«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հունիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 11804168
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
3 հունիսի 2004 թ. |
N 521-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 855-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի» 35-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով՝
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի և պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևերը և դրանց լրացման պահանջները հաստատելու մասին» N 855-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը՝
1. հրամանի 1-ին կետով հաստատված հավելված N 2-ի՝ «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևի լրացման պահանջները» լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«6 աղյուսակի 1-ին սյունակում՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով ֆինանսական պարտավորություններ ստանձնելիս, ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանման փոխարեն լրացվում է «գաղտնի» բառը»,
2. հրամանի 1-ին կետով հաստատված հավելված N 4-ի՝ «պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևի լրացման պահանջների» 2-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«առաջին աղյուսակի 1-ին սյունակում՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով պայմանագրեր կնքելիս, ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանման փոխարեն լրացվում է «գաղտնի» բառը:
Նախարար |
Վ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|