ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի մայիսի 25-ին
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածի 3-րդ կետում «68-75-րդ» բառերը փոխարինել «68-74-րդ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության «, ինչպես նաև սույն օրենքի 75-րդ հոդվածում նշված գործերով» բառերը հանել:
Հոդված 3. Օրենքի 75-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 79-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. մայիսի 28 Երևան ՀՕ-58-Ն |