ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
24 նոյեմբերի 2022 թ. |
N 63-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 10-րդ դասարանի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
|
Վ. Դումանյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 63-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐ
10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
ԹԵՄԱ 1 | |
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ | |
Հիմնական նպատակը | |
Ձևավորել` 1. - պատկերացումներ նոր զինատեսակների կիրառման, ռազմավարական և մարտավարական ճակատամարտի ելքերի վերաբերյալ, 2. -կարևորել ազգի նվիրյալների, զինված պայքարի դերը ազգի և երկրի պաշտպանության գործում։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Նկարագրի հայկական բանակի ռազմավարությունն ու մարտավարությունը պատմության համատեքստում: 2. Կատարի պատմական դասերի քարտեզագրում: 3. Արժևորի ազատագրական պայքարի նվիրյալներին: 4. Հայտնի դիրքորոշում պատմական կարևոր իրադարձությունների և գործիչների մասին: | |
Բովանդակություն | |
1. 17-րդ դարում Սյունիքի ազատագրական պայքարը։ Դավիթ բեկի և նրա զինակիցների ռազմավարությունն ու մարտավարությունը: Ֆիդայական շարժումը։ Անդրանիկ զորավարի մարտավարությունը։ 3. 1-ին աշխարհամարտը։ Կամավորական շարժումը։ Հայկական լեգեոնը։ 4. Հայկական բանակը 1918–1920 թթ.: Մայիսյան հերոսամարտերը։Լեռնահայաստանի ազատագրական պայքարը՝ Գարեգին Նժդեհի մարտավարությունը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են տվյալ ժամանակաշրջանում կիրառված զինատեսակները, դրանց ռազմավարական և մարտավարական մտահղացումների ազդեցությունը ճակատամարտի ելքի վրա: Համակարգում և դասարանին են ներկայացնում ազգի նվիրյալների դերը՝ երկրի պաշտպանության և ազատագրական պայքարի գործում: |
Անհատ և հարաբերություններ Ռազմագետներ (հռչակավոր զորավարներ)՝ հայրենասիրական ոգի, կատարած սխրանքներ:
Ժամանակ և տարածություն Հին դարաշրջանից՝ մեր օրեր: |
Միջառարկայական կապեր | |
Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն։ Հին և միջին դարերի պատմություն, ռազմագետներ (հռչակավոր զորավարներ)։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ7, Մ14, Մ15, Մ16, Մ17, Մ18, Մ23, Մ24, Մ36 | |
ԹԵՄԱ 2 | |
ԶԻՆՎՈՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ | |
Հիմնական նպատակը | |
Ապահովել մարտի դաշտում զինվորի հիմնական գործողությունների կատարումը՝ հարձակման ժամանակ, պաշտպանությունում, դետքում, դիտակետում: Նպաստել մարտի դաշտում զինվորի տեղաշարժվելու, դիրքավորվելու, քողարկվելու, դիտարկում իրականացնելու ճիշտ կատարմանը։ | |
Վերջնարդյունքներ | |
1.Ընտրի ճիշտ կրակային կամ դիտարկման դիրք. դիրքավորվի, քողարկվի, դիտարկի հակառակորդին (դպրոցում, հարակից տարածքում)։ 2. Քողարկված տեղաշարժվի մարտի դաշտում (դպրոցում, հարակից տարածքում)։ | |
Բովանդակություն | |
1. Զինվորը պաշտպանությունում։ 2. Զինվորը հարձակման ժամանակ։ 3. Զինվորը դետքում։ Զինվորը որպես դիտորդ։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Համացանցի միջոցով ուսումնասիրում են տեսաֆիլմեր «Զինվորի գործողությունը մարտի դաշտում» թեմայի վերաբերյալ։ Կատարում են գործողություններ՝ 1. - պաշտպանությունում, 2. - հարձակման ժամանակ, 3. - դիտորդի դերում և դետքում: |
Համակարգ և մոդել ՀՀԶՈւ որպես համակարգ՝ իր ենթակառուցվածքներով /ջոկ, դասակ, վաշտ և այլն/ Կառուցվածք և գործառույթ Զինվորի գործողությունների փոփոխությունը հանգեցնում է կառուցվածքային փոփոխությունների. 1. պաշտպանությունում, 2. հարձակման ժամանակ, 3. - դիտորդի դերում և դետքում: |
Միջառարկայական կապեր | |
Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն։ Պատերազմների ժամանակ մարտի վարման եղանակները, դրանց առանձնահատկությունները և ռազմական գործիչներ (հռչակավոր զորավարներ)։ Ֆիզկուլտուրա: Դիրք: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ | |
Մ2, Մ12, Մ15, Մ31, Մ33, Մ45 | |
ԹԵՄԱ 3 | |
ԶԻՆՎՈՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ | |
Հիմնական նպատակը | |
Ձևավորել՝ 1. - պատկերացումներ մարտական իրավիճակում հմտորեն, արագ կրակային դիրքի փոփոխման, քողարկված տեղաշարժման վերաբերյալ՝ ապահովելով սեփական անվտանգությունը և մարտական առաջադրանքի հաջող կատարումը։ 2. - պատկերացումներ հրաձգության մի դիրքավորումից հմտորեն մյուսին անցնելու վերաբերյալ ՝ կախված մարտական իրավիճակից։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Գլորումով փոխի կրակային դիրքը. դեպի կողք (աջ և ձախ) ։ 2. Փոխի կրակային դիրքը. հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում՝ սողեսող: 3. Անաղմուկ քայլերով տեղաշարժվի առաջ (հետ, աջ և ձախ)։ | |
Բովանդակություն | |
1.Հրաձգության դիրքի փոփոխումը՝ գլորումով դեպի կողք։ Քողարկված՝ սողեսող տեղաշարժը մարտի դաշտում: 2. Զբաղեցրած դիրքից քայլերով քողարկված և անաղմուկ տեղաշարժը (առաջ, հետ, աջ և ձախ)։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Համացանցի միջոցով ինքնուրույն (խմբով) ուսումնասիրում են համապատասխան տեսադասերը։ Քողարկված՝ սողեսող տեղաշարժվում են 10-ական մետր։Կատարում են դեպի կողք գլորումներ: Տեղանքում՝ չոր ճյուղերի (նմանակման միջոցների օգտագործմամբ) պայմաններում փորձում են անաղմուկ քայլերով անցնել 20 մետր տարածություն (առաջ, հետ, աջ և ձախ)։ |
Ժամանակ և տարածություն Տեղաշարժ տեղանքում (ժամանակով և տարածությամբ պայմանավորված): |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: Ֆիզկուլտուրա: Ֆիզիկական որակներ՝ ուժ, արագություն, ճկունություն, դիմացկունություն, հավասարակշռության զգացողություն և շարժումների կոորդինացիա: Նախավարժանք, շնչառական վարժանքներ։ Կենսաբանություն։ Մարմնի անատոմիա՝ հենաշարժիչ, մկանաջլային, շնչառական համակարգեր, հավասարակշռության և շարժումների կոորդինացիայի կենտրոններ (ներքին ականջ, ուղեղիկ)։ Ֆիզիկա։ Հավասարակշռություն, շարժումների կոորդինացիա: Կայունություն, ծանրության կենտրոն: Իներցիա: Պտտական շարժում։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ6, Մ14, Մ15, Մ25, Մ33, Մ38, Մ44, Մ45 | |
ԹԵՄԱ 4 | |
ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ԻՆՔՆԱՁԻԳԻՑ: ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՀՆԱՐՔՆԵՐԸ | |
Հիմնական նպատակը | |
Ձևավորել՝ 1. -պատկերացումներ հրաձգության կանոնների տիրապետման վերաբերյալ, 2. -պատկերացումներ հրաձգության ժամանակ ինքնաձիգի հնարավոր խափանումների և դրանք տեղում վերացնելու վերաբերյալ։ ինքնաձիգից օգտվելու կարողություններ՝ նախնական հրաձգության վարժություններ կատարելու համար: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի անվտանգության կանոնները հրաձգության ժամանակ: 2. Ծանոթանա հրաձգության կանոններին։ 3. Լիցքավորի փամփշտատուփը: 4. Ընդունի ինքնաձիգից կրակ վարելու հիմնական դիրքը: 4. Ճիշտ նշանառությամբ կրակ վարի. անշարժ (շարժվող) նշանակետի վրա: 5. Ստուգի և վերացնի ինքնաձիգից հրաձգության ժամանակ ի հայտ եկած խափանումները ։ | |
Բովանդակություն | |
1. Ինքնաձիգից հրաձգության կանոնների ներկայացումը։ 2. Ինքնաձիգի հնարավոր խափանումները հրաձգության ժամանակ և դրանց վերացման եղանակները: 3. Ինքնաձիգից գործնական հրաձգության վարումը. անվտանգության կանոնների հրահանգավորումը, նորմացույցների կատարումը (ինքնաձիգից կրակ վարելու դիրքը, ճիշտ նշանառության կատարումը, փամփուշտների լիցքավորման կարգը), հրաձգության վարումը անշարժ թիրախի վրա: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Դասարանին ներկայացնում են հրաձգության ժամանակ անվտանգության կանոնները: Լիցքավորում են փամփշտատուփը:Ընդունում են ինքնաձիգից կրակ վարելու դիրքը: Կատարում են ճիշտ նշանառության վարժանք:Վարում են հրաձգություն անշարժ թիրախի վրա:Վերացնում են ինքնաձիգի պայմանական խափանումը։ |
Կառուցվածք և գործառույթ Ինքնաձիգից կրակ վարելու դիրք: Ճիշտ նշանառությամբ հրաձգության վարում: |
Միջառարկայական կապեր | |
