ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
03 նոյեմբերի 2022 թ. ք. Երևան |
N 19-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 1425-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածի 4-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման թիվ 15 հավելվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1524 որոշման 4-րդ հավելվածով սահմանված դրույթներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիայի և թույլտվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիայի տրամադրման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող լիցենզավորման ենթակա և առանց լիցենզիայի ներմուծվող ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի և բարձր հաճախականության սարքավորումների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2015 թվականի մարտի 13-ի թիվ 85-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1425-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հրամանով սահմանված հավելվածի 11-րդ կետի:
4. Սույն հրամանով սահմանված հավելվածի 11-րդ կետն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am ) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (https://sw.gov.am ) էլեկտրոնային համակարգի գործարկման օրը:
5. Մինչև սույն հրամանով սահմանված հավելվածի 11-րդ կետի ուժի մեջ մտնելը՝ հայտերի ընդունումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան (www.trade.gov.am ) էլեկտրոնային հարթակում հասանելի «Միասնական հայտ» համակարգով:
Ռ. Խաչատրյան
Հավելված Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 19-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով կարգավորվում են արտաքին առևտրային նպատակով ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի (այսուհետ` Սարքեր) ներմուծման լիցենզիաների և թույլտվության տրամադրման գործընթացների հետ կապված հարաբերությունները, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի դեպքում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցները։
2. Սույն Կարգը տարածվում է արտաքին առևտրի գործունեության մասնակիցների վրա:
3. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները`
1) Բարձր հաճախականության սարքավորումներ՝ սարքավորումներ կամ սարքեր, որոնք նախատեսված են ռադիոհաճախականային էներգիայի առաջացման և օգտագործման համար` արդյունաբերական, գիտական, բժշկական, կենցաղային և այլ նպատակներով, բացառությամբ` հեռահաղորդակցության ոլորտում կիրառության,
2) Ռադիոէլեկտրոնային միջոցներ՝ տեխնիկական միջոցներ, որոնք նախատեսված են ռադիոալիքների հաղորդման և (կամ) ընդունման համար, կազմված են մեկ կամ մի քանի հաղորդիչ և (կամ) ընդունիչ սարքերից կամ կազմված են նման սարքավորումների համադրությունից և իրենց մեջ ներառում են օժանդակ սարքավորումներ,
3) Միասնական ռեեստր` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար սահմանված մեկ միասնական գրանցամատյան, որտեղ նշված Սարքերի ներմուծման ժամանակ չի պահանջվում լիցենզիա,
4) Արտաքին առևտուր՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն չհանդիսացող ցանկացած այլ պետության հետ իրականացվող առևտուր,
5) Մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին տնտեսական գործարքի հիման վրա, որի առարկան է հանդիսանում լիցենզավորման ենթակա ապրանքը և, որը տալիս է իրավունք սահմանված քանակով տվյալ ապրանքի ներմուծման համար:
6) Գլխավոր լիցենզիա` լիցենզիա, որը տալիս է արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք, լիցենզավորման ենթակա ապրանքի առանձին տեսակի ներմուծման համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով:
7) Ավտոմատ լիցենզավորում (հսկողություն)` ժամանակավոր միջոց, որը սահմանվում է ապրանքների առանձին տեսակների ներմուծման դինամիկան դիտանցելու նպատակով:
8) Թույլտվություն՝ փաստաթուղթ, որով արտաքին առևտրային գործունեության մասնակցին կամ ֆիզիկական անձին տրվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում ապրանքների ներմուծման իրավունք:
4. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման համար սահմանափակումների ենթակա Սարքերի ցանկը սահմանված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման (այսուհետ` Որոշում) 2-րդ հավելվածի 2.16-րդ կետով, իսկ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման կարգը սահմանված է Որոշման 15-րդ հավելվածով:
5. Լիցենզիայի և թույլտվության ձևերը սահմանված են Ձևաթուղթ 1-ով:
6. Սարքերի ներմուծումը իրականացվում է առանձին ապրանքատեսակների ներմուծման համար լիցենզիայի կամ միասնական ռեեստրում ընդգրկված լինելու մասին տեղեկատվության առկայության հիման վրա:
2. Լիցենզիայի և թույլտվության տրամադրման կարգը
7. Արտաքին առևտրի նպատակով ապրանքներ ներմուծելու համար տրվում է մեկանգամյա լիցենզիա և (կամ) թույլտվություն: Լիցենզիայի և (կամ) թույլտվության հաստատված ձևերը և տրամադրման կարգը տեղադրված է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայքէջում:
8. Մեկանգամյա լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարի ժամկետը` դրա գործողության մեջ մտնելու ամսաթվից սկսած։ Այն ապրանքների դեպքում, որոնց վերաբերյալ սահմանվել են ներմուծման քանակական սահմանափակումներ կամ ներմուծման քվոտա, լիցենզիան գործում է մինչև այն օրացուցային տարին, որի համար սահմանվել է քվոտա։
9. Թույլտվության գործողության ժամկետը սահմանափակվում է այն օրացուցային տարով, որում տրամադրվել է այն։
10. Լիցենզիան տրամադրվում կամ մերժվում է լիազոր մարմնի կողմից, փաստաթղթերը ներկայացնելու օրվանից՝ մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում:
11. Հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (https://sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:
12. Լիցենզիա և (կամ) թույլտվություն ստանալու համար հայտը կարող է ներկայացնել հայտատուն՝ անձամբ կամ նրա կողմից լիազորված անձը:
13. Լիցենզիայի ստացման համար էլեկտրոնային փաստաթղթի ձևով լիազոր մարմին ներկայացվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները՝
1) Իրավաբանական անձի դեպքում լիցենզիա ստանալու մասին հայտը, որը ներառում է ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան, ռեգիստրում պետական գրանցման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի լուսապատճենը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը (այսուհետ՝ հայտ) ապրանքների առք ու վաճառքի պայմանագիրը և (կամ) հաշիվ ապրանքագիրը, ապրանքի շահագործման վայրը, նպատակը, վերջնական օգտագործողը,
2) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի լուսապատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ,
3) լիցենզավորման ենթակա հայտերի դեպքում հայտատուն հայտի հետ միասին ներկայացնում է նաև պետական տուրքի վճարման անդորրագրի լուսապատճեն կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը,
4) տվյալներ ներկրվող սարքերի մասին` անվանումը, տեսակը, մոդելը, արտադրող երկիրը, տեխնիկական բնութագիրը (ռադիոհաճախականությունների շերտը, հաճախականությունների քայլը, հաղորդչի հզորությունը, ռադիոազդանշանի մոդուլյացիայի տեսակն ու ձևը),
5) յուրաքանչյուր սարքի համար սահմանված օրինակի համապատասխանության (համապատասխանության հաստատման) հավաստագրի պատճենը` հաստատված հավաստագիրը տրամադրող մարմնի կնիքի դրոշմվածքով, եթե նման փաստաթղթի առկայությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ,
14. Թույլտվության ստացման համար էլեկտրոնային փաստաթղթի ձևով լիազոր մարմին ներկայացվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները՝
1) Թույլտվություն ստանալու հայտը (այսուհետ՝ հայտ), որը ներառում է ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, ապրանքների առք ու վաճառքի պայմանագիրը և (կամ) հաշիվ ապրանքագիրը,
2) տվյալներ ներկրվող սարքերի մասին` անվանումը, տեսակը, մոդելը, արտադրող երկիրը, տեխնիկական բնութագիրը (ռադիոհաճախականությունների շերտը, հաճախականությունների քայլը, հաղորդչի հզորությունը, ռադիոազդանշանի մոդուլյացիայի տեսակն ու ձևը):
15. Ներկայացված ոչ բնօրինակ փաստաթղթերի օրինակների յուրաքանչյուր էջը վավերացվում է հայտատուի՝ ֆիզիկական անձի դեպքում՝ ստորագրությամբ, իսկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ ստորագրությամբ կամ կնիքով:
16. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝
1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ,
2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված,
3) քվոտան, ինչպես նաև սակագնային քվոտան սպառված է,
17. Մերժման վերաբերյալ որոշումը պետք է լինի հիմնավորված և հղում պարունակի սույն կարգի 16-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին:
18. Թույլտվության տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում՝
1) չեն ներկայացվել 14-րդ կետով նախատեսված փաստաթղթերը,
2) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ առկա են անարժանահավատ տեղեկություններ,
19. Տրամադրված լիցենզիաների և թույլտվությունների մեջ փոփոխություններ չեն կարող կատարվել, այդ թվում՝ տեխնիկական բնույթի:
20. Լիազոր մարմինն իրավունք ունի լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշում ընդունել հետևյալ դեպքերում`
1) եթե առկա է հայտատուի գրավոր դիմումը լիցենզիան կասեցնելու վերաբերյալ,
2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցման կամ կասեցման,
3) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար տրված լիցենզիան դադարեցնելու և կասեցնելու, եթե գործունեության նման տեսակը կապված է այն ապրանքի շրջանառության հետ, որի համար լիցենզավորման պահանջ է սահմանվել,
4) եթե Սարքերի շահագործումը իրականացվել է առանց ռադիոհաճախականության շահագործման թույլտվության,
5) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով:
21. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է դրա մասին լիազոր մարմնի կողմից հիմնավոր որոշման ընդունման օրվանից, որը պետք է հղում պարունակի սույն կարգի 19-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին։
22. Կասեցված լիցենզիայի գործողությունը լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը։ Լիցենզիայի գործողության կասեցումը հիմք չէ այն կասեցման ժամկետին համապատասխան ժամկետով երկարաձգելու համար:
Ձևաթուղթ 1
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. ֆաքս՝ (+37410) 59-01-89, էլ. փոստ` info@hti.am ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ |
Ներմուծող՝ |
Լիցենզիայի համար |
Վավեր. Սկիզբ |
Ուժի մեջ է մինչև | |||
Հայտի համար |
Գրանցման ամսաթիվ |
Տրման ամսաթիվ | ||||
Արտահանող՝ |
Տեսակ |
Արժեք (EUR) |
Արժեք (USD) | |||
Արտահանող երկիր |
Առևտուր անող երկիր |
Փոխարժեքի ամսաթիվ | ||||
Էլ. Փաստաթղթի համար |
||||||
Ապրանքի շահագործման վերաբերյալ տվյալներ |
ապրանքի շահագործման վայրը |
ապրանքի շահագործման նպատակը |
ապրանքի վերջնական օգտագործողը | |||
Հիմնավորող փաստաթղթեր` | ||||||
N |
Անվանում |
Ծածկագիր |
Համար |
Ամսաթիվ | ||
1 |
||||||
2 |
||||||
3 |
||||||
Լիցենզավորվող ապրանքներ` | ||||||
N |
Նկարագիր |
ԱՏԳ ԱԱ ծածկ․ |
Քանակ |
Միավոր |
Ծագման երկիր |
Արժեք |
1 |
Հատուկ նշումներ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
Ներմուծող` |
Հայտի համար |
Գրանցման ամսաթիվ |
Տրման ամսաթիվ | |||
Էլ. Փաստաթղթի համար |
Արտահանող երկիր |
Առևտուր անող երկիր | ||||
Չլիցենզավորվող ապրանքներ` | ||||||
N |
Նկարագիր |
ԱՏԳ ԱԱ ծածկ․ |
Քանակ |
Միավոր |
Ծագման րկիր |
Արժեք |
1 |
նախարար՝ անուն ազգանուն
ստորագրություն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2022 թվական: