ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
02 հունիսի 2021 թ. |
N 2094-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՆՈՒՆԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԴՄԻ-000094 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ՆՈՒՆԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2021 թվականի մայիսի 31-ին ներկայացված դիմումը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել 2021 թվականի հունվարի 21-ին «ՆՈՒՆԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղերի մեծածախ իրացման թիվ Կ-ԴՄԻ-000094 լիցենզիան:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) «ՆՈՒՆԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել կազմակերպության անհատական գործին,
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2021 թվական:
