը տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար կազմում է խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության մասով իրացման շրջանառության 2%-ից, իսկ գործունեության մնացած տեսակների մասով` 3,5%-ից պակաս, ապա պարզեցված հարկը վճարվում է, համապատասխանաբար, 2% և 3,5% դրույքաչափերով, իսկ պարզեցված հարկի գումարի չնվազեցված մասը նվազեցվում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված պարզեցված հարկի գումարից:

 

Օրինակ 5. Սույն հրահանգի օրինակ 4-ում բերված պայմաններում իրավաբանական անձը 2001 թ. ընթացքում (ըստ եռամսյակների) կատարել է փաստաթղթերով հիմնավորված ծախսեր ըստ գործունեության տեսակների, համապատասխանաբար.

Հաշվետու
ժամանակաշրջան
(եռամսյակ)

Տրիկոտաժի
արտադրանքի
իրացման
շրջանառության մասով
(մլն դրամ)

Սննդամթերքի
առևտրից
իրացման
շրջանառության մասով
(մլն դրամ)

Ընդամենը
ծախսեր
(մլն դրամ)

1

2

3

4

1-ին
2-րդ
3-րդ
4-րդ

20,0
25,0
45,0
110,0
3,0
10,0
12,0
10,0

23,0
35,0
57,0
120,0

Ընդամենը

200,0

35,0

235,0

 

Իրավաբանական անձի պարզեցված հարկը 2001 թ. համար (ըստ եռամսյակների) հաշվարկվում է.

 

Հաշվետու
ժամանակաշրջան
(եռամսյակ)

Տրիկոտաժի
արտադրանքի
իրացման
շրջանառության
մասով
(մլն դրամ)

Սննդամթերքի
առևտրից
իրացման
շրջանառության
մասով
(մլն դրամ)

Ընդամենը
պարզեցված
հարկ
(մլն դրամ)

1

2

3

4

1-ին
2-րդ
3-րդ

4-րդ

1,125 (15,0x7,5%)
0,750 (10,0x7,5%)
4,950 ((30,0-25,0)x8%+
+(40,0-(30,0-25,0))x13%)
7,150 (55,0x13%)
0,225 (5,0x4,5%)
0,675 (15,0x4,5%)
0,500 (10,0x5,0%)

0,500 (10,0x5,0%)
1,350
1,425
5,450

7,650

Ընդամենը

13,975

1,9

15,875

 

ա) Իրավաբանական անձի 2001 թ. համար (ըստ եռամսյակների) տրիկոտաժի արտադրանքի արտադրության մասով վճարման ենթակա պարզեցված հարկը հաշվարկվում է.

Հաշվետու
ժամանակաշրջան
(եռամսյակ)

Նվազեցվող
ծախսեր
(մլն դրամ)
Պարզեցված
հարկի
նվազագույն
գումար
(մլն դրամ)
Վճարման ենթակա
պարզեցված
հարկի գումար
(մլն դրամ)

Հաջորդ եռամսյակ
«փոխանցվող»
ծախսեր
(մլն դրամ)

1

2

3

4

5

1-ին

2-րդ

3-րդ

4-րդ

0,900
(20,0x4,5%)
1,125
(25,0x4,5%)
2,250
(45,0x5,0%)
5,500
(110,0x5,0%)

0,525
(15,0x3,5%)
0,350
(10,0x3,5%)
1,400
(40,0x3,5%)
1,925
(55,0x3,5%)

0,525
((1,125-0,900)<0,525)
 0,350
(0,750-1,425)<0,350)
1,675 /4,950-3,275/
((4,950-3,275)>1,400)
1,925
((7,150-5,500)<1,925)

0,300
(0,900-(1,125-0,525))
1,025
(0,300+1,125-(0,750-0,350))
0
(1,025+2,250-3,275)
0,275
(5,500-(7,150-1,925))

Ընդամենը

9,775

4,200

4,475

0,275

 

Հաշվարկը կատարվել է հետևյալ եղանակով.

- 2001 թ. 1-ին եռամսյակում` քանի որ հաշվարկված պարզեցված հարկի (1,125 մլն դրամ) և նվազեցվող ծախսերի (0,900 մլն դրամ) տարբերությունը (0,225 մլն դրամ) պակաս է պարզեցված հարկի նվազագույն գումարից (հաշվարկված պարզեցված հարկի գումարի 3,5% դրույքաչափով` 0,525 մլն դրամ), ապա վճարման ենթակա պարզեցված հարկը ընդունվում է պարզեցված հարկի նվազագույն գումարի չափով (0,525 մլն դրամ), իսկ 2-րդ եռամսյակ «փոխանցվող» ծախսերը որոշվում են որպես 1-ին եռամսյակում կատարված նվազեցվող ծախսերի ընդհանուր գումարի (0,900 մլն դրամ) և 1-ին եռամսյակի հաշվարկված պարզեցված հարկից նվազեցվող ծախսերի (հաշվարկված պարզեցված հարկի գումարի (1,125 մլն դրամ) և պարզեցված հարկի նվազագույն գումարի (0,525 մլն դրամ) տարբերություն` 0,600 մլն դրամ) տարբերություն (0,300 մլն դրամ),

- 2001 թ. 2-րդ եռամսյակում` քանի որ հաշվարկված պարզեցված հարկի (0,750 մլն դրամ) և նվազեցվող ծախսերի (1-ին եռամսյակից «փոխանցված» ծախսերի (0,300 մլն դրամ) և 2-րդ եռամսյակում կատարված նվազեցվող ծախսերի (1,125 մլն դրամ) հանրագումար` 1,425 մլն դրամ) տարբերությունը (-0,375 մլն դրամ) պակաս է պարզեցված հարկի նվազագույն գումարից (հաշվարկված պարզեցված հարկի գումարի 3,5% դրույքաչափով` 0,350 մլն դրամ), ապա վճարման ենթակա պարզեցված հարկը ընդունվում է պարզեցված հարկի նվազագույն գումարի չափով (0,350 մլն դրամ), իսկ 3-րդ եռամսյակ «փոխանցվող» ծախսերը որոշվում են որպես 1-ին եռամսյակից «փոխանցվող» ծախսերի (0,300 մլն դրամ) և 2-րդ եռամսյակում կատարված նվազեցվող ծախսերի ընդհանուր գումարի (1,125 մլն դրամ) ու 2-րդ եռամսյակի հաշվարկված պարզեցված հարկից նվազեցվող ծախսերի (հաշվարկված պարզեցված հարկի գումարի (0,750 մլն դրամ) և պարզեցված հարկի նվազագույն գումարի (0,350 մլն դրամ) տարբերություն` 0,400 մլն դրամ) տարբերության (0,725 մլն դրամ) հանրագումար (1,025 մլն դրամ),

- 2001 թ. 3-րդ եռամսյակում` քանի որ հաշվարկված պարզեցված հարկի (4,950 մլն դրամ) և նվազեցվող ծախսերի (2-րդ եռամսյակից «փոխանցված» ծախսերի (1,025 մլն դրամ) և 3-րդ եռամսյակում կատարված նվազեցվող ծախսերի (2,250 մլն դրամ) հանրագումար` 3,275 մլն դրամ) տարբերությունը (1,675 մլն դրամ) գերազանցում է պարզեցված հարկի նվազագույն գումարը (հաշվարկված պարզեցված հարկի գումարի 3,5% դրույքաչափով` 1,400 մլն դրամ), ապա վճարման ենթակա պարզեցված հարկը ընդունվում է որպես հաշվարկված պարզեցված հարկի (4,950 մլն դրամ) և նվազեցվող ծախսերի (3,275 մլն դրամ) տարբերություն (1,675 մլն դրամ), իսկ 4-րդ եռամսյակ ծախսեր չեն փոխանցվում,

- 2001 թ. 4-րդ եռամսյակում` քանի որ հաշվարկված պարզեցված հարկի (7,150 մլն դրամ) և նվազեցվող ծախսերի (5,500 մլն դրամ) տարբերությունը պակաս է պարզեցված հարկի նվազագույն գումարից (հաշվարկված պարզեցված հարկի գումարի 3,5% դրույքաչափով` 1,925 մլն դրամ), ապա վճարման ենթակա պարզեցված հարկը ընդունվում է պարզեցված հարկի նվազագույն գումարի չափով (1,925 մլն դրամ), իսկ 2002 թ. 1-ին եռամսյակ «փոխանցվող» ծախսերը որոշվում են որպես 4-րդ եռամսյակում կատարված նվազեցվող ծախսերի ընդհանուր գումարի (5,500 մլն դրամ) ու 4-րդ եռամսյակի հաշվարկված պարզեցված հարկից նվազեցվող ծախսերի (հաշվարկված պարզեցված հարկի գումարի (7,150 մլն դրամ) և պարզեցված հարկի նվազագույն գումարի (1,925 մլն դրամ) տարբերություն` 5,225 մլն դրամ) տարբերություն (0,275 մլն դրամ):

Քանի որ իրավաբանական անձի 2001 թ. իրացման շրջանառությունը տրիկոտաժի արտադրանքի արտադրության մասով գերազանցում է 30,0 մլն դրամը, ապա վերջինս 2002 թ. ընթացքում այդ մասով պարզեցված հարկ վճարող չի հանդիսանալու, իսկ 2001 թ. ընթացքում «կուտակված» ծախսերը (0,275 մլն դրամ), որոնք չեն նվազեցվել 2001 թ. ընթացքում հաշվարկված պարզեցված հարկից, սույն հրահանգի 10.6 կետի համաձայն 2002 թ. չեն փոխանցվում:

բ) Իրավաբանական անձի 2001 թ. համար (ըստ եռամսյակների) սննդամթերքի առևտրի մասով վճարման ենթակա պարզեցված հարկը հաշվարկվում է.

 

Հաշվետու
ժամանակաշրջան
(եռամսյակ)

Նվազեցվող
ծախսեր
(մլն դրամ)
Պարզեցված
հարկի
նվազագույն
գումար
(մլն դրամ)
Վճարման ենթակա
պարզեցված
հարկի գումար
(մլն դրամ)

Հաջորդ եռամսյակ
«փոխանցվող»
ծախսեր
(մլն դրամ)

1

2

3

4

5

1-ին

2-րդ

3-րդ

4-րդ

0,075
(3,0x2,5%)
0,250
(10,0x2,5%)
0,360
(12,0x3,0%)
0,300
(10,0x3,0%)

0,100
(5,0x2%)
0,300
(15,0x2%)
0,200
(10,0x2%)
0,200
(10,0x2%)

0,150 /0,225-0,075/
((0,225-0,075)>0,100)
0,425/0675-0.250/
((0,675-0,250)>0,350)
0,200
((0,500-0,360)<0,200)
0,200
((0,500-0,360)<0,200)

0
(0,075-0,075)
0
(0,250-0,250)
0,060
(0,360-(0,500-0,200))
0,060
(0,060+0,300-(0,500-0,200))

Ընդամենը

0,985

0,800

0,975

0,060

 

Եթե իրավաբանական անձը 2002 թ. հունվարի 1-ից մինչև 25-ը (ներառյալ) սահմանված կարգով իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնելու է պարզեցված հարկ վճարող դառնալու մասին հայտարարագիր, ապա 2001 թ. ընթացքում «կուտակված» ծախսերը (0,060 մլն դրամ), որոնք չեն նվազեցվել 2001 թ. ընթացքում հաշվարկված պարզեցված հարկից, «փոխանցվում են» 2002 թ. և հաշվի են առնվելու 2002 թ. վճարման ենթակա պարզեցված հարկը որոշելիս:

Այսպիսով, 2001 թ. ընթացքում իրավաբանական անձը հաշվարկում է վճարման ենթակա պարզեցված հարկ (ըստ եռամսյակների) ընդամենը`

- 1-ին եռամսյակ` 0,675 մլն դրամ (0,525+0,150),
- 2-րդ եռամսյակ` 0,775 մլն դրամ (0,350+0,425),
- 3-րդ եռամսյակ` 1,875 մլն դրամ (1,675+0,200),
- 4-րդ եռամսյակ` 2,125 մլն դրամ (1,925+0,200),

տարեկան`

5,450 մլն դրամ (4,475+0,975):

 

4.3. Եթե անձը հանդիսանում է պարզեցված հարկ վճարող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության և այլ գործունեության մասով միաժամանակ, չունենալով ընդհանուր կարգով հարկվող գործունեություն, ապա ընդհանուր տնտեսական ծախսերը (մասնավորապես, կառավարման ապարատի աշխատավարձ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, կառավարման տեխնիկական միջոցների և ոչ արտադրական (ընդհանուր տնտեսական) նշանակության հիմնական միջոցների նորոգում, պահպանում և շահագործում, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծախսեր), որոնք ըստ գործունեության առանձին տեսակների հնարավոր չէ առանձնացնել, յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում, բաշխվում են ելնելով ընդհանուր իրացման շրջանառության մեջ գործունեության առանձին տեսակների (խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն և այլ գործունեություն) գծով ստացված իրացման շրջանառության տեսակարար կշիռներից:

 

Օրինակ 6. Իրավաբանական անձը հանդիսանում է պարզեցված հարկ վճարող տրիկոտաժի արտադրության և խանութի միջոցով սննդամթերքի առևտրի մասով, և չի իրականացնում ընդհանուր կարգով հարկվող գործունեություն: Իրավաբանական անձի 2000 թ. 3-րդ եռամսյակի տրիկոտաժի արտադրանքի իրացման շրջանառությունը կազմել է 20,0 մլն դրամ, իսկ սննդամթերքի առևտրից` 30,0 մլն դրամ: Նույն եռամսյակում իրավաբանական անձը կատարել է ուղղակի ծախսեր տրիկոտաժի արտադրանքի իրացման գծով` 15,0 մլն դրամ և սննդամթերքի առևտրի գծով` 25,0 մլն դրամ, ընդհանուր տնտեսական ծախսերը կազմում են` 8,0 մլն դրամ:

ա) առանձին գործունեության գծով տեսակարար կշիռը կազմում է`

- տրիկոտաժի արտադրանքի արտադրության գծով`

0,4 (20,0:(20,0+30,0)),

- սննդամթերքի առևտրի գծով`

0,6 (30,0:(20,0+30,0)).

բ) ընդհանուր ծախսերի այն մասը, որը վերագրվում է`

- տրիկոտաժի արտադրանքի արտադրությանը`

3,2 մլն դրամ (8,0x0,4),

- սննդամթերքի առևտրին`

4,8 մլն դրամ (8,0x0,6).

գ) ընդամենը նվազեցվող ծախսեր, որոնք վերաբերվում են`

- տրիկոտաժի արտադրանքի արտադրությանը`

18,2 մլն դրամ (15,0+3,2),

- սննդամթերքի առևտրին`

29,8 մլն դրամ (25,0+4,8):

 Իրավաբանական անձի 2000 թ. 3-րդ եռամսյակի համար պարզեցված հարկը հաշվարկվում է սույն հրահանգի 4.2 կետով սահմանված կարգով:

 

5. Եկամուտների (իրացման շրջանառության) եվ ծախսերի հաշվառումը

 

5.1. Հարկվող օբյեկտը որոշելիս եկամուտների (իրացման շրջանառության) և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով:

Հաշվեգրման եղանակով հաշվառման դեպքում պարզեցված հարկ վճարողը այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում եկամուտների (իրացման շրջանառության) և ծախսերի հաշվառումն իրականացնում է համապատասխանաբար ելնելով իր կողմից եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից` անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից:

5.2. Հաշվեգրման եղանակով եկամուտները (իրացման շրջանառությունը) հաշվառելիս պարզեցված հարկ վճարողը հաշվի է առնում հետևյալ առանձնահատկությունները.

ա) եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված, եթե համապատասխան գումարը ենթակա է պարզեցված հարկ վճարողին անվերապահ վճարման (հատուցման) կամ հարկատուն կատարել է գործարքից կամ պայմանագրից բխող պարտավորությունները, եթե նույնիսկ այդ իրավունքի բավարարման պահը հետաձգվել է, կամ վճարումներն իրականացվում են մաս-մաս.

բ) պարզեցված հարկ վճարողի կողմից ծառայություններ մատուցելու դեպքում նշված իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքից բխող ծառայությունների մատուցումն ավարտելու (այդ թվում նաև` ըստ փուլերի) պահից.

գ) գույքը վարձակալության տալու դիմաց եկամուտներ ստանալու դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալու պահից (եթե վարձակալության պայմանագրի ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա հաշվետու ժամանակաշրջաններում եկամուտը բաշխվում է դրա հաշվեգրմանը համապատասխան):

5.3. Այն հարկ վճարողները, որոնք միաժամանակ հանդիսանում են պարզեցված հարկ վճարող և շահութահարկ (եկամտահարկ), ԱԱՀ կամ հաստատագրված վճար վճարող, պարզեցված հարկով հարկվող գործունեությանը ուղղակիորեն չվերաբերվող գործարքներից (գործառնություններից) ստացված եկամուտները (մասնավորապես, ընդհանուր տնտեսական գույքի օտարումից, տոկոսներից) և կատարված ծախսերը (մասնավորապես, ընդհանուր տնտեսական ծախսերը), ինչպես նաև ԱԱՀ-ով հարկվող գործարքները հաշվառում են օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով և հաշվի չեն առնում պարզեցված հարկը հաշվարկելիս:

5.4. Պարզեցված հարկ վճարողի գործունեության հետ կապված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը ճանաչվում են այն հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, որում դրանք կատարվել են:

Մինչև պարզեցված հարկի հաշվարկի սահմանված ժամկետներում հարկային մարմին փաստացի ներկայացումը հաշվետու ժամանակաշրջանի համար կատարված ծախսերի վերաբերյալ հիմնավոր փաստաթղթերի առկայության դեպքում ծախսերը ճանաչվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, որում դրանք կատարվել են: Եթե ծախսերը հիմնավորող փաստաթղթերը ստացվել են պարզեցված հարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց հետո, ապա ծախսերը (մասնավորապես, էլեկտրաէներգիայի, կապի) ճանաչվում են այդ փաստաթղթերը ստացվելու հաշվետու ժամանակաշրջանում:

5.4.1. Պարզեցված հարկով հարկման նպատակով պարզեցված հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում հիմնական միջոցների ամորտիզացիան չեն հաշվարկում և հաշվի չեն առնում:

Պարզեցված հարկ վճարողի գործունեության հետ կապված հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը (ընթացիկ, կապիտալ) ճանաչվում են այն հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, որում դրանք կատարվել են:

5.4.2. Պարզեցված հարկով հարկման նպատակով պարզեցված հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում ոչ նյութական ակտիվների և փոքրարժեք ու արագամաշ առարկաների գծով մաշվածք չեն հաշվարկում, իսկ դրանց գծով կատարված ծախսերը (ձեռք բերում, ստեղծում և այլն) ճանաչվում են այն հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, որում դրանք կատարվել են:

5.4.3. Պարզեցված հարկով հարկման նպատակով պարզեցված հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսերի ճանաչման համար հաշվի չեն առնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաները (սահմանային չափերը)` այդ ծախսերը ճանաչվում են ամբողջ ծավալով, եթե դրանք բավարարում են ծախսերը հաստատող փաստաթղթերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

5.4.4. Պարզեցված հարկով հարկման նպատակով պարզեցված հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների գծով կատարված ծախսերի չափով չեն ավելացնում այդ ապրանքների ձեռք բերման արժեքին և այդ ծախսերը ճանաչվում են այդպիսին դրանց կատարման հաշվետու ժամանակաշրջանում:

5.4.5. Պարզեցված հարկով հարկման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկելիս հաշվի են առնվում տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները, բացառությամբ` պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները:

5.4.6. Հաշվետու ժամանակաշրջանում պարզեցված հարկը հաշվարկելիս փաստաթղթերով չհիմնավորված (այդ թվում` օրապահիկի և դաշտային բավարարման) ծախսերը հաշվի չեն առնվում (այսինքն` սահմանված կարգով հաշվարկված պարզեցված հարկի գումարից փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի գծով նվազեցում չի կատարվում):

5.5. Պարզեցված հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում պարզեցված հարկով հարկվող գործունեության մասով վարում են եկամուտների և ծախսերի հաշվառում, ինչպես նաև հարկային օրենսդրությանն առնչվող գրանցումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Պարզեցված հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում պարզեցված հարկով հարկվող գործունեության մասով հաշվապահական հաշվառում կարող են չվարել:

 

6. Պարզեցված հարկի հաշվարկների ներկայացման եվ պարզեցված հարկի վճարման կարգը եվ ժամկետները

 

6.1. Պարզեցված հարկ վճարողները մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը սույն հրահանգի հավելված 2-ում բերված ձևով իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում պարզեցված հարկի հաշվարկը:

Պարզեցված հարկի հաշվարկների ներկայացման ժամկետի մեջ չի ներառվում հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը, սակայն եթե այդ օրվա նախորդող օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ներկայացնելու ժամկետը տեղափոխվում է դրան (24-ը) հաջորդող առաջին աշխատանքային օրը:

6.2. Պարզեցված հարկ վճարողները մինչև հարկային մարմինների կողմից ստուգումների սկսելը նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում ավել (պակաս) ցույց տրված եկամուտը (իրացման շրջանառությունը) կամ ծախսերը ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կատարում են համապատասխան ճշտումներ (մասնավորապես, պարզեցված հարկի գումարի, դրույքաչափի և «փոխանցվող» ծախսերի փոփոխություններ)` սխալը կատարելու հաշվետու ժամանակաշրջանից սկսած մինչև սխալի հայտնաբերման հաշվետու ժամանակաշրջանը և արդյունքները հաշվի են առնում սխալի հայտնաբերման հաշվետու ժամանակաշրջանի պարզեցված հարկի հաշվարկում:

Այդ դեպքում պարզեցված հարկ վճարողները իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում են կամայական ձևով տեղեկանք, որտեղ արտացոլում են կատարված ուղղումները` ըստ հաշվետու ժամանակաշրջանների և վերջնական արդյունքները (մասնավորապես, պարզեցված հարկի գումարի, դրույքաչափի և «փոխանցվող» ծախսերի փոփոխությունները), և պարզեցված հարկով հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար նախատեսված տուգանքները չեն կիրառվում:

Եթե կատարված ուղղումների արդյունքում որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար պարզեցված հարկի գումարը նվազել է, ապա հաշվարկված, սակայն չվճարված պարզեցված հարկի գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի վերահաշվարկ չի կատարվում:

Եթե կատարված ուղղումների արդյունքում որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար պարզեցված հարկի գումարը ավելացվել է, ապա պարզեցված հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ հաշվարկվում են տույժեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

6.3. Պարզեցված հարկ վճարողները հարկային մարմինների կողմից նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում ավել (պակաս) ցույց տրված եկամուտը (իրացման շրջանառությունը) կամ ծախսերը հայտնաբերելու դեպքում կատարում են համապատասխան ճշտումներ (մասնավորապես, պարզեցված հարկի գումարի, դրույքաչափի և «փոխանցվող» ծախսերի փոփոխություններ) սխալը կատարելու հաշվետու ժամանակաշրջանից սկսած մինչև սխալի հայտնաբերման հաշվետու ժամանակաշրջանը և արդյունքները հաշվի են առնում սխալի հայտնաբերման հաշվետու ժամանակաշրջանի պարզեցված հարկի հաշվարկում:

Եթե կատարված ուղղումների արդյունքում որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար պարզեցված հարկի գումարը նվազել է, ապա հաշվարկված, սակայն չվճարված պարզեցված հարկի գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի վերահաշվարկ չի կատարվում:

Եթե կատարված ուղղումների արդյունքում որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար պարզեցված հարկի գումարը ավելացվել է, ապա պարզեցված հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ հաշվարկվում են տույժեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

6.4. Պարզեցված հարկ վճարողները պարզեցված հարկի գումարը պետական բյուջե են վճարում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը:

Պարզեցված հարկի վճարման ժամկետի մեջ չի ներառվում հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը:

6.5. Պարզեցված հարկ վճարողներն այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում այդ գործունեության մասով շահութահարկի (եկամտահարկի) կանխավճարներ չեն կատարում:

6.6. Միայն պարզեցված հարկ վճարող հանդիսացող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը հարկային մարմիններին ֆինանսական (հաշվապահական) հաշվետվություններ կարող են չներկայացնել:

6.7. Եթե իրավաբանական անձինք տարվա ընթացքում հանդիսացել են և պարզեցված հարկ վճարող և ընդհանուր սահմանված կարգով շահութահարկ վճարող, ապա տվյալ տարվա համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացվող հաշվապահական հաշվետվություններում և փաստացի շահութահարկի հաշվարկներում (ոչ ռեզիդենտ իրավաբանական անձինք` հայտարարագրում) չեն ներառում պարզեցված հարկ վճարող հանդիսանալու ժամանակաշրջանում պարզեցված հարկով հարկվող գործունեության մասով ստացված եկամուտները և կատարված ծախսերը:

Եթե անհատ ձեռնարկատերերը տարվա ընթացքում հանդիսացել են և պարզեցված հարկ վճարող և ընդհանուր սահմանված կարգով եկամտահարկ վճարող, ապա տվյալ տարվա համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացվող հայտարարագրում չեն ներառում պարզեցված հարկ վճարող հանդիսանալու ժամանակաշրջանում պարզեցված հարկով հարկվող գործունեության մասով ստացված եկամուտները և կատարված ծախսերը:

 

7. Պարզեցված հարկ վճարողների կողմից այլ հարկերի վճարումը

 

7.1. Պարզեցված հարկ վճարողների համար այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում պահպանվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում գույքահարկի և հողի հարկի, մաքսային սահմանին գանձվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում այլ պարտադիր վճարների (այդ թվում` բնօգտագործման վճարներ) հաշվարկման և վճարման կարգը:

Պարզեցված հարկ վճարողների համար իրենց կողմից վճարած կամ վճարման ենթակա գույքահարկը, հողի հարկը, օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ պարտադիր վճարները (այդ թվում` բնօգտագործման վճարներ) ներառվում են ծախսերի մեջ և հաշվի են առնվում պարզեցված հարկը հաշվարկելիս:

7.2. Պարզեցված հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում օրենսդրությամբ սահմանված դեպքերում հանդիսանում են նաև հարկային գործակալ` շահութահարկի և եկամտահարկի գծով:

Պարզեցված հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում ազատվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից (այսինքն` առանց հիմնավորող փաստաթղթերի ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս պարզեցված հարկ վճարողները վճարված եկամուտներից չեն հաշվարկում և պետական բյուջե չեն վճարում եկամտահարկ 15% դրույքաչափով):

7.3. Պարզեցված հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց մատակարարներին վճարած կամ վճարման ենթակա (ինչպես նաև ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմիններում վճարած կամ վճարման ենթակա) անուղղակի հարկերի գումարները միացնում են այդ ապրանքների և ծառայությունների ձեռք բերման արժեքին:

7.4. Պարզեցված հարկ վճարող հանդիսացող իրավաբանական անձինք որպես գործատու և վարձու աշխատողների համար վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով վճարում են հաստատագրված վճար` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական 6,0 հազար դրամի չափով, որը փոխարինում է պարզեցված հարկ վճարողների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների համար «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով վճարվող վճարներին: Ընդ որում, 6,0 հազար դրամի մեջ վարձու աշխատողի համար վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի մեծությունը որոշվում է 3/31 հարաբերակցությամբ, կազմում է 580 դրամ և եկամտահարկով հարկման նպատակով ենթակա է նվազեցման համախառն եկամտից` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Իրավաբանական անձինք, որոնք միաժամանակ հանդիսանում են և պարզեցված հարկ վճարող և ընդհանուր կարգով շահութահարկ վճարող, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների փոխարեն հաստատագրված վճարները վճարում են միայն այն վարձու աշխատողների մասով, որոնք անմիջականորեն կատարում են պարզեցված հարկով հարկվող գործունեության հետ կապված աշխատանքներ: Ընդհանուր տնտեսական աշխատանքներով զբաղված վարձու աշխատողների (մասնավորապես, կառավարման ապարատի) մասով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները կատարվում են «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Պարզեցված հարկ վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները վճարում են ամսական 6,0 հազար դրամի հաստատագրված վճարի չափով, որը փոխարինում է նրանց համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների համար «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով վճարվող վճարներին: Պարզեցված հարկ վճարողները պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվետվությունները ներկայացնում են պարտադիր սոցիալական ապահովագրության մարմիններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Պարզեցված հարկ վճարող հանդիսացող իրավաբանական անձինք, միաժամանակ, հայտարարագրում են հաշվետու ժամանակաշրջանում այն վարձու աշխատողների թվաքանակը (ըստ ամիսների), որոնց համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկվում են սույն կետով սահմանված կարգով:

 

8. Պարզեցված հարկ վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը

 

8.1. Պարզեցված հարկ վճարողներն այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում գործունեության այդ մասով իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.2. Պարզեցված հարկ վճարողներն այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում (ինչպես նաև հայտարարագրի ներկայացման համար սույն հրահանգի 1.6 կետով սահմանված ժամանակահատվածում) գործունեության այդ մասով իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ նշում չեն կատարում (հարկային հաշիվ դուրս չեն գրում):

8.2.1. Հարկային հաշիվ դուրս գրելու (ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի առանձնացնելու) դեպքում պարզեցված հարկ վճարողները պարտավոր են առանձնացված հարկի գումարը վճարել պետական բյուջե «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում` առանց այդ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման համար մատակարարներին վճարած ԱԱՀ-ի գումարների նվազեցմամբ:

8.2.2. Հարկային հաշվում նշված գումարը ներառվում է պարզեցված հարկով հարկվող իրացման շրջանառության մեջ` առանց պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարից:

 

9. Հարկման ընդհանուր կարգից պարզեցված հարկով հարկմանն անցնելը

 

9.1. Պարզեցված հարկ վճարող դարձած անձինք որպես այդպիսիք դառնալու պահին նախորդող ժամանակահատվածներում իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող` մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների մնացորդը միացնում են ծախսերին:

9.2. Եթե պարզեցված հարկ վճարող դարձած անհատ ձեռնարկատերերը ստանում են եկամուտներ իրացման շրջանառությունից, որոնք վերաբերվում են պարզեցված հարկ վճարող հանդիսանալու նախորդող ժամանակահատվածներին, ապա այդ եկամուտները (առանց ԱԱՀ-ի) հաշվի են առնվում պարզեցված հարկի հաշվարկման ժամանակ` այդ եկամուտների փաստացի ստացման հաշվետու ժամանակաշրջանում:

Եթե պարզեցված հարկ վճարող դարձած անհատ ձեռնարկատերերը կատարում են ծախսեր, որոնք վերաբերվում են պարզեցված հարկ վճարող հանդիսանալու նախորդող ժամանակահատվածներին, ապա այդ ծախսերը (առանց ԱԱՀ-ի) հաշվի են առնվում պարզեցված հարկի հաշվարկման ժամանակ` այդ ծախսերի փաստացի կատարման հաշվետու ժամանակաշրջանում:

9.3. Եթե պարզեցված հարկ վճարող դարձած անհատ ձեռնարկատերերը այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում մատակարարում են ապրանքներ, կատարում են աշխատանքներ կամ մատուցում են ծառայություններ, որի դիմաց փաստացի վճարումը կատարվել է պարզեցված հարկ վճարող հանդիսանալու նախորդող ժամանակահատվածներում, ապա պարզեցված հարկով հարկվող իրացման շրջանառության մեջ այդ եկամուտները չեն ներառվում:

Եթե պարզեցված հարկ վճարող դարձած անհատ ձեռնարկատերերը այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում կատարում են ծախսեր, որի դիմաց փաստացի վճարել են պարզեցված հարկ վճարող հանդիսանալու նախորդող ժամանակահատվածներում, ապա այդ ծախսերը հաշվի չեն առնվում պարզեցված հարկի հաշվարկման ժամանակ:

9.4. Եթե պարզեցված հարկ վճարող դարձած անհատ ձեռնարկատերերը պարզեցված հարկ վճարող հանդիսանալու նախորդող ժամանակահատվածներում կատարել են ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերումներ և (կամ) դրանց գծով վճարումներ, որոնց դիմաց եկամուտները մինչև պարզեցված հարկ վճարող դառնալը չեն ստացվել, ապա պարզեցված հարկ վճարող հանդիսանալու ժամանակաշրջանում դրանք որպես ծախս չեն ճանաչվում:

 

10. Պարզեցված հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելը

 

10.1. Պարզեցված հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելու պահից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում հարկ վճարողները շահութահարկը (եկամտահարկը), այդ թվում` կանխավճարները, և ԱԱՀ-ը հաշվարկում և վճարում են օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

10.2. Պարզեցված հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելու պահից իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից չեն հաշվանցվում պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:

10.3. Ընթացիկ տարում պարզեցված հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս հարկ վճարողները շահութահարկի (եկամտահարկի) կանխավճարները հաշվարկում են նախորդ տարվա շահութահարկի (եկամտահարկի) և (կամ) պարզեցված հարկի գումարում ներառված` սույն հրահանգի 1.1 կետով սահմանված համամասնությամբ որոշվող շահութահարկի (եկամտահարկի) գումարի հիման վրա` օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Այդ դեպքում շահութահարկի (եկամտահարկի) կանխավճարները հաշվարկվում և վճարվում են պարզեցված հարկ վճարող լինելու դադարեցման պահից «Շահութահարկի մասին» («Եկամտահարկի մասին») Հայաստանի Հանրապետության օրենքով կանխավճարների համար սահմանված առաջիկա ժամկետում և չափերով:

10.4. Եթե անձը տվյալ տարվա մի մասի ընթացքում համարվել է պարզեցված հարկ վճարող` հարկման ընդհանուր կարգին անցնելիս շահութահարկի (եկամտահարկի) դրույքաչափը որոշվում է տվյալ տարում պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում հաշվարկված վճարման ենթակա պարզեցված հարկի գումարում ներառված` սույն հրահանգի 1.1 կետով սահմանված համամասնությամբ որոշվող, շահութահարկի (եկամտահարկի) գումարին համապատասխանող հաշվարկային շահույթի (եկամտի)` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածով) սահմանված աղյուսակով:

 

Օրինակ 7. Իրավաբանական անձը 2001 թ. 1-րդ և 2-րդ եռամսյակների ընթացքում հանդիսացել է պարզեցված հարկ վճարող` 3-րդ եռամսյակից դադարելով լինել այդպիսին (անցել է հարկման ընդհանուր կարգին): 1-ին կիսամյակի համար հաշվարկվել է վճարման ենթակա պարզեցված հարկ 2,25 մլն դրամ գումարի չափով: 2001 թ. 2-րդ կիսամյակի շահութահարկի դրույքաչափը և գումարը որոշվում է հետևյալ ձևով.

ա) վճարման ենթակա պարզեցված հարկի գումարից առանձնացվում է շահութահարկի մասը` 2,25x40%=0,9 մլն դրամ.

բ) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածով սահմանված շահութահարկի աղյուսակի համաձայն 0,9 մլն դրամ շահութահարկին համապատասխանում է այն հարկվող շահույթը, որը գտնվում է 15% դրույքաչափի միջակայքում և հաշվարկային եղանակով հաշվարկվում է շահութահարկին համապատասխանող հարկվող շահույթը` 0,9:15%=6,0 մլն դրամ.

գ) եթե իրավաբանական անձի 2-րդ կիսամյակի գործունեության արդյունքներով հարկվող շահույթը կազմել է`

- 0,5 մլն դրամ, ապա նշված աղյուսակի համաձայն շահութահարկը հաշվարկվում է 15% դրույքաչափով (6,0+0,5=6,5 մլն դրամ < 7,0 մլն դրամ), տարեկան շահութահարկը հաշվարկվում է միայն 2-րդ կիսամյակի համար` 0,5x15%=0,075 մլն դրամ,

- 5,0 մլն դրամ, ապա նշված աղյուսակի համաձայն շահութահարկը հաշվարկվում է 25% դրույքաչափով (7,0 մլն դրամ < 6,0+5,0=11,0 մլն դրամ), տարեկան շահութահարկը հաշվարկվում է միայն 2-րդ կիսամյակի համար` (1,05-0,9)+(5,0-(7,0-6,0))x25%=0,15+1,0=1,15 մլն դրամ:

 

Օրինակ 8. Իրավաբանական անձը 2001 թ. 1-րդ և 2-րդ եռամսյակների ընթացքում հանդիսացել է պարզեցված հարկ վճարող` 3-րդ եռամսյակից դադարելով լինել այդպիսին (անցել է հարկման ընդհանուր կարգին): 1-ին կիսամյակի համար հաշվարկվել է վճարման ենթակա պարզեցված հարկ 3,0 մլն դրամ գումարի չափով, իսկ 2-րդ կիսամյակի գործունեության արդյունքներով հարկվող շահույթը կազմել է 5,0 մլն դրամ:

2001 թ. 2-րդ կիսամյակի շահութահարկի դրույքաչափը և գումարը որոշվում է հետևյալ ձևով.

ա) վճարման ենթակա պարզեցված հարկի գումարից առանձնացվում է շահութահարկի մասը` 3,0x40%=1,2 մլն դրամ.

բ) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածով սահմանված շահութահարկի աղյուսակի համաձայն 1,2 մլն դրամ շահութահարկին համապատասխանում է այն հարկվող շահույթը, որը գտնվում է 25% դրույքաչափի միջակայքում.

գ) տարեկան շահութահարկը հաշվարկվում է միայն 2-րդ կիսամյակի համար` 5,0x25%=1,25 մլն դրամ:

 

Օրինակ 9. Անհատ ձեռնարկատերը 2001 թ. 1-րդ և 2-րդ եռամսյակների ընթացքում հանդիսացել է պարզեցված հարկ վճարող` 3-րդ եռամսյակից դադարելով լինել այդպիսին (անցել է հարկման ընդհանուր կարգին): 1-ին կիսամյակի համար հաշվարկվել է վճարման ենթակա պարզեցված հարկ 30,0 հազ. դրամ գումարի չափով:

2001 թ. 2-րդ կիսամյակի եկամտահարկի դրույքաչափը և գումարը որոշվում է հետևյալ ձևով.

ա) վճարման ենթակա պարզեցված հարկի գումարից առանձնացվում է եկամտահարկի մասը` 30,0x40%=12,0 հազ. դրամ.

բ) «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածով սահմանված եկամտահարկի աղյուսակի համաձայն 12,0 հազ. դրամ եկամտահարկին համապատասխանում է այն հարկվող եկամուտը, որը գտնվում է 15% դրույքաչափի միջակայքում, և հաշվարկային եղանակով հաշվարկվում է եկամտահարկին համապատասխանող հարկվող եկամուտը` 12,0:15%=80,0 հազ. դրամ.

գ) եթե անհատ ձեռնարկատերի 2-րդ կիսամյակի գործունեության արդյունքներով հարկվող եկամուտը կազմել է`

- 20,0 հազ. դրամ, ապա նշված աղյուսակի համաձայն եկամտահարկը հաշվարկվում է 15% դրույքաչափով (80,0+20,0=100,0 հազ. դրամ < 120,0 հազ. դրամ), տարեկան եկամտահարկը հաշվարկվում է միայն 2-րդ կիսամյակի համար` 20,0x15%=3,0 հազ. դրամ,

- 200,0 հազ. դրամ, ապա նշված աղյուսակի համաձայն եկամտահարկը հաշվարկվում է 25% դրույքաչափով (120,0 հազ. դրամ < 80,0+200,0=280,0 հազ. դրամ < 320,0 հազ. դրամ), տարեկան եկամտահարկը հաշվարկվում է միայն 2-րդ կիսամյակի համար` (18,0-12,0)+(200,0-(120,0-80,0))x25%=6,0+40,0=46,0 հազ. դրամ,

- 300,0 հազ. դրամ, ապա նշված աղյուսակի համաձայն եկամտահարկը հաշվարկվում է 30% դրույքաչափով (320,0 հազ. դրամ < 80,0+300,0=380,0 հազ. դրամ), տարեկան եկամտահարկը հաշվարկվում է միայն 2-րդ կիսամյակի համար` (68,0-12,0)+(300,0-(320,0-80,0))x30%=56,0+18,0=74,0 հազ. դրամ:

 

Օրինակ 10. Անհատ ձեռնարկատերը 2001 թ. 1-րդ և 2-րդ եռամսյակների ընթացքում հանդիսացել է պարզեցված հարկ վճարող` 3-րդ եռամսյակից դադարելով լինել այդպիսին (անցել է հարկման ընդհանուր կարգին): 1-ին կիսամյակի համար հաշվարկվել է վճարման ենթակա պարզեցված հարկ 100,0 հազ. դրամ գումարի չափով: 2001 թ. 2-րդ կիսամյակի եկամտահարկի դրույքաչափը և գումարը որոշվում է հետևյալ ձևով.

ա) վճարման ենթակա պարզեցված հարկի գումարից առանձնացվում է եկամտահարկի մասը` 100,0x40%=40,0 հազ. դրամ.

բ) «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածով սահմանված եկամտահարկի աղյուսակի համաձայն 40,0 հազ. դրամ եկամտահարկին համապատասխանում է այն հարկվող եկամուտը, որը գտնվում է 25% դրույքաչափի միջակայքում, և հաշվարկային եղանակով հաշվարկվում է եկամտահարկին համապատասխանող հարկվող եկամուտը` (40,0-18,0):25%+120,0=208,0 հազ. դրամ.

գ) եթե անհատ ձեռնարկատերի 2-րդ կիսամյակի գործունեության արդյունքներով հարկվող եկամուտը կազմել է`

- 20,0 հազ. դրամ, ապա նշված աղյուսակի համաձայն եկամտահարկը հաշվարկվում է 25% դրույքաչափով (120,0 հազ. դրամ < 208,0+20,0=228,0 հազ. դրամ < 320,0 հազ. դրամ), տարեկան եկամտահարկը հաշվարկվում է միայն 2-րդ կիսամյակի համար` 20,0x25%=5,0 հազ. դրամ,

- 200,0 հազ. դրամ, ապա նշված աղյուսակի համաձայն եկամտահարկը հաշվարկվում է 30% դրույքաչափով (320,0 հազ. դրամ < 208,0+200,0=408,0 հազ. դրամ), տարեկան եկամտահարկը հաշվարկվում է միայն 2-րդ կիսամյակի համար` (68,0-40,0)+(200,0-(320,0-208,0))x30%=28,0+26,4=54,4 հազ. դրամ:

 

Օրինակ 11. Անհատ ձեռնարկատերը 2001 թ. 1-րդ և 2-րդ եռամսյակների ընթացքում հանդիսացել է պարզեցված հարկ վճարող` 3-րդ եռամսյակից դադարելով լինել այդպիսին (անցել է հարկման ընդհանուր կարգին): 1-ին կիսամյակի համար հաշվարկվել է վճարման ենթակա պարզեցված հարկ 200,0 հազ. դրամ գումարի չափով, իսկ 2-րդ կիսամյակի գործունեության արդյունքներով հարկվող եկամուտը կազմել է 20,0 հազ. դրամ:

2001 թ. 2-րդ կիսամյակի եկամտահարկի դրույքաչափը և գումարը որոշվում է հետևյալ ձևով.

ա) վճարման ենթակա պարզեցված հարկի գումարից առանձնացվում է եկամտահարկի մասը` 200,0x40%=80,0 հազ. դրամ.

բ) «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածով սահմանված եկամտահարկի աղյուսակի համաձայն 80,0 հազ. դրամ եկամտահարկին համապատասխանում է այն հարկվող եկամուտը, որը գտնվում է 30% դրույքաչափի միջակայքում.

գ) տարեկան եկամտահարկը հաշվարկվում է միայն 2-րդ կիսամյակի համար` 20,0x30%=6,0 հազ. դրամ:

10.5. Իրավաբանական անձինք նախորդ տարիների ընթացքում ստացած վնասը կարող են նվազեցնել պարզեցված հարկով հարկման դադարեցման պահից (հարկման ընդհանուր կարգին անցնելուց) հետո գործունեությունից ստացված համախառն եկամտից, իսկ պարզեցված հարկով հարկման ժամանակաշրջանում ստացած վնասը ենթակա չէ նվազեցման:

Անհատ ձեռնարկատերերի պարզեցված հարկով հարկման դադարեցման պահից (հարկման ընդհանուր կարգին անցնելուց) հետո պարզեցված հարկով հարկման ժամանակաշրջանում ստացած վնասը համախառն եկամտից ենթակա չէ նվազեցման:

10.6. Պարզեցված հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս ստացվող եկամուտներից չեն նվազեցվում պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում հարկ վճարողների կողմից կատարված ծախսերը:

 

11. Պատասխանատվություն հարկային օրենսդրությունը խախտելու համար

 

11.1. Հարկային օրենսդրությունը խախտելու համար հարկ վճարողները պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

11.2. Հարկ վճարողները սույն հրահանգի 1.6 կետով նախատեսվող հայտարարագրի մեջ սույն հրահանգի.

ա) 1.4 կետով նախատեսվող սահմանաչափի վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` սահմանաչափը գերազանցող մասի 20%-ի չափով.

բ) 1.5 կետի «բ» և «ե» ենթակետերով նախատեսվող գործունեություն չիրականացնելու վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` 100,0 հազար դրամի չափով.

գ) 1.5 կետի «գ» ենթակետով նախատեսված` մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ներմուծված և չիրացված ապրանքների վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` սահմանաչափի նկատմամբ ապրանքների մնացորդը գերազանցող մասի 50%-ի չափով:

Սույն կետում նշված խախտումները թույլ տված պարզեցված հարկ վճարողները սույն հրահանգի 1.7 կետի պահանջները բավարարելու դեպքում շարունակում են լինել պարզեցված հարկ վճարող` մինչև հաշվետու տարվա վերջը:

11.3. Վարձու աշխատողների թվաքանակը թերհայտարարագրելու համար հարկ վճարողները վճարում են տուգանք` յուրաքանչյուր չհայտարարագրված աշխատողի համար 50,0 հազար դրամի չափով:

 

Հավելված 1
«Պարզեցված հարկի հաշվարկման և
վճարման կարգի մասին» հրահանգի

 

Հայտարարագիր
(պարզեցված հարկ վճարող
համարվելու համար)
Փաստաթղթի հերթական համարը(լրացվում է հարկային մարմնի կողմից)
1. Հարկ վճարողի հաշվառման համարը                
2. Անհատ ձեռնարկատերի
անուն, ազգանունը
3. Իրավաբանական անձի անվանումը
4.Հասցե 5. Հեռախոսի համարը

 

Գործունեության տեսակ

Նշում

6. Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրի գործունեություն  
7. Հանրային սննդի գործունեություն  
8. Այլ գործունեություն  

 

Սույնով հայտարարում եմ, որ.
ա) սույն հայտարարագրի 8-րդ տողում նշված գործունեության մասով նախորդ տարում մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացումից հասույթը չի գերազանցում 30,0 մլն դրամը
բ) սույն հայտարարագրի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ ժամկետանց հարկային պարտավորությունները (այդ թվում` տույժերը և տուգանքները) կազմում են 100,0 հազ. դրամից պակաս գումար
գ) նախորդ տարում ներմուծված և սույն հայտարարագրի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ չիրացված մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ապրանքների մնացորդը չի գերազանցում 1,0 մլն դրամը
դ) չեմ հանդիսանում ակցիզային հարկով (դրա փոխարեն` հաստատագրված 
վճարով) հարկվող ապրանքներ արտադրող
ե) չեմ հանդիսանում վարկային կամ ապահովագրական կազմակերպություն, 
ներդրումային հիմնադրամ, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակից, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող, աուդիտորական կամ խորհրդատվական ծառայություններ մատուցող
Տեղյակ եմ սույն հայտարարագրի մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությանը

 

Հարկ վճարողի (պատասխանատու
անձի) ստորագրություն
Հարկ վճարողի կնիքը Տարածքային հարկային
տեսչության պետ`

Տեսուչ`

  

Հայտարարագրի ներկայացման ժամկետը
___ ________________200__թ.

 

Հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման (գրանցման) վայրի ՏՀՏ: ՏՀՏ-ի կողմից գրանցելուց հետո 1 օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

 

Հայտարարագրի լրացման կարգը

 

[1] - Լրացվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[2] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը

[3] - Լրացվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը

[4] - Լրացվում է հարկ վճարողի հասցեն (անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրը)

[5] - Լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրի) հեռախոսահամարը

[6], [7] և [8] - Նշվում են գործունեության տեսակները, որոնց մասով հարկ վճարողը ցանկանում է դառնալ պարզեցված հարկ վճարող

 

Հավելված 1ա
«Պարզեցված հարկի հաշվարկման և
վճարման կարգի մասին» հրահանգի

 

Հայտարարագիր
(պարզեցված հարկ վճարող
համարվելու համար)
Փաստաթղթի հերթական համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից)
1. Հարկ վճարողի հաշվառման համարը                
2. Անհատ ձեռնարկատերի
անուն, ազգանունը
3. Իրավաբանական անձի անվանումը
4.Հասցե 5. Հեռախոսի համարը

 

Գործունեության տեսակ

Նշում

6. Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրի գործունեություն  
7. Հանրային սննդի գործունեություն  
8. Այլ գործունեություն  

 

Սույնով հայտարարում եմ, որ.
ա) սույն հայտարարագրի 8-րդ տողում նշված գործունեության մասով 2000 թ. 1-ին կիսամյակում մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացումից հասույթը չի գերազանցում 15,0 մլն դրամը
բ) 2000 թ. 1-ին կիսամյակում ներմուծված` մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ապրանքների մնացորդը չի գերազանցում 500, 0 հազ. դրամը
գ) չեմ հանդիսանում ակցիզային հարկով (դրա փոխարեն` հաստատագրված վճարով) հարկվող ապրանքներ արտադրող
ե) չեմ հանդիսանում վարկային կամ ապահովագրական կազմակերպություն, ներդրումային հիմնադրամ, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակից, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող, աուդիտորական կամ խորհրդատվական ծառայություններ մատուցող
Տեղյակ եմ սույն հայտարարագրի մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությանը

 

Հարկ վճարողի (պատասխանատու
անձի) ստորագրություն
Հարկ վճարողի կնիքը Տարածքային հարկային
տեսչության պետ`

Տեսուչ`

 

Հայտարարագրի ներկայացման ժամկետը
___ ________________200__թ.

 

Հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման (գրանցման) վայրի ՏՀՏ: ՏՀՏ-ի կողմից գրանցելուց հետո 1 օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

 

Հայտարարագրի լրացման կարգը

 

[1] - Լրացվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[2] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը

[3] - Լրացվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը

[4] - Լրացվում է հարկ վճարողի հասցեն (անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրը)

[5] - Լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրի) հեռախոսահամարը

[6], [7] և [8] - Նշվում են գործունեության տեսակները, որոնց մասով հարկ վճարողը ցանկանում է դառնալ պարզեցված հարկ վճարող

 

 

Հավելված 2
«Պարզեցված հարկի հաշվարկման և
վճարման կարգի մասին» հրահանգի

 

 

Պարզեցված հարկի հաշվարկ Փաստաթղթի հերթական համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից)
1. Հարկ վճարողի հաշվառման համարը                
2. Անհատ ձեռնարկատերի
անուն, ազգանունը
3. Իրավաբանական անձի անվանումը
4.Հասցե 5. Հեռախոսի համարը

 

Գործունեության տեսակ

Նշում

6. Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրի գործունեություն  
7. Հանրային սննդի գործունեություն  
8. Այլ գործունեություն  

 

(հազար դրամ)

9. Իրացման շրջանառությունը  
10. Պարզեցված հարկի դրույքաչափը (%)  
11. Պարզեցված հարկի գումարը ([9]x[10])  
12. Հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսերը  
13. Կատարված ծախսերի նվազեցման դրույքաչափը (%)  
14. Կատարված ծախսերի նվազեցվող մասը ([12]x[13])  
15. Նախորդ ժամանակաշրջաններից «փոխանցվող» ծախսերը  
16. Ընդամենը նվազեցվող ծախսերը ([14]+[15])  
17. Պարզեցված հարկի նվազագույն դրույքաչափը (%)  
18. Պարզեցված հարկի նվազագույն գումարը ([9]x[17])  
19. Վճարման ենթակա պարզեցված հարկի գումարը
ա) [11]-[16], եթե ([11]-[16])>=[18]
բ) [18], եթե ([11]-[16])<[18]
 
20. Հաջորդ հաշվետու ժամանակաշրջան «փոխանցվող» ծախսերը
ա) 0, եթե ([11]-[16])>=[18]
բ) ([16]-([11]-[18])), եթե ([11]-[16])<[18]
 

 

Հարկ վճարողի (պատասխանատու
անձի) ստորագրություն
Հարկ վճարողի կնիքը Տարածքային հարկային
տեսչության պետ`

Տեսուչ`

 

Հաշվարկի ներկայացման ժամկետը
___ ________________200__թ.

 

 

Հաշվարկը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման (գրանցման) վայրի ՏՀՏ: ՏՀՏ-ի կողմից գրանցելուց հետո 1 օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

 

Հաշվարկի լրացման կարգը

 

[1] - Լրացվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[2] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը

[3] - Լրացվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը

[4] - Լրացվում է հարկ վճարողի հասցեն (անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրը)

[5] - Լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրի) հեռախոսահամարը

[6], [7] և [8] - Նշվում են գործունեության տեսակները, որոնց մասով հարկ վճարողը ցանկանում է դառնալ պարզեցված հարկ վճարող

[9]- Լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում պարզեցված հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը

[10] - Լրացվում է պարզեցված հարկի դրույքաչափը

[11] - Լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված պարզեցված հարկի գումարը

[12] - Լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում պարզեցված հարկ վճարողի կողմից կատարված` փաստաթղթերով հիմնավորված ամբողջ ծախսերը

[13] - Լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված պարզեցված հարկի գումարից կատարված ծախսերի նվազեցման համար սահմանված դրույքաչափը

[14] - Լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված պարզեցված հարկի գումարից կատարված ծախսերի նվազեցվող մասը

[15] - Լրացվում են նախորդ հաշվետու ժամանակաշրջաններից «փոխանցվող» ծախսերը (այն ծախսերը, որոնք նախորդ հաշվետու ժամանակաշրջանում չեն նվազեցվել պարզեցված հարկի գումարից)

[16] - Լրացվում է պարզեցված հարկ վճարողի կողմից հաշվետու ժամանակաշրջանում կատարված և նախորդ ժամանակաշրջաններից «փոխանցված» ծախսերի հանրագումարը

[17] - Լրացվում է պարզեցված հարկի նվազագույն գումարի հաշվարկման համար կիրառվող դրույքաչափը

[18] - Լրացվում է պարզեցված հարկի նվազագույն գումարը

[19] - Լրացվում է վճարման ենթակա պարզեցված հարկի գումարը: Ընդ որում,

ա) եթե հաշվարկված պարզեցված հարկի գումարից ծախսերի մասով նվազեցումները կատարելուց հետո պարզեցված հարկի գումարը գերազանցում (կամ հավասար) է պարզեցված հարկի նվազագույն գումարը, ապա վճարման ենթակա պարզեցված հարկի գումարը ընդունվում է հաշվարկված պարզեցված հարկի գումարի և կատարված ծախսերի (հաշվետու ժամանակաշրջանում և նախորդ հաշվետու ժամանակաշրջաններից «փոխանցված») տարբերության չափով

բ) եթե հաշվարկված պարզեցված հարկի գումարից ծախսերի մասով նվազեցումները կատարելուց հետո պարզեցված հարկի գումարը պակաս է պարզեցված հարկի նվազագույն գումարից, ապա վճարման ենթակա պարզեցված հարկի գումարը ընդունվում է պարզեցված հարկի նվազագույն գումարի չափով

[20] - Լրացվում են հաջորդ հաշվետու ժամանակաշրջան «փոխանցվող» ծախսերը: Ընդ որում.

ա) [19 ա] դեպքում` 0

բ) [19 բ] դեպքում` հաշվետու ժամանակաշրջանում պարզեցված հարկի գումարից չնվազեցվող մասը

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ

03 հուլիսի 2000 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 124000058

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.05.2003, N 03/12-Ն 11.07.2003, N 02/549
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան