Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-603-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (31.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.12.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.2022
Дата вступления в силу
31.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին

 

«OՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Oպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը ««Ազգային անվտանգության մարմինների մասին»,» բառերից հետո լրացնել ««Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին»,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը «ազգային անվտանգության մարմիններում» բառերից հետո լրացնել «, արտաքին հետախուզության ծառայությունում» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

 «7) արտաքին հետախուզության ծառայությունը:»:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն «Ազգային անվտանգության մարմինները,» բառերից հետո լրացնել «արտաքին հետախուզության ծառայությունը,» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) 4-րդ կետը «ազգային անվտանգության մարմինների,» բառերից հետո լրացնել «արտաքին հետախուզության ծառայության,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) Անվտանգության խորհրդի քարտուղարին:»:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Արտաքին հետախուզության ծառայությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:»:

 

Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ոստիկանության» բառից հետո լրացնել «, արտաքին հետախուզության ծառայության» բառերով.

2) 3-րդ մասը «ռազմական ոստիկանությունը» բառերից հետո լրացնել «, արտաքին հետախուզության ծառայությունը» բառերով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-603-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան