ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 29-ին
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «, եկամուտներ, գույք և ծախսեր հայտարարագրող» բառերը:
Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. դեկտեմբերի 21
ՆախագահՍ. Սարգսյան
Երևան
ՀՕ-296-Ն