Ֆիզկուլտուրա: Ֆիզիկական որակներ՝ ուժ, արագություն, ճկունություն, դիմացկունություն, հավասարակշռության զգացողություն և շարժումների կոորդինացիա: Նախավարժանք, շնչառական վարժանքներ։ Կենսաբանություն։ Մարմնի անատոմիա՝ հենաշարժիչ, մկանաջլային, շնչառական համակարգեր, հավասարակշռության և շարժումների կոորդինացիայի կենտրոններ (ներքին ականջ, ուղեղիկ)։ Ֆիզիկա։ Հավասարակշռություն, շարժումների կոորդինացիա: Կայունություն, ծանրության կենտրոն: Իներցիա: Պտտական շարժում։ Աչքի ֆոկուս: Հետհարվածի դիմակայում։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ | |
Մ5, Մ33, Մ44, Մ45 |
ԹԵՄԱ 4 | |
ՁԵՌՔԻ ԲԵԿՈՐԱՅԻՆ ՆՌՆԱԿՆԵՐ | |
Հիմնական նպատակը | |
1. Կարևորել՝ ձեռքի բեկորային Ф-1, РГО (պաշտպանողական), Ջ-1,РГ-42, РГД-5 և РГН (հարձակողական) նռնակների կիրառման նշանակությունը Ծանոթացնել բեկորային նռնակների մարտավարատեխնիկական բնութագրերին ձևավորել ՝ 2. պատկերացում բեկորային նռնակների կառուցվածքի, մեխանիզմի աշխատանքի սկզբունքի վերաբերյալ, իմանալ 3. բեկորային նռնակների հետ վարվելու անվտանգության կանոնները, տեղափոխման կարգը: տիրապետել ձեռքի բեկորային նռնակների նետման եղանակներին ու կանոններին: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի ձեռքի բեկորային Ф-1, РГО (պաշտպանողական), Ջ-1, РГ-42, РГД-5 և РГН (հարձակողական) նռնակների նշանակությունը, մարտավարատեխնիկական բնութագրերը: 2. Ցուցադրի (նկարագրի) ձեռքի բեկորային նռնակների կառուցվածքը: 3. Գիտենա ձեռքի բեկորային նռնակների հետ վարվելու անվտանգության կանոնները, տեղափոխման կարգը: 4. Ճիշտ նետի ձեռքի ուսումնական նռնակը տարբեր դիրքերից (խրամատից, կանգնած, պառկած) : | |
Բովանդակություն | |
1.Ձեռքի բեկորային Ф-1, РГО (պաշտպանողական), Ջ-1, РГ-42, РГД-5 և РГН (հարձակողական) նռնակների նշանակության, մարտավարատեխնիկական բնութագրերի և կառուցվածքի ներկայացումը: 2. Ձեռքի բեկորային նռնակների հետ վարվելու անվտանգության կանոնները, տեղափոխման կարգի ներկայացումը, նետման եղանակներն ու կանոնները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Տալիս են ձեռքի բեկորային նռնակների և նռնակը նետման համար պատրաստելու կարգի վերաբերյալ ընդհանուր տեղեկություն՝ ցուցադրումով, բացատրում են նռնակների և պայթուցիչի մասերի ու մեխանիզմների աշխատանքը։ Ցուցադրում են նռնակի նետման ճիշտ տեխնիկան։ |
Կառուցվածք և գործառույթ Նռնակների և պայթուցիչի մասերն ու մեխանիզմները: Նռնակի նետման ճիշտ տեխնիկա։ |
Միջառարկայական կապեր | |
Ֆիզկուլտուրա: Ֆիզիկական որակներ՝ ուժ, արագություն, ճկունություն, դիմացկունություն, հավասարակշռության զգացողություն և շարժումների կոորդինացիա: Նախավարժանք, շնչառական վարժանքներ։Նռնակի նետում: Կենսաբանություն։ Մարմնի անատոմիա՝ հենաշարժիչ, մկանաջլային, շնչառական համակարգեր, հավասարակշռության և շարժումների կոորդինացիայի կենտրոններ (ներքին ականջ, ուղեղիկ)։ Ֆիզիկա։ Հավասարակշռություն, շարժումների կոորդինացիա: Կայունություն, ծանրության կենտրոն: Իներցիա: Պտտական շարժում։ Անկյան տակ նետված մարմնի շարժում: Հետագծի գոյացում։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ | |
Մ33, Մ44, Մ45 | |
ԹԵՄԱ 5 | |
ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԶԻՆԱՄԹԵՐՔ | |
Հիմնական նպատակը | |
Ճանաչել հակատանկային, հակահետևակային ականները, իմանալ դրանց նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը, հիմնական մարտավարա-տեխնիկական բնութագրերը: Իրազեկել ականների հետ վարվելու անվտանգության կանոնները։ Ծանոթացնել՝ 1. - ինժեներական արգելափակոցների տեսակներին և նշանակությանը, 2. - ականադաշտերի նախազգուշացման նշաններին: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ճանաչի և տարբերի հակահետևակային ПМН-1, ПМН-2, МОН-50, հակատանկային ТМ57 (TM-62) ականները: 2. Իմանա ականների նշանակությունը, մարտավարա-տեխնիկական բնութագրերը, դրանց հետ վարվելու անվտանգության կանոնները։ 3. Նկարագրի ականներից բխող վտանգները։ 4. Իմանա և կարևորի ինժեներական արգելափակոցների, ականադաշտերի նշանակությունը առաջնագծի պաշտպանության համար: 5. Նկարագրի ականադաշտերի նախազգուշացման նշանները։ | |
Բովանդակություն | |
1. Հակատանկային և հակահետևակային ականների ներկայացումը՝ ընդհանուր կառուցվածքը, նշանակությունը, մարտավարա-տեխնիկական բնութագրերը, անվտանգության միջոցառումները։ 2. Ինժեներական արգելափակոցներ՝ տեսակները, նշանակությունը: Ականադաշտեր: Ականադաշտերի նախազգուշացման նշանները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են հակատանկային և հակահետևակային ականների վերաբերյալ նյութեր՝ դրանց կառուցվածքն ու գործողությունը: Համակարգում են դրանք և ներկայացնում դասարանին։ Ներկայացնում (նկարում) են ականադաշտերի նախազգուշացման նշանները։ |
Կառուվածք և գործառույթ Ականների կառուցվածքն ու գործողությունը: Ականադաշտերի նախազգուշացման նշաններ: |
Միջառարկայական կապեր | |
Աշխարհագրություն: Բնագիտություն: Ռելիեֆ, տեղանքի տարատեսակներ։ Ֆիզիկա։ Պայթյուն առաջացնող նյութեր, անվտանգության կանոններ։ Քիմիա: Քիմիական միացություններ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ | |
Մ6, Մ14, Մ38, Մ45 | |
ԹԵՄԱ 6 | |
ՌԵԼԻԵՖ ԵՎ ԴՐԱ ՊԱՏԿԵՐՈՒՄԸ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ: | |
Հիմնական նպատակը | |
Ուսուցանել ռելիեֆի ձևերը և տեղագրական քարտեզների վրա դրանց պատկերման օրինաչափությունը: Գաղափար տալ բացարձակ և հարաբերական բարձրությունների մասին: | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտենա ռելիեֆի ձևերը, հորիզոնականների միջոցով ռելիեֆի պատկերման էությունը: 2. Քարտեզի վրա որոշի կետերի բացարձակ և հարաբերական բարձրություններ, լանջերի թեքություններ: | |
Բովանդակություն | |
1. Ռելիեֆի ձևերը, հորիզոնականների միջոցով դրանց պատկերումը, բացարձակ և հարաբերական բարձրությունների ու լանջերի թեքությունների որոշումը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Որոշում են բացարձակ և հարաբերական բարձրություններ, լանջերի թեքություններ: |
Մասշտաբ, համամասնություն, քանակ Բացարձակ և հարաբերական բարձրություններ, լանջերի թեքություններ: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու։ Ռազմական և մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: Բնագիտություն։ Աշխարհագրություն։ Տեղանք, ռելիեֆ, տեղային առարկաներ, տեղագրական քարտեզներ, պայմանական նշաններ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ | |
Մ3, Մ4, Մ45 | |
ԹԵՄԱ 7 | |
ԶԻՆՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ | |
Հիմնական նպատակը | |
Ձևավորել՝ 1. -պատկերացումներ լեռնային տեղանքի մարտավարական հատկանիշների վերաբերյալ՝ հարձակման և պաշտպանության տեսանկյունից։ 2. -պատկերացումներ լեռնային խիստ պայմաններում գործելու նախապայմանների վերաբերյալ։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Նկարագրի լեռնային ռելիեֆը, 2. Ներկայացնի լեռնային տեղանքի մարտավարական հատկանիշները, 3. Թվարկի լեռնային վտանգները և դրանց նախապատրաստվելու ձևերը։ | |
Բովանդակություն | |
1. Լեռներ։ Լեռնային պայմանները։ Լեռնային տեղանքի մարտավարական հատկանիշները։ Նախապատրաստական աշխատանքներ․ ֆիզիկական-հոգեբանական պատրաստություն, տեխնիկական պատրաստություն, փորձի ձեռքբերում, բարձր-լեռնային պայմաններին հարմարվելը, համապատասխան հանդերձանքով, սննդով ապահովումը։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Համացանցի միջոցով դիտում են տեսաֆիլմեր լեռնային զորքերի մասին։ Համակարգում են դրանք և ներկայացնում դասարանին: |
Կայունություն և փոփոխություն Լեռնային տեղանքի մարտավարական հատկանիշներ: Պատճառ և հետևանք Լեռնային վտանգները և դրանց նախապատրաստվելու ձևերը։ |
Միջառարկայական կապեր | |
Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր: Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: Բնագիտություն։ Աշխարհագրություն։ Երկիր, տեղանք, լեռնային ռելիեֆ, տեղանքի օբյեկտներ կամ կողմնորոշիչներ, լեռնագագաթներ, սառցադաշտեր, տարածքի բնորոշ կլիման, օդի ճնշումը թթվածի պարունակությունը բարձր-լեռնային շրջանում, քամիները լեռներում, թթվածնային քաղց, լեռնագնացներ։ Կենսաբանություն։ Ֆիզիոլոգիան լեռներում․ շնչառության համակարգ, թթվածնային քաղց, արյան շրջանառությունը և սրտի աշխատանքը լեռներում, շնչարգելություն, աշխատունակություն, արևահարություն, ցրտահարություն, ջրազրկում,։ Ֆիզիկա։ Մթնոլորտային ճնշում, լեռնային օպտիկա, կայծակ, խոնավություն, ջրի եռման աստիճանը ըստ բարձրության։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ2, Մ14, Մ15, Մ38, Մ45 | |
ԹԵՄԱ 8 | |
ՀՀ ԶՈՒ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ | |
Հիմնական նպատակը | |
Ձևավորել պատկերացումներ բանակային ծառայության առանձնահատկությունների, բանակային կարգ ու կանոնի և զինծառայողի պատասխանատվության վերաբերյալ։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի ի՞նչ է պատասխանատվությունը և ինչ պատասխանատվություն է սպասվում զինծառայողին պետերի հրամանը չկատարելու (ոչ պատշաճ կատարելու) դեպքում։ | |
Բովանդակություն | |
1. Զինծառայողի պատասխանատվության տեսակները։ Պատասխանատվությունը հրամանը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Զինվորական ղեկավարի ուղղորդմամբ անհատապես ուսումնասիրում են «ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի» զինծառայողի պատասխանատվության վերաբերյալ նորմերը։ |
Անհատ և հարաբերություններ Պատասխանատվություն: Հրամանը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը։ Պատճառ և հետևանք Հրամանը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը / քրեական պատասխանատվություն: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: Հասարակագիտություն։ Հասարակական փոխհարաբերություններ։ Իրավունքներ և պարտականություններ։ Պատասխանատվություն։ Քրեական և վարչական պատասխանատվություն։ Զինվորական կարգապահություն։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ | |
Մ24, Մ32, Մ34, Մ38 | |
ԹԵՄԱ 8 | |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ (ՄՄԻ). ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ | |
Հիմնական նպատակը | |
Ձևավորել՝ 1. -պատկերացումներ իրավական և բարոյական տեսանկյունից ընդհարումների ժամանակ մարտադաշտում հայտնված որոշ կատեգորիայի մարդկանց նկատմամբ ճիշտ դիրքորոշումներ ընդունելու վերաբերյալ։ 2. -պատկերացումներ հակառակորդի քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հետ վարվելու կարգի վերաբերյալ։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի հակառակորդի քաղաքացիական բնակչության, ռազմագերիների իրավունքները և դրանց խախտման դեպքում սպասվող իրավական հետևանքները։ | |
Բովանդակություն | |
1. Միջազգային մարդասիրական իրավունք (ՄՄԻ). Պատերազմի ժամանակ հակառակորդի քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հետ վարվելու կարգը։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Հանդիպում ՀՀ ԿԽՄԿ ներկայացուցչի հետ․ զրույց առաջադրված թեմայով։ |
Համաշխարհայնացում Միջազգային մարդասիրական իրավունք |
Միջառարկայական կապեր |
Հայոց լեզու։ Ռազմական և մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: Հասարակագիտություն։ Միջազգային իրավունք։ |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ |
Մ18, Մ23, Մ32, Մ35, Մ39, Մ45 |
ԹԵՄԱ 9 | |
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ՝ ՏԵՂՈՒՄ ԵՎ ՇԱՐԺՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ | |
Հիմնական նպատակը | |
Ձևավորել Շարային կանոնադրության նորմը: Նպաստել՝ զինվորական ողջույնի ճիշտ կատարման հմտություններին. տեղում և շարժման ընթացքում: | |
Վերջնարդյունքներ | |
1. Կատարի «զինվորական ողջույն» տեղում և շարժման ընթացքում՝ շարային կանոնադրության պահանջների համաձայն: | |
Բովանդակություն | |
1. Զինվորական ողջույնի կատարումը առանց զենքի. - տեղում, -շարժման ընթացքում: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Ցուցադրել շարային վարժաձևերը այս թեմայից՝ -տեղում առանց զենքի զինվորական ողջույնի կատարումը, -շարժման ընթացքում առանց զենքի զինվորական ողջույնի կատարումը: |
Անհատ և հարաբերություններ Զինվորական բարեկրթություն. Պետեր և ենթականեր, ավագներ և կրտսերներ: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: Ֆիզկուլտուրա։ Շարային պատրաստության վարժաձևեր. շարային քայլ, վազք, շարային կեցվածք։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ | |
Մ38, Մ45 | |
ԹԵՄԱ 10 | |
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴԵՐԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ: ՀՈՒՅԶԵՐ, ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |
Հիմնական նպատակը | |
Ձևավորել ՝ - ուշադրությունը ՝ որպես զինվորական գործունեություն ծավալելու կարևոր նախապայման- -պատկերացումներ հույզերի մասին՝ ճանաչեն մարդու բազային հույզերը և դրանց ազդեցությունը զիվորական գործունեության վրա. մասնավորապես մարտական խնդիր կատարելիս։ - տարբերակեն ուշադրության տեսակները և դրանց դերը զինվորական գործունեության մեջ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Պատկերացում ունենա ուշադրություն հասկացության մասին, տարբերակի ուշադրության հիմնական տեսակները և ազդեցությունը զինվորական ծառայության վրա։ Տիրապետի ուշադրությունը կենտրոնացնելու որոշակի հոգեբանական մեխանիզմների։ 2. Ընդհանուր պատկերացում կազմի հույզերի վերաբերյալ, տարանջատի հույզերը և դրանց արտահայտման ձևերը, ինչպես նաև ազդեցությունը զինվորական գործունեության վրա։ | |
Բովանդակություն | |
1. Ուշադրություն, տեսակները։ 2. Հույզեր, զգացմունքներ։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Զրույց զինվորական հոգեբանի հետ: |
Կայունություն և փոփոխություն Զինվորի հոգեվիճակի կայունությունը /Կենտրոնացվածություն: Բաշխում: Տեղափոխելիություն: Օրգանիզմի ուժերի մոբիլիզացիա/ բերում է դրական / բացասական/ փոփոխությունների:
Անհատ և հարաբերություններ Հրամանատար /հոգեբան/ զինվոր համագործակցություն /զրույց, հույզեր, ապրումակցում և այլն/:
Անհատական և մշակութային արժեհամակարգ Զինվորի՝ իր մշակութային փորձի փոխանցումը մյուսներին / երգ, պար, կիթառ, շեփոր և այլն/: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու։ Ռազմական և մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն։ Հասարակագիտություն: Տարբեր ժամանակների պատերազմների պատմությունը. մարդկային կորուստներ և տառապանքներ։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ | |
Մ31, Մ32, Մ34, Մ36, Մ37, Մ45 | |
ԹԵՄԱ 11 | |
ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ: | |
Հիմնական նպատակը | |
Արագ և ճիշտ արձագանքել ստեղծված արտակարգ իրավիճակին, մնալ կենդանի և անվնաս: | |
Վերջնարդյունքներ | |
1. Կիրառի հատուկ օբյեկտներում ծագած տեխնածին արտակարգ իրավիճակներում վարքի կանոնները։ 2. Պատկերացնի զանգվածային և ոչ ընտրողական ոչնչացման զինմիջոցների գործադրման դեպքում առաջ եկած սպառնալիքները և ներկայացնի պաշտպանության ձևերը: | |
Բովանդակություն | |
1. Հրդեհներ և պայթյուններ: Հիդրոդինամիկական վթարներ: Վթարներ ուժեղ ներգործող թունավոր և ռադիոակտիվ նյութերի արտանետումով: Վարքի կանոնները: 2. Միջուկային, քիմիական, կենսաբանական, երկրաֆիզիկական զենքեր: Վակուումային և թերմոբար զենքեր: Պաշտպանության ձևերը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Դիտում են տեսաֆիլմ՝ հատուկ օբյեկտներում տեխնածին արտակարգ իրավիճակների վերաբերյալ։ Կազմակերպում են քննարկում։ Դպրոցում իրականացնում են ուսումնական տարահանում ՝ պայմանավորված հրդեհների, պայթյունների, հիդրոդինամիկական վթարների սցենարներով: Ստանում են նախնական հրահանգավորում. գործառույթների բաշխում, տարահանում, արդյունքների վերլուծում և առաջնորդվում են ըստ կարգի ու համապատասխան ցուցումների: |
Օրինաչափություն Հատուկ օբյեկտներում տեխնածին արտակարգ իրավիճակներ:
Պատճառ և հետևանք Հրդեհներ, պայթյուններ, հիդրոդինամիկական վթարներ: Ֆիզիկական և նյութական կորուստ: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: Ֆիզիկա: Էլեկտրական հոսանք: Ամրություն: Ռադիացիա, ատոմային էներգիա, ատոմակայաններ: Ջերմամիջուկային ռեակցիա: Ատոմային զենք: Քիմիա: Քիմիական ակտիվ, թունավոր նյութեր, քլոր: Ծանր մետաղներ: Քիմիական զենք: Կենսաբանություն: Քիմիական և ջերմային այրվածքներ, պաշտպանությունը: Վիրուսներ: Կենսաբանական զենք: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ | |
Մ38, Մ43, Մ45 | |
ԹԵՄԱ 11 | |
ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ. ԲՆԱԿԱՏԵՂԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՔՈՂԱՐԿՈՒՄԸ ՏԵՂԱՆՔՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ | |
Հիմնական նպատակը | |
Նպաստել արտակարգ իրավիճակներում օրգանիզմի կենսապահովման պահպանումը ՝ բնակատեղի ձևավորման և դրա քողարկման շնորհիվ: Ուսուցանել ստեղծված արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ արձագանքումը, կենդանի և անվնաս մնալը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի հատուկ օբյեկտներում ծագած տեխնածին արտակարգ իրավիճակներում վարքի կանոնները։ 2. Գիտակցի զանգվածային և ոչ ընտրողական ոչնչացման զինմիջոցների գործադրման դեպքում առաջ եկած սպառնալիքները: 3. Գիտի պաշտպանության ձևերը: 4. Գիտի տեղանքում առկա միջոցներով բնակատեղի ձևավորման և քողարկման կարգը: | |
Բովանդակություն | |
1. Բնակատեղի ձևավորումը և քողարկումը տեղանքում առկա միջոցներով: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Դիտում են տեսաֆիլմ՝ հատուկ օբյեկտներում տեխնածին արտակարգ իրավիճակների վերաբերյալ և կազմակերպում քննարկում։ Դպրոցում իրականացնում են ուսումնական տարհանում ՝ պայմանավորված հատուկ օբյեկտներում ծագած տեխնածին արտակարգ իրավիճակների, զանգվածային և ոչ ընտրողական ոչնչացման զինմիջոցների գործադրման դեպքում առաջ եկած սպառնալիքների սցենարներով: Ստանում են նախնական հրահանգավորում. գործառույթների բաշխում, տարհանում, արդյունքների վերլուծում և առաջնորդվում են ըստ կարգի ու համապատասխան ցուցումների: Տեղանքում առկա միջոցներով ձևավորում են բնակատեղի և քողարկում այլն: |
Պատճառ և հետևանք Հատուկ օբյեկտներում տեխնածին արտակարգ իրավիճակներ: Զանգվածային և ոչ ընտրողական ոչնչացման զինմիջոցներ: Բնակատեղի ձևավորում և քողարկում: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: Ֆիզիկա: էլեկտրական հոսանք, ամրություն, ռադիացիա, ատոմային էներգիա, ատոմակայաններ, ջերմամիջուկային ռեակցիա, ատոմային զենք: Քիմիա: Քիմիական ակտիվ, թունավոր նյութեր, քլոր, ծանր մետաղներ և քիմիական զենք: Կենսաբանություն: Քիմիական, ջերմային այրվածքներ: Վիրուսներ: Կենսաբանական զենք: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ | |
Մ38, Մ43, Մ45 |
ԹԵՄԱ 12 | |
ՎԵՐՔԵՐ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ | |
Հիմնական նպատակը | |
Հաղորդել -վերքերի վերաբերյալ տեղեկություն. սահմանումը, տեսակները (կտրած, ծակած, կծած, հրազենային, անդամահատված, օտար մարմնով վերքեր և այլն), առաջացման մեխանիզմները, նշանները, վտանգը, և առաջին օգնության հիմունքները, -վնասվածքների վերաբերյալ. ձևերը և տեսակները, -առաջին օգնության ցուցաբերման, տուժածների տարահանման և տեղափոխման հիմունքները և անհրաժեշտ միջոցները: | |
Վերջնարդյունքներ | |
1. Կատարի տուժածների զննումը, արագ կողմնորոշվի տուժածի վիճակում: Կատարի տուժածների տեսակավորում: 2. Կազմակերպի առաջին օգնությունը տարբեր վերքերի դեպքում: 3. Ճիշտ ներկայացնի վնասող ազդակի ազդեցության վերացման եղանակները, վնասված հյուսվածքի առաջնային մշակումը: 4. Իրականացնի տարբեր մարմնամասերում առկա օտար մարմնի անշարժացումը ձեռքի տակ եղած միջոցներով: 5. Իրականացնի առաջին օգնության ցուցաբերումը, տուժածների տարահանումը և տեղափոխումը: | |
Բովանդակություն | |
1.Վնասվածքների տեսակները։ Վերքեր։ Լարան։ Վիրակապական նյութեր և միջոցներ։ Վերքի մշակումը և վիրակապում։ Վերքի ախտահանման նյութեր և միջոցներ։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Իրավիճակի մոդելավորում և հրատապ գործողությունների փուլերի խաղարկում դասարանում: |
Նյութ, էներգիա Լարան։ Վիրակապական նյութեր և միջոցներ։ |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: Կենսաբանություն: Մարմնի անատոմիա՝ մկանային համակարգ, վնասվածքներ և վերքեր, արյունատար համակարգ, արյունահոսություն։ Քիմիա։ Քիմիական նյութերին՝ ջրածնի պերօքսիդ, յոդ և դրանց կիրառման կարգին: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ | |
Մ25, Մ38, Մ43, Մ45 |
ԹԵՄԱ 12 | |
ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ՇՈԿ | |
Հիմնական նպատակը | |
Հաղորդել տեղեկություն - արյունահոսության տեսակների, առաջացման պատճառների, հիմնական ախտանիշների, ծանրության աստիճանների վերաբերյալ, - արյունահոսությունների ժամանակ առաջին օգնության ցուցաբերման հիմունքների վերաբերյալ, - վնասվածքային շոկի, նրա տեսակների, առաջացման պատճառների և ցուցաբերվող առաջին օգնության վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Իրականացնի տուժածի զննումը, արագ որոշի արյունահոսության տեսակը, առաջացման պատճառը, ծանրության աստիճանը: 2. Տիրապետի արտաքին արյունահոսությունների ժամանակավոր դադարեցմանը ձեռքի տակ եղած և հաշվեցուցակային միջոցներով (ճնշող վիրակապ, առավելագույն տարածում և ծալում, սեղմման կետեր, լարան, ոլորան և այլն): 3. Կողմնորոշվի ներքին արյունահոսության դեպքում և ցուցաբերի առաջին օգնություն: 4. Որոշի քթային արյունահոսության տեսակը և ցուցաբերի առաջին օգնություն: 5. Ցուցաբերի անհետաձգելի օգնություն արյունահոսությունների ժամանակ և իրականացնի արյունահոսություններով տուժածի խնամքը: 6. Տարբերակի շոկերը, ճանաչի նշանները, և ընտրի առաջին օգնության ցուցաբերման հերթականությունը, ելնելով հայտնաբերած վնասվածքներից և տուժածի ծանրության աստիճանից: | |
Բովանդակություն | |
1. Արյունահոսություններ՝ - արտաքին արյունահոսություն, - արյունահոսություն խոշոր զարկերակից, - քթային արյունահոսություն, - ներքին արյունահոսություն: 2. Վնասվածքային շոկ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Կատարում են պայմանական տուժածի արյունահոսության դադարեցում սեղմման, ճնշող վիրակապի և լարանի օգնությամբ: Տեսակավորում և տարահանում են արյունահոսող տուժածին: Կատարում են շոկի կանխարգելման, զարգացման և նվազեցման ուղղությամբ տարվող քայլերը: Որոշում են վնասվածքային շոկի ծանրության աստիճանը: |
Պատճառ հետևանք Արյունահոսություն: Շոկ: Կայունություն և փոփոխություն Արյունահոսության դադարեցում, տեսակավորում: Շոկի կանխարգելում: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: Կենսաբանություն։ Մարմնի անատոմիա, արյունատար համակարգ, արյունահոսություն և մարդու նյարդային համակարգ։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ | |
Մ32, Մ38, Մ43, Մ45 | |
ԹԵՄԱ 12 | |
ԽԱՅԹՈՑՆԵՐ ԵՎ ԿԾԱԾ ՎԵՐՔԵՐ (ՕՁ, ԿԱՐԻՃ, ԿՐԵՏ, ՄԵՂՈՒ, ՇՈՒՆ, ԳԱՅԼ ԵՎ ԱՅԼՆ)։ ԱԼԵՐԳԻԿ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ։ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ: | |
Հիմնական նպատակը | |
Հաղորդել տեղեկություն՝ - կենցաղային էթիլ և մեթիլ սպիրտի, էթիլեն գլիկոլի (անտիֆրիզ), նավթամթերքների (բենզինի գոլորշիներ, կերոսին), շմոլ գազի (ածխածնի մոնօքսիդ), բոտուլիզմի թունավորումների վերաբերյալ: տեղեկացնել՝ օձերի և թունավոր միջատների խայթոցների վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Իրականացնի անհետաձգելի օգնություն կենցաղային թունավորումների, օձերի և թունավոր միջատների խայթոցների դեպքում: | |
Բովանդակություն | |
1.Կենցաղային թունավորումներ:Խայթոցներ և կծած վերքեր (օձ, կարիճ, կրետ, մեղու, շուն, գայլ և այլն)։ Ալերգիկ ռեակցիաներ։ Նախազգուշական միջոցառումները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Համացանցի միջոցով դիտում են կենցաղային թունավորումների, խայթոցների և կծած վերքերի մասին նյութեր՝ համակարգում են դրանք, ներկայացնում դասարանին և կատարում քննարկում: Կատարում են պայմանական տուժածի անհետաձգելի օգնության կազմակերպում: |
Պատճառ և հետևանք Իրազեկված /պաշտպանված/ նախազգուշական միջոցառումներ:
Նյութ, էներգիա Քիմիական նյութերից /միացություններից/ թունավորումներ, ալերգիկ ռեակցիաներ: |
Միջառարկայական կապեր | |
Ինֆորմատիկա: Համակարգ, համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: Կենսաբանություն։ Թունավոր կենդանիներ: Թունավորումներ և ալերգիկ ռեակցիաներ։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ | |
Մ14, Մ15, Մ32, Մ38, Մ43, Մ45 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական: