ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի հունիսի 19-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածում`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. |
Անձնագրերի հետ կապված հյուպատոսական գործողություններ |
Դրույքաչափ |
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար |
65 | |
բ) 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար |
30 | |
գ) օտարերկրյա պետություններում վավերական` |
65 | |
դ) 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար |
30 | |
ե) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը մինչև երկու տարի ժամկետով երկարաձգելու համար |
10 | |
զ) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը երկու տարուց ավելի ժամկետով երկարաձգելու համար |
20 | |
է) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար՝ անձնագրի կորստյան դեպքում, եթե առկա չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթուղթ |
30 | |
ը) ժամկետանց կամ այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթղթի հիմքով Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար |
10 | |
թ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար |
0 | |
ժ) հյուպատոսական հաշվառման վերցնելու համար |
0 | |
ժա) հյուպատոսական հաշվառումից դուրս գալու համար |
0». |
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ կետը «քաղաքացու անձնագիր» բառերից հետո լրացնել «(բացառությամբ կենսաչափականի)» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. հունիսի 28 Երևան ՀՕ-65-Ն |