Գլխավոր տեղեկություն
Номер
N 804
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (09.01.2003-12.05.2016)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2002.12.30/32(118) Հոդ.352
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
29.11.2002
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
29.11.2002
Дата вступления в силу
09.01.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 10002340

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 նոյեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 804 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ» N 2-III-2.2.3 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ գեղեցկության սրահներին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Գեղեցկության սրահներին ներկայացվող» N 2-III-2.2.3 սանիտարական կանոնները (կցվում է):

2. Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության Երևան քաղաքի, մարզային, կենտրոնների և ներմարզային կայանների գլխավոր բժիշկներին՝

սահմանել հսկողություն «Գեղեցկության սրահներին ներկայացվող» N 2-III-2.2.3 սանիտարական կանոնների պահանջների կատարման նկատմամբ:

 

Նախարար՝  

Ա. Մկրտչյան
    

                                                                                                

 

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարության

2002 թ. 29 նոյեմբերի N 804 հրամանով

 

ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

Ս Ա Ն Ի Տ Ա Ր Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կանոնների պահանջները վերաբերում են ինչպես գործող, այնպես էլ նոր կառուցվող և վերակառուցվող գեղեցկության սրահներին:

1.2. Գեղեցկության սրահների արտադրական տարածքներում մատուցվում են հետևյալ ծառայությունները (կամ դրանցից յուրաքանչյուրը)՝ դրանց համար հատկացված առանձին տարածքներում.

- մազերի լվացում, կտրում, հարդարում, ներկում, գանգրացում և համանման աշխատանքներ, սափրում և մորուքի հարթում,

- դեմքի մերսում, մանիկյուր, պեդիկյուր, դիմահարդարում և այլն (դեմքի մաշկի հիգիենիկ մաքրում, բեղերի և թարթիչների ներկում, էպիլյացիա):

Գեղեցկության սրահների սպասասրահներում արգելվում է սննդի օբյեկտների տեղակայումը, ինչպես նաև սննդի ծառայության կազմակերպումը:

1.3. Գեղեցկության սրահներում արգելվում է անցկացնել բուժակոսմետիկ միջամտություններ հիվանդությունների բուժման և մաշկի կոսմետիկ թերությունների (ուգրի, դեմքի և մաշկի սեբորեա, խալեր, հիպերտրիխիոզ, բարորակ նորագոյացություններ և այլ մաշկային հիվանդություններ) վերացման համար:

 

2. Գեղեցկության սրահների տեղակայմանը ներկայացվող պահանջներ

 

2.1. Գեղեցկության սրահների տեղակայումը կանոնակարգվում է համաձայն «Հասարակական շենքեր և կառուցվածքներ» N2.08.02-89 ՍՆիՊ-ի:

2.2. Գեղեցկության սրահների տարածքները պետք է ունենան հետևյալ նվազագույն մակերես՝

 

Սպասասրահ  

Հանդերձարան հաճախորդների համար-0.3 մ2 յուրաքանչյուր մեկ աշխատատեղի համար:

Արտադրական տարածք - յուրաքանչյուր աշխատատեղի համար.

Արտադրական բաժինների կազմը և տարածքները որոշվում են ելնելով սպասարկման տեսակից:

Անձնակազմին և գրասենյակին հատկացվող տարածքներ

2.3. Գեղեցկության սրահների կազմում գործող վարսահարդարման սրահի, կոսմետիկ միջամտությունների սրահի, մանիկյուրի և պեդիկյուրի բաժինների համար հանդերձարանը, նախամուտքը, սպասասրահը և սան. հանգույցը կարող են լինել ընդհանուր:

 

3. Սանիտարատեխնիկական կառուցվածքը

 

3.1. Գեղեցկության սրահները պետք է ապահովված լինեն սառը և տաք ջրով, կոյուղով, ջեռուցմամբ, օդափոխիչ համակարգերով, էլեկտրականությամբ:

3.2. Գեղեցկության սրահների օդափոխությունը և ջեռուցումը պետք է համապատասխանի «Ջեռուցում, օդափոխություն և օդի լավորակում» ՀՀ ՇՆ IV-12.01-2000 շինարարական նորմերի պահանջներին:

3.3. Գեղեցկության սրահների լուսավորվածությունը պետք է համապատասխանի «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96 շինարարական նորմերի պահանջներին:

3.4. Գեղեցկության սրահներում աղմուկը չպետք է գերազանցի «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2.III-11.3 սանիտարական նորմերով սահմանված սահմանային թույլատրելի մակարդակները:

 

4. Գեղեցկության սրահների սանիտարահիգիենիկ ռեժիմի ապահովումը

 

4.1. Գեղեցկության սրահների ամբողջ տարածքը ենթարկվում է մանրակրկիտ մաքրման ամեն օր, աշխատանքի ավարտից հետո: Աշխատանքային օրվա ընթացքում կատարվում են ընթացիկ մաքրման աշխատանքներ և ընթացիկ ախտահանում:

4.2. Կտրված մազերը հավաքվում են պարկերում, որոնք պետք է տեղադրվեն կափարիչով դույլերում: Մազերի և կենցաղային թափոնների աղբահանումը պետք է կատարվի կանոնավոր (մազերը պետք է տեղափոխվեն հերմետիկ փակված պարկերով):

