ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
31.03.95 թ. N 2-Ս
Երևան
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԻՐԱՑՎՈՂ ՆԵՐՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել և գործողության մեջ դնել բնակչությանը իրացվող ներհանրապետական հետևյալ սակագները`
ա) 1995 թ. ապրիլի 1-ից քաղաքային և գյուղական հեռախոսային կապի համար աբոնենտային վճար սահմանել ամսական 50 դրամի չափով;
բ) 1995 թ. ապրիլի 1-ից միջքաղաքային հեռախոսային խոսակցությունների մեկ րոպեի արժեքը սահմանել 5 դրամ;
գ) 1995 թ. ապրիլի 1-ից հեռագրի մեկ բառի արժեքը սահմանել 5 դրամ;
2. Համակարգի ձեռնարկությունների տնօրեններին որոնք մատուցում են կապի վերոհիշյալ ծառայությունների հաստատված սակագների մասին ժամանակին տեղեկացնել ազգաբնակչությանը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարության տնտեսագիտական վարչության վրա:
ՀՀ կապի նախարար` |
Գ. Պողպատյան |
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
|
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է`
|
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԻՐԱՑՎՈՂ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ընդունված Հայաստանի Հանրապետության Կառավարության 1995 թ. մարտի 31-ի թիվ 165 որոշման հիման վրա բնակչությանը իրացվող կապի ծառայությունները կարգավորելու համար:
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՉԱՓԻ ՄԻԱՎՈՐԸ | |
ՍԱԿԱԳԻՆ (ԴՐԱՄ) |
Քաղաքային և գյուղական հեռախոսային կապի համար աբոնենտային վճար | 1 ամսվա համար | 50 x/ |
Միջքաղաքային հեռախոսային խոսակցություն |
1 րոպեի համար | 5 xx/ |
Հեռագիր | 1 բառի համար | 5 xx/ |
x/ Ուժի մեջ է 1995 թվականի ապրիլի 1-ից
xx/ Ուժի մեջ է 1995 թվականի մայիսի 1-ից
Գրանցված է |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.04.1997, N 3 | 05.05.1997, թիվ 2-Ս |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|