ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասը «կամ ապրանքների քանակը» բառերից առաջ լրացնել «, բացառությամբ ծխախոտի արտադրանքի, որի մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ծխախոտի արտադրանքի տուփի վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աղյուսակում «1000 հատ» բառերը փոխարինել «ծխախոտի արտադրանքի տուփի վրա մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ 1000 հատ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 1.1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած՝ ակցիզային դրոշմանիշ ձեռք բերելու հայտ Ձև 1 (այսուհետ` հայտ Ձև 1).».
2) 1.2-րդ մասի «դիմումը» բառը փոխարինել «հայտ Ձև 1-ը» բառերով.
3) 10-րդ մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած՝ ակցիզային դրոշմանիշ ձեռք բերելու հայտ Ձև 2 (այսուհետ` հայտ Ձև 2).».
4) 10-րդ մասի «գ» կետի և 11-րդ մասի առաջին, երրորդ և չորրորդ պարբերությունների «դիմում» բառը փոխարինել «հայտ Ձև 2» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ և 15-րդ մասերով.
«14. Ակցիզային դրոշմանիշեր ստացած անձինք մինչև ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացումն էլեկտրոնային եղանակով կատարում են գրանցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում մինչև ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով ճշգրտումներ են կատարում այդ գրանցումներում: Սույն մասում նշված անձինք էլեկտրոնային եղանակով գրանցումներ չեն կատարում, եթե գրանցման ենթակա բոլոր տվյալները (բացառությամբ տրամադրվելիք դրոշմանիշերի սերիաների ու հերթական համարների) նշում են հայտում:
Մինչև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցվում են պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը), քանակությունը և համապատասխան դրոշմանիշերի սերիաներն ու հերթական համարները (այդ թվում` միջակայքերով): Մինչև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը չի դիտվում որպես էլեկտրոնային գրանցումներում կամ դրոշմանիշեր ձեռք բերելու հայտում նշված ապրանքների իրացում:
15. Դրոշմանիշի վրա պետք է անզեն աչքով տեսանելի նշված լինեն (կամ դրոշմանիշը պետք է հնարավորություն ընձեռի Apple iՕS 6, Aոdrօid 4, Wiոdօws Pհօոe 8, ինչպես նաև համարժեք կամ առավել բարձր օպերացիոն համակարգերից որևէ մեկով աշխատող համընդհանուր օգտագործման էլեկտրոնային շարժական սարքի (բջջային հեռախոս, պլանշետ և այլն) միջոցով տեսանելի դարձնել) ապրանքն արտադրողի կամ ներմուծողի անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը, ապրանքի տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), ապրանքի տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը):»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային մարմնում առկա՝ չտեղաբաշխված ակցիզային դրոշմանիշերը կարող են օգտագործվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործող կարգով, եթե այդ դրոշմանիշերը բավարարում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործող կարգով դրոշմավորման պահանջները, հակառակ դեպքում 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային մարմնում առկա՝ չտեղաբաշխված ակցիզային դրոշմանիշերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ենթակա են ոչնչացման հարկային մարմնի սահմանած կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-264-Ն |