4.3. Գեղեցկության սրահներում առնվազն տարին 2 անգամ պետք է իրականացվեն դեզինֆեկցիոն-դեռատիզացիոն աշխատանքներ:

4.4. Նախքան հաճախորդին սպասարկելը գեղեցկության սրահների աշխատակիցները (վարսահարդարներ, մանիկյուրի, պեդիկյուրի, կոսմետիկ միջամտությունների վարպետներ) պետք է լվանան ձեռքերը: Աշխատանքի ընթացքում նրանք պետք է կրեն աշխատանքային արտահագուստ:

4.5. Գեղեցկության սրահները պետք է ապահովված լինեն անհատական օգտագործման սպիտակեղենով (պենյուար, անձեռոցիկ, սրբիչ և այլն), ինչպես նաև ախտահանված գործիքներով և այլ հիգիենիկ պարագաներով՝ յուրաքանչյուր հաճախորդի սպասարկման համար:

4.6. Հաճախորդների սպասարկումը պետք է իրականացվի միայն ախտահանված գործիքներով, որի համար անհրաժեշտ է՝

ա) մկրատները, մանիկյուրի գործիքները ընկղմել ոչ պակաս, քան 70% սպիրտի մեջ (հիդրոլիզային կամ դենատուրացված)՝ 50 րոպե տևողությամբ, 3 % քլորամինի լուծույթի մեջ՝ 60 րոպե տևողությամբ կամ ջրածնի պերօքսիդի 3% լուծույթի մեջ՝ 180 րոպե տևողությամբ,

բ) սպիրտը լցվում է լայնաբերան կափարիչով փակվող ոչ պակաս 100 մլ տարողությամբ անոթի մեջ: Սպիրտի ծախսը յուրաքանչյուր հաճախորդի համար ոչ պակաս, քան 1 գրամ է,

գ) պլաստմասսայե առարկաները՝ խոզանակներ, սանրեր, ընկղմվում են 1 %-անոց քլորամինի լուծույթի մեջ՝ 30 րոպե տևողությամբ: Քլորամինի լուծույթը լցվում է կափարիչով պլաստմասայե անոթի մեջ և փոխվում է 5 օրից ոչ պակաս հաճախականությամբ,

դ) մանիկյուրի բաժակները մաքրվում են մեխանիկական եղանակով, լվացվում հոսող տաք ջրում օճառով կամ սոդայով, կամ ընկղմվում եռման ջրի մեջ,

ե) պեդիկյուրի վաննաները լվացվում են տաք ջրով՝ սպունգով և օճառով, որից հետո ախտահանվում 1%-անոց քլոր-բետա-նաֆտոլի կամ 5%-անոց քլորամինի լուծույթով՝ 10 րոպեի ընթացքում կամ ջրածնի պերօքսիդի 3% լուծույթի մեջ՝ 30 րոպե տևողությամբ,

զ) էլեկտրական մեքենաների կտրող մասերը ենթարկվում են եռացման կամ ջրածնի պերօքսիդի 3% լուծույթի մեջ՝ 30 րոպե տևողությամբ, պլաստմասսայե պատյանները շփվում են 0.5 %-անոց քլորամինի լուծույթով,

է) սեղմակները և վարսափաթաթակները հերթափոխի վերջում մաքրվում և լվացվում են տաք օճառային ջրով:

4.7. Մաշկի ամբողջականության խախտմամբ և դրա խորանիստ շերտերի ներգրավմամբ կոսմետիկ միջամտությունների (դեմքի մաշկի հիգիենիկ մաքրում, էպիլյացիա) կատարման համար օգտագործվող ծակող և կտրող գործիքները անհրաժեշտ է ենթարկել մանրակրկիտ լվացման՝ լվացող և ախտահանիչ նյութերի օգտագործմամբ՝ և մանրէազերծման՝ չոր օդային կամ քիմիական եղանակներով: Քիմիական եղանակով մանրէազերծումը կատարվում է գործիքները ընկղմելով ջրածնի պերօքսիդի 6% լուծույթի մեջ 60 րոպե տևողությամբ:

4.8. Գեղեցկության սրահները պետք է ապահովված լինեն առաջին բուժօգնության արկղիկներով:

4.9. Մազերի գանգրացման և ներկման համար օգտագործվող նյութերի նկատմամբ պետք է կատարվի կենսաբանական փորձ: Այդ նպատակով հաճախորդի մաշկին (ականջի ետևում կամ թևի ներսային ծալքում) քսվում է տվյալ նյութից, 10-15 րոպե հետո առաջացած կարմրությունը վկայում է օրգանիզմի գերզգայունության մասին տվյալ նյութի նկատմամբ, ուստի օգտագործումը արգելվում է:

4.10. Մազի քիմիական գանգրացումը և ներկումը վարսահարդարը կատարում է ռետինե ձեռնոցներով:

4.11. Կտրված մազերի հեռացումը հաճախորդի վզից և դեմքից կատարվում է մաքուր բամբակով կամ միանվագ օգտագործման անձեռոցիկով:

Սույն կանոնների կատարման հսկողությունը իրականացվում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.05.2022, N 31-Ն 24.05.2022, N 804
05.04.2016, N 11-Ն 12.05.2016, N 804
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան