ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2013 թվականի N 1048-Ն
ՎԻ ՋԻ ԷՍ-84 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ 2-ՐԴ ԴԱՍԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՈՒՆՔԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԿԵՏԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության իրականացման հետևանքով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզերի Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածում ոչնչացված 2-րդ դասի արբանյակային գեոդեզիական ցանցի 9 հիմնակետերի և Հայաստանի Հանրապետության բարձունքային ցանցի 11 հենանիշերի վերակառուցման, տեղափոխման, դիտարկման ու հավասարակշռման աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1140-Ն որոշման 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացված և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրված միջոցներից 12157.0 հազ. դրամի չափով գումար նախատեսել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության իրականացման հետևանքով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզերի Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածում ոչնչացված 2-րդ դասի արբանյակային գեոդեզիական ցանցի 9 հիմնակետերի և Հայաստանի Հանրապետության բարձունքային ցանցի 11 հենանիշերի վերակառուցման, տեղափոխման, դիտարկման և հավասարակշռման աշխատանքների իրականացման համար:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գումարի վերադարձը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
3. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության իրականացման հետևանքով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզերի Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածում ոչնչացված 2-րդ դասի արբանյակային գեոդեզիական ցանցի 9 հիմնակետերի և Հայաստանի Հանրապետության բարձունքային ցանցի 11 հենանիշերի վերակառուցման, տեղափոխման, դիտարկման և հավասարակշռման աշխատանքների կազմակերպումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին 2013 թվականի ինն ամսում հատկացնել 12157.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գեոդեզիական-քարտեզագրական ծախսեր» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված աշխատանքների ֆինանասավորումն ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու դեպքում:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 13-ի N 1048-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ 11.32 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | ||||||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | ||||||||||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | ||||||||||
Գերատեսչության կոդը |
105009 |
||||||||||||
2. Հանրային սեփականության կառավարման արդյունքների ցուցանիշները 2.1. Կարողությունների զարգացում 2.1.1. Ֆիզիկական կապիտալ. կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող ակտիվներ (ակտիվների ձեռքբերում, կառուցում կամ հիմնանորոգում) |
|||||||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը |
||||||||||||
ՎԻ ՋԻ ԷՍ-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում 2-րդ դասի և Հայաստանի Հանրապետության բարձունքային ցանցերի ոչնչացված կետերի վերակառուցման աշխատանքներ | |||||||||||||
1012 |
ԿՀ14 |
Նկարագրությունը | |||||||||||
ՎԻ ՋԻ ԷՍ 84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում 2-րդ դասի և Հայաստանի Հանրապետության բարձունքային ցանցերի ոչնչացված կետերի վերակառուցման աշխատանքներ | |||||||||||||
Քանակական |
Հենանիշի և կետերի (11+9) տեղազննում (կետ) |
20 |
20 |
X |
X | ||||||||
Քանակական |
Հենանիշի և կետերի (11+9) տեղադրում (կետ) |
20 |
20 |
X |
X | ||||||||
Քանակական |
III դասի նիվելիրացում (գծ. կմ) |
60 |
60 |
X |
X | ||||||||
Քանակական |
Նիվելիրացման նյութերի մշակում (գծ. կմ) |
60 |
60 |
X |
X | ||||||||
Քանակական |
GPS արբանյակային տեխնոլոգիայով 2-րդ դասի ցանցի կետերի դիտումներ (կետ) |
20 |
20 |
X |
X | ||||||||
Քանակական |
Կետերի GPS դիտարկում մշտական գործող բազայի աշխատանքի ընթացքում (կետ) |
5 |
5 |
X |
X | ||||||||
Քանակական |
GPS կետերի հավասարակշռում և հաշվարկում (կետ) |
20 |
20 |
X |
X | ||||||||
Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ) |
X |
X |
12157.0 |
12157.0 | |||||||||
Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը |
6,7 տարի |
|
|
||||||||||
Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ) |
Մշակված չէ |
|
|||||||||||
Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը |
Մշակված չէ |
||||||||||||
Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը |
|||||||||||||
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե | |||||||||||||
Փոխարինվող ակտիվների նկարագրությունը |
|||||||||||||
Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես` |
|||||||||||||
Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա |
Ակտիվն անհրաժեշտ է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող ԱԾ01 «Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, անշարժ գույքի շուկայի վերլուծությունների, համակարգված դիտարկումների իրականացման և իրազեկման ծառայություններ» ծրագրի իրականացումն ապահովելու համար | ||||||||||||
Ծախսային արդյունավետության բարելավման վրա |
Կիրառելի չէ | ||||||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը |
|||||||||||||
1012 Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, անշարժ գույքի շուկայի վերլուծությունների, համակարգված | |||||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|||||||||||||
Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարում, համակարգի գործունեության ապահովում, ՀՀ օրենսդրությամբ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 13-ի N 1048-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Գնման առարկայի |
Գումարի փոփոխությունը (հազ. դրամ) (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | ||||||
անվանումը |
չափի միավորը |
քանակը |
գնման ձևը | ||||
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե | |||||||
Բաժին N 01 |
Խումբ N 01 |
Դաս N 01 |
ՀՀ պահուստային ֆոնդ |
12157.0 | |||
1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների կողմից մատուցված ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի կարողությունների զարգացում | |||||||
ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
|||||||
Ճարտարագիտական այլ գործունեություն և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվություններ |
դրամ |
1.0 |
ԲԸԱՀ |
12157.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |