ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 112.8-րդ հոդվածում՝
1) վերնագիրը և 1-ին մասը «վերամշակելը (մշակելը)» բառերից հետո լրացնել «, բաշխելը, պահելը, պահպանելը, փոխադրելը, հանրային սննդի ծառայություններում օգտագործելը» բառերով.
2) 1-ին մասը «Օրենսդրության» բառից առաջ լրացնել «1.» թվով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հունիսի 6 Երևան ՀՕ-231-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2024 թվական: