ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գույքահարկի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է Հայաստանի Հանրապետությունում գույքահարկ վճարողների շրջանակը, գույքահարկով հարկվող օբյեկտն ու հարկման բազան, գույքահարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը, սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:
Հոդված 2. | Գույքահարկի հասկացությունը |
Գույքահարկը սեփականության իրավունքով սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Անկախ սույն հոդվածի առաջին պարբերությունում նշված սեփականության իրավունքի առկայությունից` գույքահարկ հաշվարկվում և վճարվում է նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված հարկվող օբյեկտ համարվող գույքի համար:
Հոդված 3. | Գույքահարկ վճարողները |
1. Գույքահարկ վճարող են համարվում Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների և հիմնարկների:
2. Եթե հարկվող օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա գույքահարկի գծով սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:
Եթե հարկվող օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա գույքահարկի գծով սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են պատասխանատվություն` յուրաքանչյուրն իր բաժնի չափով:
Գ Լ ՈՒ Խ II
ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ, ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 4. | Գույքահարկով հարկվող օբյեկտը |
Սույն օրենքի իմաստով գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում.
1. Շենքերը և շինությունները (այսուհետ` շինություններ)`
1) բնակելի նշանակության շինությունները, այդ թվում`
ա) անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը,
բ) բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը,
գ) այգետնակը (ամառանոցը)` այգեգործական զանգվածում հողամասի վրա կառուցված ամառանոցային շինությունը.
2) բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը.
3) բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը` բազմաբնակարան շենքում բնակարան, հասարակական, արտադրական նշանակության շինություն չհամարվող, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը.
4) ավտոտնակը` տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինությունը.
5) հասարակական նշանակության շինությունը` բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը.
6) արտադրական նշանակության շինությունը` արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շինությունը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շինությունները.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված` սույն հոդվածի 1-ին մասում նշված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:
2. Փոխադրամիջոցները, այդ թվում`
1) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը.
2) ջրային փոխադրամիջոցը.
2.1) ձյունագնացը.
2.2) մոտոամենագնացը (քվադրոցիկլը).
3) մոտոցիկլետը:
(4-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-194-Ն, 15.11.10 ՀՕ-172-Ն)
Հոդված 5. | Գույքահարկով հարկման բազան |
Գույքահարկով հարկման բազա է համարվում հարկվող օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա սույն օրենքով սահմանված դրույքաչափերով և կարգով հաշվարկվում է գույքահարկի գումարը: Ընդ որում`
1) շինությունների հարկման բազա է համարվում սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով գնահատված կադաստրային արժեքը.
2) շինությունների հարկման բազան որոշելիս շինության արժեքի չափման միավորը դրամն է.
3) շինությունների գնահատումը (վերագնահատումը) կատարվում է երեք տարին մեկ անգամ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից` գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված տվյալներով: Գնահատված (վերագնահատված) արժեքը հիմք է ընդունվում տվյալ տարվան հաջորդող երեք տարիների համար հարկման բազան որոշելու նպատակով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերի.
4) նոր առաջացած, ինչպես նաև գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված շինությունների հարկման բազան որոշվում է սույն հոդվածին համապատասխան, որը հարկման առումով հիմք է ընդունվում մինչև շինությունների համար սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված հաջորդ գնահատումը (վերագնահատումը):
Սույն օրենքի իմաստով նոր առաջացած են համարվում գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող մարմնում գրանցված տեղեկությունների համեմատությամբ մինչև շինությունների հաջորդ գնահատումը (վերագնահատումը) ընկած ժամանակաշրջանում շինությունների ավարտվածության աստիճանի, հարկայնության, գործառնական (բնակելի, հասարակական, արտադրական) նշանակության փոփոխությունները, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված շինությունները:
Նոր առաջացած շինությունների մասով ընթացիկ հաշվառման վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններն անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմին են ներկայացնում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով.
5) փոխադրամիջոցների հարկման բազա է համարվում հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ): Փոխադրամիջոցի վրա մեկից ավելի քաշող շարժիչների առկայության դեպքում գույքահարկով հարկման բազա է համարվում բոլոր քաշող շարժիչների գումարային հզորությունը:
Հոդված 6. | Շինությունների գույքահարկի դրույքաչափերը |
Շինությունների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`
1) սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերում նշված հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար` հարկման բազայի 0.3 տոկոսը.
2) սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված հարկվող օբյեկտ համարվող շինությունների համար`
հարկման բազան |
հարկի դրույքաչափը |
մինչև 3 մլն դրամը ներառյալ | հարկման բազայի 0 տոկոսը |
3 մլն դրամից մինչև 10 մլն դրամը ներառյալ |
100 դրամ` գումարած հարկման բազայի 3 մլն դրամը գերազանցող գումարի 0.1 տոկոսը |
10 մլն դրամից մինչև 20 մլն դրամը ներառյալ |
7,100 դրամ` գումարած հարկման բազայի 10 մլն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը |
20 մլն դրամից մինչև 30 մլն դրամը ներառյալ |
27,100 դրամ` գումարած հարկման բազայի 20 մլն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը |
30 մլն դրամից մինչև 40 մլն դրամը ներառյալ |
67,100 դրամ` գումարած հարկման բազայի 30 մլն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը |
40 մլն դրամից ավելի | 127,100 դրամ` գումարած հարկման բազայի 40 մլն դրամը գերազանցող մասի 1.0 տոկոսը |
3) սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված հարկվող օբյեկտ համարվող շինությունների համար` հարկման բազայի 0,2 տոկոսը:
(6-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-194-Ն)
Հոդված 7. | Փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափերը |
1. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`
1) մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
- 1-ից 120 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ,
- 121-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 300 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ,
- 251 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 500 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ.
2) 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների և բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
- 1-ից 200 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 100 դրամ,
- 201 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ:
2. Մոտոցիկլետների համար գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 40 դրամ դրույքաչափով:
3. Ջրային փոխադրամիջոցների, ձյունագնացների և մոտոամենագնացների (քվադրոցիկլերի) համար գույքահարկի տարեկան դրույքաչափը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 150 դրամ դրույքաչափով:
4. Մինչև երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով:
Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:
5. Բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների վաղեմության ժամկետի 20-րդ տարին լրանալուց հետո տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար գույքահարկ չի հաշվարկվում և չի վճարվում:
6. Սույն հոդվածում նշված փոխադրամիջոցների հարկման բազան կիլովատերով արտահայտված լինելու դեպքում գույքահարկի տարեկան գումարը որոշվում է` համապատասխան դրույքաչափի նկատմամբ կիրառելով 1.36 գործակից:
(7-րդ հոդվածը լրաց. 07.04.09 ՀՕ-82-Ն, 15.11.10 ՀՕ-172-Ն)
Գ Լ ՈՒ Խ III
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 8. | Գույքահարկի վճարման պարտավորության առաջանալու և դադարելու կարգը |
1. Գույքահարկի գծով պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից`
1) սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետում նշված` սեփականության իրավունքով պետական գրանցում չստացած հարկվող օբյեկտների համար գույքահարկի գծով հարկային պարտավորությունն առաջանում է անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից դրանց հաշվառման և գնահատման վերաբերյալ տեղեկությունները գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին (այսուհետ` հաշվառող մարմին) տրամադրելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Սեփականության իրավունքով չգրանցվելու դեպքում նշված հարկվող օբյեկտների համար գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում այդ հարկվող օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումից հանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու դեպքում`
- նոր սեփականատիրոջն են անցնում օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար չմարված հարկային պարտավորությունները,
- օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի գույքահարկի գծով այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումների առկայության դեպքում նոր սեփականատիրոջ համար տվյալ հարկվող օբյեկտի գծով գույքահարկի պարտավորությունն առաջանում է (նախկին սեփականատիրոջ համար դադարում է) այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից.
3) հարկվող օբյեկտի սեփականատեր համարվող ֆիզիկական անձի մահվան դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում ֆիզիկական անձի մահվան օրվանից մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության (ժառանգության) ձևակերպման ամիսը ներառյալ տվյալ հարկվող օբյեկտի համար գույքահարկի գծով հաշվարկված պարտավորությունները.
4) եթե հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է դատավճռի, վճռի կամ իրավական ակտի հիման վրա, ապա գույքահարկ վճարողը գույքահարկը հաշվարկում և վճարում է այն օրվանից, երբ գույքը հանձնվել է նրա տիրապետմանը.
5) ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խոտանելու կամ հին նմուշի պետական համարանիշերը նորերով չփոխանակված և չշահագործվող փոխադրամիջոցները դրանք հաշվառող (գրանցող) լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանելու դեպքում գույքահարկի պարտավորությունը դադարում է այդ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից: Ֆիզիկական անձի դիմումի համաձայն` փոխադրամիջոցը լիազոր մարմնում վերահաշվառելու դեպքում այդ փոխադրամիջոցի համար դադարած գույքահարկի պարտավորությունները հակադարձվում են և ենթակա են կատարման սույն օրենքով սահմանված կարգով և չափով: Սույն կետով սահմանված արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:
3. Գույքահարկ վճարողները գույքահարկը հաշվարկում են ինքնուրույն` ելնելով սույն օրենքով սահմանված հարկման բազայից և համապատասխան դրույքաչափերից, հաշվի առնելով գործող օրենսդրությամբ վերապահված արտոնությունները: Գույքահարկ վճարողը պարտավոր է հաշվառող մարմին ներկայացնել հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող փաստաթղթերը:
Գույքահարկի հաշվարկման (հարկային պարտավորությունների առաջացման) համար հիմք են համարվում գույքահարկով հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը հիմնավորող փաստաթղթերը, իսկ սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում` նաև դրանց հաշվառման վերաբերյալ տեղեկությունները:
4. Հարկվող օբյեկտ համարվող գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառված որևէ արգելանքի առկայությունը հիմք չի համարվում գույքահարկը չհաշվարկելու համար:
(8-րդ հոդվածը լրաց. 06.12.04 ՀՕ-164-Ն, խմբ. 28.11.06 ՀՕ-202-Ն, փոփ. 07.04.09 ՀՕ-82-Ն, լրաց. 11.05.11 ՀՕ-140-Ն)
Հոդված 9. | Կազմակերպությունների գույքահարկի հաշվարկման կարգը |
1. Կազմակերպությունների համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը:
2. Գույքահարկ վճարող կազմակերպությունները հարկային մարմնի հաստատած ձևով գույքահարկի կիսամյակային հաշվարկը մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված եղանակներով ներկայացնում են`
1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով` շինության գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին.
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով` իրենց գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:
(9-րդ հոդվածը խմբ. 03.12.03 ՀՕ-38-Ն, 06.12.04 ՀՕ-164-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-17-Ն, խմբ. 11.05.11 ՀՕ-140-Ն)
Հոդված 10. | Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկման կարգը |
1. Ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին:
2. Գույքահարկ վճարող ֆիզիկական անձինք գույքահարկը հաշվարկում են ինքնուրույն և տարեկան հաշվարկները կարող են մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ ներկայացնել`
1) հարկվող օբյեկտ համարվող շինության համար` շինության գտնվելու վայրի հաշվառող մարմին.
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար` հարկ վճարողի հաշվառման վայրի հաշվառող մարմին: Հաշվառման վայրի բացակայության դեպքում հաշվարկները ներկայացվում են հարկ վճարողի հիմնական բնակության վայրի հաշվառող մարմին: Եթե հաշվառման կամ հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա հաշվարկները ներկայացվում են փոխադրամիջոցի գրանցման վայրի հաշվառող մարմին:
3. Հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից շինությունների հաշվառման և գնահատման, ինչպես նաև փոխադրամիջոցների գծով հաշվառում (գրանցում) վարող համապատասխան լիազոր մարմինների կողմից փոխադրամիջոցների վերաբերյալ ներկայացված տեղեկությունները` հաշվառող մարմինները հաշվարկում են ֆիզիկական անձանց շինությունների հետագա երեք տարիների և փոխադրամիջոցների ընթացիկ տարվա գույքահարկի գումարները:
2003 թվականի հունվարի 1-ից սկսած` տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով գույքահարկի հաշվարկման հայտը հարկային մարմնի հետ համաձայնեցնելով, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից շինությունների հաշվառման և գնահատման, ինչպես նաև փոխադրամիջոցների գծով հաշվառում (գրանցում) վարող համապատասխան լիազոր մարմինների կողմից փոխադրամիջոցների վերաբերյալ ներկայացրած տեղեկությունները` կարող են հաշվարկել ֆիզիկական անձանց շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկը:
Տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինները, սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված տեղեկությունների կամ հարկային մարմինների հետ համաձայնեցված կարգով իրենց կողմից կատարված հաշվարկների հիման վրա, մինչև գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնում են հաստատված ձևով գույքահարկի վճարման ծանուցագրեր:
Ներկայացված ծանուցագրերում գույքահարկի հաշվարկի հետ չհամաձայնելու դեպքում ֆիզիկական անձինք գույքահարկի հաշվարկի ճշտման նպատակով կարող են դիմել հաշվառող և գույքահարկի հաշվարկման համար տեղեկություններ տրամադրող լիազոր մարմիններ:
4. Սահմանված ժամկետից ուշ ծանուցագիր ներկայացնելը կամ ծանուցագիր չներկայացնելը գույքահարկ վճարողին չի ազատում հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարելու պարտականությունից:
Հոդված 11. | Ընդհանուր սեփականության գույքահարկի հաշվարկման կարգը |
Գույքահարկ վճարողներին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի համար գույքահարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի ամբողջ արժեքից (կամ շարժիչի հզորությունից): Սույն օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված կարգով համապատասխան հաշվարկներն ու մյուս համասեփականատերերի վերաբերյալ հաշվարկի ձևում պահանջվող տվյալները ներկայացվում են`
1) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում` յուրաքանչյուր համասեփականատիրոջ (գույքահարկ վճարողի) կողմից` իր բաժնի մասով կամ նրանցից մեկի կողմից.
2) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` մեկ համասեփականատիրոջ (գույքահարկ վճարողի) կողմից.
3) եթե ընդհանուր համատեղ սեփականության դեպքում գույքահարկ վճարող համասեփականատերերից մեկը կազմակերպություն է, ապա անկախ սույն հոդվածի 2-րդ կետից` կազմակերպության (կազմակերպությունների) կողմից:
Հոդված 12. | Գույքահարկի ճշտված հաշվարկները |
Մինչև հարկային մարմինների կողմից գույքահարկ վճարողների մոտ ստուգումների իրականացումը, գույքահարկ վճարողների կողմից նախորդ հաշվետու ժամանակաշրջանների գույքահարկի հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում գույքահարկ վճարողը կարող է ներկայացնել գույքահարկի ճշտված հաշվարկ (հաշվարկներ), որից ելնելով` հաշվառող մարմինը կատարում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ:
Հոդված 13. | Գույքահարկի վճարման կարգը և ժամկետները |
1. Կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
2. Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`
1) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե: Փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
4. Ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցների` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:
Փոխադրամիջոցների գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններ ներկայացվող տեղեկանքը գույքահարկ վճարողին տրամադրում է հաշվառող մարմինը:
Ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խոտանելու կամ հին նմուշի պետական համարանիշերը նորերով չփոխանակված և չշահագործվող փոխադրամիջոցները դրանք հաշվառող (գրանցող) լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանելու դեպքում փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորության դադարեցման (հաշվառող մարմնի կողմից գույքահարկի պարտավորությունների վերահաշվարկման) համար հիմք են հանդիսանում փոխադրամիջոցների հաշվառում վարող լիազոր մարմնի կողմից սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված տեղեկությունները կամ գույքահարկ վճարողին տրված` խոտանումը կամ հաշվառումից ժամանակավորապես հանելը հիմնավորող փաստաթուղթը (որում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարեթիվը): Ֆիզիկական անձի դիմումի համաձայն` փոխադրամիջոցները լիազոր մարմնում վերահաշվառվում են գույքահարկ վճարողին հաշվառող մարմնի կողմից տրված` տվյալ փոխադրամիջոցի գծով գույքահարկի պարտավորություններ չունենալու տեղեկանքի հիման վրա:
(13-րդ հոդվածը լրաց. 06.12.04 ՀՕ-164-Ն, խմբ. 28.11.06 ՀՕ-202-Ն, փոփ. 07.04.09 ՀՕ-82-Ն, 11.05.11 ՀՕ-140-Ն)
Հոդված 14. | Տեղեկությունների տրամադրումը և գույքահարկի հավաքումը |
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով`
1) գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները գույքի նշված տեսակների պետական գրանցումը (հաշվառումը) իրականացնող լիազոր մարմինները ներկայացնում են հաշվառող մարմին.
2) հարկային և տեղական ինքնակառավարման մարմինները գույքահարկի գծով պարտավորությունների հաշվարկման, գույքահարկի գումարների գանձման և վճարումների հաշվառման նպատակով միմյանց ներկայացնում են անհրաժեշտ տեղեկություններ.
3) տեղական ինքնակառավարման մարմիններն ընթացիկ հաշվառման անհրաժեշտ տեղեկություններ են ներկայացնում անշարժ գույքի կադաստր վարող մարմիններ:
2. Գույքահարկ վճարողները գույքահարկի հաշվարկման նպատակով օրենքով սահմանված կարգով կարող են անհրաժեշտ տեղեկություններ ստանալ սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազոր մարմիններից:
3. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները, որպես պետության պատվիրակած լիազորություն, իրականացնում են գույքահարկի գանձումը:
Գ Լ ՈՒ Խ IV
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 15. | Գույքահարկի գծով արտոնությունները |
1. Գույքահարկից ազատվում են`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` գծային ինժեներատրանսպորտային շինությունները, եթե դրանցից օգտվելու համար վճար չի գանձվում.
2) ջրամբարները.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկվող օբյեկտ համարվող շինությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկին համապատասխան, ինչպես նաև կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող՝ մինչև 1991 թվականը կառուցված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան՝ կրոնական, պաշտամունքային շենքերն ու շինությունները: Կրոնական կազմակերպություններն ազատվում են նաև իրենց սեփականության իրավունքով պատկանող՝ սույն կետում նշված շենքերի և շինությունների համար 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված գույքահարկի, ինչպես նաև այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումից: Կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող` սույն կետում նշված շենքերի և շինությունների մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ.
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված (մահացած), ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ ընտանիքի անդամներին) պատկանող գույքը` մինչև այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը.
5) սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների մասով: Հաշմանդամներին սեփականության իրավունքով պատկանող` սույն կետում նշված ավտոմեքենաների մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ.
6) փոստային կապի ազգային օպերատորը.
7) ազատ տնտեսական գոտու տարածքում գտնվող ազատ տնտեսական գոտու շահագործողներին պատկանող կամ նրանց կողմից օգտագործվող հասարակական և արտադրական նշանակության շենքերը և շինությունները:
2. Ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք`
1) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող` հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող շենքերի և շինությունների և (կամ) փոխադրամիջոցների մասով.
2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող` սույն մասի 1-ին կետում նշված` գույքահարկով հարկվող օբյեկտի դեպքում հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով.
3) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող սույն մասի 1-ին կետում նշված գույքահարկով հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են:
Սույն մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան, պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո, գույքահարկից ազատվում են նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք` հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40.0 մլն դրամը (չգերազանցող մասով) և մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը (չգերազանցող մասով):
Սույն մասում նշված` սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավելի շինություն պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի կողմից ընտրված շինության նկատմամբ, իսկ արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող շինությունների թվաքանակի և գտնվելու վայրերի մասին, ինչպես նաև շինության գտնվելու վայրի (վայրերի) հաշվառող մարմնի կողմից տրված տեղեկանքը` այլ շինության մասով արտոնություն կիրառված չլինելու մասին:
Սույն մասով նշված սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավելի փոխադրամիջոց պատկանելու դեպքում արտոնությունները կիրառվում են հարկ վճարողի կողմից ընտրված փոխադրամիջոցի մասով, իսկ արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում ոստիկանության լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի թվաքանակի մասին և (կամ) փոխադրամիջոցի գրանցման վայրի հաշվառող մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը` այլ փոխադրամիջոցների մասով արտոնություններ կիրառված չլինելու մասին:
Սույն մասով սահմանված արտոնությունները չեն կիրառվում, եթե հարկվող օբյեկտ համարվող գույքը ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման, ինչպես նաև եթե հարկվող օբյեկտ համարվող գույքը ձեռք է բերվել ծառայության ժամկետի ավարտից հետո:
Սույն մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համայնքի ավագանին կարող է սահմանել գույքահարկի գծով արտոնություններ:
Համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար գույքահարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 10 տոկոսը:
Համայնքի ավագանու կողմից գույքահարկի գծով սահմանված արտոնությունների գումարի դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքի բյուջեին լրացուցիչ դոտացիաներ չեն տրամադրվում:
4. Օրենքով կարող են սահմանվել գույքահարկի գծով այլ արտոնություններ:
(15-րդ հոդվածը լրաց. 28.11.06 ՀՕ-202-Ն, 19.03.07 ՀՕ-140-Ն, 30.04.08 ՀՕ-54-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-250-Ն, 07.04.09 ՀՕ-82-Ն, լրաց. 25.05.11 ՀՕ-197-Ն)
Հոդված 16. | Հաշվետու տարվա ընթացքում գույքահարկի արտոնության առաջանալը կամ դադարելը |
1. Հաշվետու տարվա ընթացքում արտոնություն ունեցող գույքահարկ վճարողը գույքահարկը վճարելուց ազատվում է այն ամսվա 1-ից, երբ առաջացել է արտոնության իրավունքը:
2. Հաշվետու տարվա ընթացքում գույքահարկի արտոնությունը դադարելու դեպքում գույքահարկը հաշվարկվում է արտոնության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Գ Լ ՈՒ Խ V
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 17. | Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը |
1. Սույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները, ինչպես նաև գույքահարկի հաշվարկման համար ոչ ճիշտ տեղեկություններ տրամադրած լիազոր, տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Գույքահարկ վճարող կազմակերպության կողմից հարկման բազան թաքցնելը կամ պակաս ցույց տալն առաջացնում է հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար օրենքով սահմանված պատասխանատվություն:
3. Սույն օրենքի 9-րդ կամ 11-րդ հոդվածների պահանջները խախտելու դեպքում կազմակերպություններից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` կազմակերպությունների համար սույն օրենքով սահմանված հաշվարկների ներկայացման ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար համապատասխան բյուջե չվճարված գույքահարկի գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ հարկի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:
Սույն հոդվածով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ գույքահարկի հաշվարկը հաշվառող մարմին ներկայացնելու պահից կամ գույքահարկի ստուգումը ներառող ստուգման ավարտից:
(17-րդ հոդվածը խմբ. 08.12.10 ՀՕ-195-Ն)
Հոդված 18. | Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված իրավասությունների սահմաններում սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հետ, իսկ սույն օրենքի հավելվածի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը` անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ:
(18-րդ հոդվածը խմբ. 11.05.11 ՀՕ-140-Ն)
Գ Լ ՈՒ Խ VI
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 19. | Ժամկետային արտոնությունների գործողությունը |
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 փետրվարի 1995 թվականի, ՀՕ-129) 10-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված ժամկետային արտոնությունները շարունակում են գործել մինչև դրանց ժամկետի ավարտը:
Հոդված 20. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-187 օրենքը:
Հոդված 21. | Շինությունների հարկման բազայի գնահատումը |
Սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված գնահատման կարգով`
1) բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շինությունների հարկման բազայի գնահատումը կատարվում է 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ.
2) նոր կառուցված բնակելի շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերի ոչ բնակելի տարածքների, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված շինություններից բնակելի շինությունների հարկման բազայի գնահատումը կատարվում է 2003 թվականի հունվարի 1-ից սկսած:
Հոդված 22. | Շինությունների 2003-2004 թվականների գույքահարկը |
1. Ֆիզիկական անձանց պատկանող հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2003-2004 թվականների գույքահարկը վճարվում է այդ շինությունների 2002 թվականի համար հաշվարկված գույքահարկի համապատասխան գումարների չափով:
Ֆիզիկական անձանց պատկանող, սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված հարկվող օբյեկտ համարվող մնացած շինությունների 2003-2004 թվականների գույքահարկը հաշվարկվում և վճարվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը շինությունների համար գործող գնահատման կարգով գնահատված արժեքներից, իսկ սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետում նշված շինությունների համար` սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով գնահատված արժեքներից, սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված տարեկան դրույքաչափերով:
2. Կազմակերպություններին պատկանող շինությունների գույքահարկը հաշվարկվում է հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արժեքային արտահայտությամբ հաշվառված շինությունների մնացորդային արժեքից, բայց ոչ պակաս դրանց սկզբնական (ձեռքբերման) արժեքի քսան տոկոսից: Ընդ որում`
1) հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2003-2004 թվականների գույքահարկը հաշվարկվում է 0.6 տոկոս տարեկան դրույքաչափով.
2) սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված հարկվող օբյեկտ համարվող մնացած շինությունների 2003-2004 թվականների գույքահարկը հաշվարկվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված տարեկան դրույքաչափերով:
Հոդված 23. | Գույքահարկ վճարողներին հաշվառող մարմինները |
1. Սույն օրենքի իմաստով ֆիզիկական անձանց մասով գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են համարվում`
1) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները` մինչև 2006 թվականի հունվարի 1-ը, իսկ 2006 թվականի հունվարի 1-ից` Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի.
2) անկախ սույն մասի 1-ին կետի դրույթներից` ֆիզիկական անձանց շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկի ինքնուրույն հաշվարկն իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինները գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող մարմին են համարվում սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գույքահարկի ինքնուրույն հաշվարկը սկսելու օրվանից:
2. Սույն օրենքի իմաստով կազմակերպությունների մասով գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են համարվում`
1) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները` մինչև 2006 թվականի հունվարի 1-ը, իսկ 2006 թվականի հունվարի 1-ից` Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի.
2) անկախ սույն մասի 1-ին կետի դրույթներից` Երևան քաղաքի թաղային համայնքները գույքահարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին են համարվում 2004 թվականի հունվարի 1-ից, իսկ քաղաքային համայնքները` 2005 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2005 թվականի հունվարի 1-ը` Երևան քաղաքի թաղային համայնքները, իսկ մինչև 2006 թվականի հունվարի 1-ը քաղաքային համայնքները գույքահարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին են համարվում հարկային մարմինների հետ համատեղ:
3. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 2-րդ մասի 1-ին կետի դրույթներից` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող շինությունների մասով գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հաշվառող մարմին են համարվում Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները:
4. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(23-րդ հոդվածը խմբ. 03.12.03 ՀՕ-38-Ն, 06.12.04 ՀՕ-164-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հավելված |
ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԵՐ
1. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
1.1. Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կադաստրային գնահատման արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով`
Ա = Ամ x Մ x Գգ x Գծ x Գբ x Գհ x Գվ x Գմ x Գա
որտեղ`
Ամ -ն` բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքն է` ըստ աղյուսակ 1-ի,
Մ-ն` բնակարանի ընդհանուր մակերեսն է (ներքին չափերով), արտահայտված քառակուսի մետրերով,
Գգ -ն` տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցն է,
Գծ -ն` բնակարանի ծածկի տեսակի հետ կապված գործակիցն է,
Գբ -ն` բնակարանի բարձրության (ներքին չափերով) հետ կապված գործակիցն է,
Գհ -ն` բնակարանի հարկի հետ կապված գործակիցն է,
Գվ -ն` շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,
Գմ -ն` շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,
Գա -ն` շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցն է:
1.2. Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գնահատման նպատակով`
ա) բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը (Ամ) սահմանվում է`
Աղյուսակ 1
Երկաթբետոնյա շինությունների համար |
230.000 դրամ |
Քարե շինությունների համար |
255.000 դրամ |
բ) տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները (Գգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևյալ շրջանակներում`
Մարզ (Երևան քաղաք) |
նվազագույնը |
առավելագույնը |
Երևան քաղաք |
0.17 |
1.0 |
Կոտայք |
0.055 |
0.26 |
Արմավիր և Արարատ |
0.044 |
0.32 |
Արագածոտն |
0.035 |
0.32 |
Շիրակ |
0.035 |
0.21 |
Լոռի |
0.035 |
0.26 |
Տավուշ |
0.035 |
0.17 |
Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք |
0.035 |
0.13 |
գ) բնակարանի ծածկի տեսակի հետ կապված գործակիցը Գծ սահմանվում է`
երկաթբետոնից ծածկերի համար |
1.0 |
փայտից ծածկերի համար |
0.9. |
դ) բնակարանի բարձրության (ներքին չափերով) հետ կապված գործակիցը (Գբ) սահմանվում է`
մինչև 2.7 մետր բարձրություն ունեցող հարկերի համար |
0.9 |
2.7 մետրից մինչև 3.0 մետր բարձրություն ունեցող հարկերի համար |
1.0 |
3.0 մետր և ավելի բարձրություն ունեցող հարկերի համար |
1.1. |
ե) բնակարանի հարկի հետ կապված գործակիցը (Գհ) սահմանվում է`
առաջին հարկի համար |
0.95 |
երկրորդից հինգերորդ հարկերի համար |
1.0 |
վեցերորդից իններորդ հարկերի համար |
0.9 |
տասներորդ և ավելի բարձր հարկերի համար |
0.8 |
վերջին հարկի համար` լրացուցիչ |
0.95 |
նկուղային հարկի համար |
0.5 |
կիսանկուղային հարկի համար |
0.65 |
ձեղնահարկի /տանիքային հարկի/ համար |
0.7. |
զ) շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) սահմանվում է`
0 կարգի վնասվածության շինության համար |
1.0 |
1-ին և 2-րդ կարգի վնասվածության շինության համար |
0.95 |
3-րդ կարգի վնասվածության շինության համար |
0.5 |
4-րդ կարգի վնասվածության շինության համար |
0.0. |
է) շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցը (Գմ) սահմանվում է`
մինչև 6 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
1.0 |
7-ից 9 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.94 |
10-ից 12 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.91 |
13-ից 15 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.88 |
16-ից 18 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.85 |
19-ից 21 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.82 |
22-ից 24 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.79 |
25-ից 27 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.76 |
28-ից 30 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.73 |
31-ից 40 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.70 |
41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.60. |
ը) բնակարանի ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գա) սահմանվում է`
մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար |
0.5 |
50-ից 80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար |
0.7 |
80 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար |
1.0: |
2. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ, ԱՅԳԵՏՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
2.1. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից օժանդակ շինությունների կադաստրային գնահատման արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով`
Ա = [(Ա1 + Ա2 + .... + Աn) + (Աբ x Մբ x Գմ) + (Ապ x Ծպ x Գմ)] x Գգ
որտեղ`
Ա1, Ա2, .... Աn -ն` առաջին, երկրորդ և հաջորդ հարկերի (այդ թվում` նկուղի, կիսանկուղի, ձեղնահարկի) արժեքներն են, որոնք որոշվում են հետևյալ բանաձևով`
Առ = Աշ x Ծշ x Գհ x Գծ x Գմ x Գտ x Գն x Գահ x Գվ x Գա
որտեղ`
Աշ -ն` անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից, օժանդակ շինությունների (բացառությամբ պարիսպների և բաց պատշգամբների) ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի արժեքն է ըստ աղյուսակ 2-ի,
Ծշ -ն` անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից օժանդակ շինությունների (բացառությամբ պարիսպների և բաց պատշգամբների) ծավալն է (ներքին չափերով)` արտահայտված խորանարդ մետրերով,
Աբ -ն` անհատական բնակելի տների, այգետնակների բաց պատշգամբների մակերեսի (ներքին չափերով) մեկ քառակուսի մետրի արժեքն է,
Մբ -ն` անհատական բնակելի տների, այգետնակների բաց պատշգամբների մակերեսն է (ներքին չափերով)` արտահայտված քառակուսի մետրերով,
Ապ -ն` անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից պարիսպների մեկ խորանարդ մետր ծավալի արժեքն է,
Ծպ -ն` անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից պարիսպների ծավալն է` արտահայտված խորանարդ մետրերով,
Գգ -ն` տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցն է,
Գհ -ն` շինության հարկայնության հետ կապված գործակիցն է,
Գծ -ն` շինության ծածկի տեսակի հետ կապված գործակիցն է,
Գմ -ն` շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,
Գտ -ն` շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցն է,
Գն -ն` շինության օգտագործման նշանակության հետ կապված գործակիցն է,
Գահ -ն` շինության արտաքին հարդարման հետ կապված գործակիցն է,
Գվ -ն` շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,
Գա -ն` շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցն է:
2.2. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից օժանդակ շինությունների գնահատման նպատակով`
ա) շինության (բացառությամբ պարիսպների և բաց պատշգամբների) ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի արժեքը (Աշ) սահմանվում է`
Աղյուսակ 2
Բազալտից շինությունների համար | 95000 դրամ |
Տուֆից շինությունների համար | 85000 դրամ |
Երկաթբետոնից շինությունների համար | 65000 դրամ |
Աղյուսից կամ սնամեջ մանր բլոկներից շինությունների համար | 45000 դրամ |
Փայտից շինությունների համար | 50000 դրամ |
Խամ քարից, կոպտատաշ քարից (այլ տեսակի քարից) շինությունների համար |
40000 դրամ |
բ) անհատական բնակելի տների, այգետնակների բաց պատշգամբների մակերեսի (ներքին չափերով) մեկ քառակուսի մետրի արժեքը (Աբ) սահմանվում է 5000 դրամ.
գ) անհատական բնակելի տներին, այգետնակներին կից պարիսպների մեկ խորանարդ մետր ծավալի արժեքը (Ապ) սահմանվում է`
Բազալտից պարսպի համար | 20000 դրամ |
Տուֆից պարսպի համար | 18000 դրամ |
Երկաթբետոնից պարսպի համար | 15000 դրամ. |
դ) տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցը (Գգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևյալ շրջանակներում`
Մարզ (Երևան քաղաք) |
նվազագույնը |
առավելագույնը |
Երևան քաղաք |
0.17 |
1.0 |
Կոտայք |
0.055 |
0.26 |
Արմավիր և Արարատ |
0.044 |
0.32 |
Արագածոտն |
0.035 |
0.32 |
Շիրակ |
0.035 |
0.21 |
Լոռի |
0.035 |
0.26 |
Տավուշ |
0.035 |
0.17 |
Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք |
0.035 |
0.13 |
ե) շինության հարկայնության հետ կապված գործակիցը (Գհ) սահմանվում է`
առաջին և հաջորդ հարկերի համար |
1.0 |
կիսանկուղային հարկերի համար |
0.65 |
նկուղային հարկերի համար |
0.5 |
ձեղնահարկի (տանիքային հարկի) համար |
0.7. |
զ) շինության ծածկի տեսակի հետ կապված գործակիցը (Գծ) սահմանվում է`
երկաթբետոնից ծածկերի համար |
1.0 |
փայտից ծածկերի համար |
0.9. |
է) շինության մաշվածության (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցը (Գմ) սահմանվում է`
մինչև 6 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
1.0 |
7-ից 9 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.94 |
10-ից 12 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.91 |
13-ից 15 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.88 |
16-ից 18 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.85 |
19-ից 21 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.82 |
22-ից 24 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.79 |
25-ից 27 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.76 |
28-ից 30 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.73 |
31-ից 40 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.70 |
41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.60. |
ը) շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցը (Գտ) սահմանվում է`
կղմինդրից տանիքի համար |
1.05 |
թիթեղից տանիքի համար |
1.0 |
թերթաքարից (շիֆերից) տանիքի համար |
0.9 |
այլ նյութից տանիքի համար |
0.85. |
թ) շինության օգտագործման նշանակության հետ կապված գործակիցը (Գն) սահմանվում է`
բնակելի շենքի և այգետնակի (ամառանոցի) համար |
1.0 |
բնակելի շենքին և այգետնակին կից օժանդակ շինությունների համար |
0.5. |
ժ) շինության արտաքին հարդարման հետ կապված գործակիցը (Գահ) սահմանվում է`
արտաքին հարդարում չունեցող շինությունների համար |
1.0 |
արտաքին հարդարում ունեցող շինությունների յուրաքանչյուր սրբատաշ ճակատի համար |
1.05 |
արտաքին հարդարում ունեցող շինությունների յուրաքանչյուր երեսպատված ճակատի համար |
1.025 |
արտաքին հարդարում ունեցող շինությունների յուրաքանչյուր սվաղված ճակատի համար |
1.01. |
ժա) վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) սահմանվում է`
0 կարգի վնասվածության շինությունների համար |
1.0 |
1-ին և 2-րդ կարգի վնասվածության շինությունների համար |
0.95 |
3-րդ կարգի վնասվածության շինությունների համար |
0.5 |
4-րդ կարգի վնասվածության շինությունների համար |
0.0. |
ժբ) ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գա) սահմանվում է`
մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար |
0.5 |
50-ից 80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար |
0.7 |
80 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար |
1.0: |
3. ԱՌԱՆՁԻՆ ԿԱՆԳՆԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունների կադաստրային գնահատման արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով`
Ա = [(Ա1 + Ա2 + .... + Աn) x Գշծ + (Ապ x Ծպ x Գմ)] x Գգ
որտեղ` (Ա1 + Ա2 + .... + Աn) -ն` առաջին և հաջորդ հարկերի (այդ թվում` նկուղի, կիսանկուղի, տեխնիկական հարկի և ձեղնահարկի) արժեքն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`
Աn = Աշ x Ծշ x Գհ x Գմ x Գվ x Գտ x Գծ x Գա x Գահ x Գն
որտեղ`
Աշ -ն` շինությունների ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի արժեքն է ըստ աղյուսակ 3-ի,
Ծշ-ն` շինությունների ծավալն է (ներքին չափերով)` արտահայտված խորանարդ մետրերով,
Ապ -ն` շինություններին կից պարիսպների ծավալի մեկ խորանարդ մետրի արժեքն է,
Ծպ-ն` շինություններին կից պարիսպների ծավալն է` արտահայտված խորանարդ մետրերով,
Գգ -ն` շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցն է,
Գհ -ն` շինության հարկայնության հետ կապված գործակիցն է,
Գմ -ն` շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,
Գվ -ն` շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,
Գտ -ն` շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցն է,
Գծ-ն` շինության ծածկի տեսակի հետ կապված գործակիցն է,
Գա-ն` շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,
Գահ-ն` շինության արտաքին հարդարման հետ կապված գործակիցն է,
Գն-ն` շինության օգտագործման նպատակային նշանակության հետ կապված գործակիցն է,
Գշծ-ն` շինության ծավալի (ներքին չափերով) մեծության հետ կապված լրացուցիչ գործակիցն է:
3.2. Առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունների գնահատման նպատակով`
ա) շինության (բացառությամբ պարիսպների) ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի արժեքը (Աշ) սահմանվում է`
Աղյուսակ 3
Բազալտից շինության համար Տուֆից շինության համար Երկաթբետոնից շինության համար Փայտից շինության համար Խամ քարից, կոպտատաշ քարից (անկախ քարի տեսակից) շինության համար Աղյուսից կամ սնամեջ մանր բլոկներից շինության համար Մետաղյա շինության համար
147000 դրամ
127000 դրամ
100000 դրամ
84000 դրամ
67000 դրամ
71000 դրամ
100000 դրամ
բ) շինություններին կից պարիսպների ծավալի մեկ խորանարդ մետրի արժեքը (Ապ) սահմանվում է`
բազալտից պարսպի համար |
25000 դրամ |
տուֆից պարսպի համար |
22000 դրամ |
երկաթբետոնից պարսպի համար |
18000 դրամ. |
գ) տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները (Գգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևյալ շրջանակներում`
Մարզ (Երևան քաղաք) |
նվազագույնը |
առավելագույնը |
Երևան քաղաք |
0.17 |
1.0 |
Կոտայք |
0.055 |
0.26 |
Արմավիր և Արարատ |
0.044 |
0.32 |
Արագածոտն |
0.035 |
0.32 |
Շիրակ |
0.035 |
0.21 |
Լոռի |
0.035 |
0.26 |
Տավուշ |
0.035 |
0.17 |
Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք |
0.035 |
0.13 |
դ) հարկայնության հետ կապված գործակիցը (Գհ) սահմանվում է`
առաջին հարկի համար |
1.0 |
երկրորդ և հաջորդ հարկերի համար |
0.9 |
կիսանկուղային հարկերի համար |
0.65 |
նկուղային հարկերի համար |
0.5 |
ձեղնահարկի և տեխնիկական հարկերի համար |
0.7. |
ե) շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցը (Գմ) սահմանվում է`
մինչև 6 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
1.0 |
7-ից 9 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.94 |
10-ից 12 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.91 |
13-ից 15 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.88 |
16-ից 18 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.85 |
19-ից 21 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.82 |
22-ից 24 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.79 |
25-ից 27 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.76 |
28-ից 30 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.73 |
31-ից 40 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.70 |
41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.60. |
զ) շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) սահմանվում է`
0 կարգի վնասվածության շինությունների համար |
1.0 |
1-ին և 2-րդ կարգի վնասվածության շինությունների համար |
0.95 |
3-րդ կարգի վնասվածության շինությունների համար |
0.5 |
4-րդ կարգի վնասվածության շինությունների համար |
0.0. |
է) շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցը (Գտ) սահմանվում է`
կղմինդրից տանիքի համար |
1.05 |
թիթեղից տանիքի համար |
1.0 |
թերթաքարից (շիֆեր) տանիքի համար |
0.9 |
այլ նյութից տանիքի համար |
0.85. |
ը) ծածկի տեսակի հետ կապված գործակիցը (Գծ) սահմանվում է`
երկաթբետոնից ծածկի համար |
1.0 |
փայտից ծածկի համար |
0.9. |
թ) ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գա) սահմանվում է`
մինչև 50 տոկոս ավարտվածություն ունեցող շինությունների համար |
0.5 |
50-ից 80 տոկոս ավարտվածություն ունեցող շինությունների համար |
0.7 |
80 տոկոս ավարտվածություն ունեցող շինությունների համար |
1.0. |
ժ) արտաքին հարդարման հետ կապված գործակիցը (Գահ) սահմանվում է`
արտաքին հարդարում չունեցող շինությունների համար |
1.0 |
արտաքին հարդարում ունեցող շինությունների յուրաքանչյուր սրբատաշ ճակատի համար |
1.05 |
արտաքին հարդարում ունեցող շինությունների յուրաքանչյուր երեսպատված ճակատի համար |
1.025 |
արտաքին հարդարում ունեցող շինությունների յուրաքանչյուր ապակյա ճակատի համար |
1.05 |
արտաքին հարդարում ունեցող շինությունների յուրաքանչյուր սվաղված ճակատի համար |
1.01 |
(շինության ճակատը համարվում է ապակյա, եթե շինության ճակատամասի ընդհանուր մակերեսի 50 տոկոսից ավելին ապակյա է).
ժա) շինության օգտագործման նպատակային նշանակության հետ կապված գործակիցը (Գն) սահմանվում է`
- գիտական, կրթական և ուսումնական նպատակային նշանակության շինությունների համար |
0.7 |
- հասարակական նշանակության այլ շինությունների համար |
1.0 |
(գիտական, կրթական և ուսումնական նպատակային նշանակության շինությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը).
ժբ) ծավալի (ներքին չափերով) մեծության հետ կապված լրացուցիչ գործակիցը (Գշծ) սահմանվում է`
մինչև 3000 խմ ծավալի դեպքում |
1.00 |
3001-ից մինչև 6000 խմ ծավալի դեպքում` |
0.95 |
6001-ից մինչև 9000 խմ ծավալի դեպքում` |
0.90 |
9001 խմ-ից մինչև 12000 խմ ծավալի դեպքում` |
0.85 |
12001 խմ և ավելի ծավալի դեպքում` |
0.80 |
Ծավալի (ներքին չափերով) մեծության հետ կապված լրացուցիչ գործակիցը (Գշծ) կիրառվում է բոլոր հարկերում առկա ծավալների (ներքին չափերով) գումարային մեծության նկատմամբ:
4. ԱՌԱՆՁԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1. Առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունների կադաստրային գնահատման արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով`
Ա = [(Ա1 + Ա2 + .... + Աn) x Գշծ + (Ապ x Ծպ x Գմ)] x Գգ
որտեղ`
(Ա1 + Ա2 + .... + Աn) -ն` արտադրական նշանակության (արտադրական, վարչական, պահեստային և այլ արտադրական և ոչ արտադրական նշանակություն ունեցող) շինությունների արժեքն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`
Աn = Աշ x Ծշ x Գմ x Գվ x Գտ x Գծ x Գհ x Գա x Գն
որտեղ`
Աշ -ն` արտադրական նշանակության (արտադրական, վարչական, պահեստային և այլ արտադրական և ոչ արտադրական նշանակություն ունեցող) շինությունների ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի արժեքն է ըստ աղյուսակ 4-ի,
Ծշ-ն` արտադրական նշանակության (արտադրական, վարչական, պահեստային և այլ արտադրական և ոչ արտադրական նշանակություն ունեցող) շինությունների ծավալն է (ներքին չափերով)` արտահայտված խորանարդ մետրերով,
Ապ-ն` արտադրական նշանակության շինություններին կից պարիսպների ծավալի մեկ խորանարդ մետրի արժեքն է,
Ծպ-ն` արտադրական նշանակության շինություններին կից պարիսպների ծավալը` արտահայտված խորանարդ մետրերով,
Գգ -ն` տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցն է,
Գմ -ն` շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,
Գվ -ն` շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,
Գտ-ն` շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցն է,
Գծ -ն` շինության ծածկի տեսակի հետ կապված գործակիցն է,
Գհ -ն` շինության հարկայնության հետ կապված գործակիցն է,
Գա -ն` շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,
Գն -ն` շինության օգտագործման նպատակային նշանակության հետ կապված գործակիցն է,
Գշծ -ն` շինության ծավալի մեծության հետ կապված լրացուցիչ գործակիցն է:
4.2. Առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունների և դրանց կից պարիսպների գնահատման նպատակով`
ա) շինության (բացառությամբ պարիսպների) ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի արժեքը (Աշ) սահմանվում է`
Աղյուսակ 4
Քարից, երկաթբետոնից շինությունների համար | 22000 դրամ |
Փայտյա շինությունների համար | 15000 դրամ |
Մետաղյա շինության համար | 19000 դրամ. |
բ) շինություններին կից պարիսպների ծավալի մեկ խորանարդ մետրի արժեքը (Ապ) սահմանվում է`
բազալտից պարիսպ |
10000 դրամ |
տուֆից պարիսպ |
9000 դրամ |
բետոնից պարիսպ |
7500 դրամ. |
գ) տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները (Գգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևյալ շրջանակներում`
Մարզ (Երևան քաղաք) |
նվազագույնը |
առավելագույնը |
Երևան քաղաք |
0.17 |
1.0 |
Կոտայք |
0.055 |
0.26 |
Արմավիր և Արարատ |
0.044 |
0.32 |
Արագածոտն |
0.035 |
0.32 |
Շիրակ |
0.035 |
0.21 |
Լոռի |
0.035 |
0.26 |
Տավուշ |
0.035 |
0.17 |
Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք |
0.035 |
0.13 |
դ) շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցը (Գմ) սահմանվում է`
մինչև 6 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
1.0 |
7-ից 9 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.94 |
10-ից 12 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.91 |
13-ից 15 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.88 |
16-ից 18 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.85 |
19-ից 21 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.82 |
22-ից 24 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.79 |
25-ից 27 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.76 |
28-ից 30 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.73 |
31-ից 40 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.70 |
41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.60. |
ե) շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) սահմանվում է`
0 կարգի վնասվածության շինությունների համար |
1.0 |
1-ին և 2-րդ կարգի վնասվածության շինությունների համար |
0.95 |
3-րդ կարգի վնասվածության շինությունների համար |
0.5 |
4-րդ կարգի վնասվածության շինությունների համար |
0.0. |
զ) շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցը (Գտ) սահմանվում է`
կղմինդրից տանիքի համար |
1.05 |
թիթեղից տանիքի համար |
1.0 |
թերթաքարից (շիֆեր) տանիքի համար |
0.9 |
այլ նյութից տանիքի համար |
0.85. |
է) շինության ծածկի տեսակի հետ կապված գործակիցը (Գծ) սահմանվում է`
երկաթբետոնից ծածկի համար |
1.0 |
փայտից ծածկի համար |
0.9. |
ը) շինության հարկայնության հետ կապված գործակիցը (Գհ) սահմանվում է`
առաջին հարկի համար |
1.0 |
երկրորդ և հաջորդ հարկերի համար |
0.9 |
կիսանկուղային հարկերի համար |
0.65 |
նկուղային հարկերի համար |
0.5 |
ձեղնահարկի և տեխնիկական հարկերի համար |
0.7. |
թ) շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գա) սահմանվում է`
մինչև 50 տոկոս ավարտվածություն ունեցող շինությունների համար |
0.5 |
50-ից 80 տոկոս ավարտվածություն ունեցող շինությունների համար |
0.7 |
80 տոկոս ավարտվածություն ունեցող շինությունների համար |
1.0. |
ժ) շինության օգտագործման նպատակային նշանակության հետ կապված գործակիցը (Գն) սահմանվում է`
արդյունաբերական նշանակության շինությունների համար |
1.0 |
գյուղատնտեսական շինությունների համար |
0.6 |
(շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը).
ժա) շինության ծավալի մեծության հետ կապված լրացուցիչ գործակիցը (Գշծ) սահմանվում է`
մինչև 3000 խմ ծավալի դեպքում |
1.00 |
3001-ից մինչև 6000 խմ ծավալի դեպքում` |
0.95 |
6001-ից մինչև 9000 խմ ծավալի դեպքում` |
0.90 |
9001 խմ-ից մինչև 12000 խմ ծավալի դեպքում` |
0.85 |
12001 խմ և ավելի ծավալի դեպքում` |
0.80 |
Ծավալի (ներքին չափերով) մեծության հետ կապված լրացուցիչ գործակիցը (Գշծ) կիրառվում է բոլոր հարկերում առկա ծավալների (ներքին չափերով) գումարային մեծության նկատմամբ:
5. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
5.1. Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների կադաստրային գնահատման արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով`
Ա = (Ա1 + Ա2 + .... + Աn) x Գգ
որտեղ`
(Ա1 + Ա2 + .... + Աn) -ն` առաջին և հաջորդ հարկերի (այդ թվում` նկուղի, կիսանկուղի, տեխնիկական հարկի և ձեղնահարկի) արժեքն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`
Աn = Աշ x Ծշ x Գհ x Գվ x Գմ x Գա x Գծ x Գահ x Գն
որտեղ`
Աշ-ն` շինության տիպից կախված` ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի բազային արժեքն է ըստ աղյուսակ 5-ի,
Ծշ-ն` գնահատվող օբյեկտի ծավալն է (ներքին չափերով)` արտահայտված խորանարդ մետրերով,
Գգ -ն` տեղադրության (տարածագնահատման գոտիականություն) գործակիցն է,
Գհ -ն` օբյեկտի հարկայնության հետ կապված գործակիցն է,
Գվ -ն` օբյեկտի վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,
Գմ -ն` օբյեկտի մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,
Գա -ն` օբյեկտի ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,
Գծ -ն` շինության միջհարկային ծածկի տեսակի հետ կապված գործակիցն է,
Գահ-ն` օբյեկտի արտաքին հարդարման հետ կապված գործակիցն է,
Գն-ն` օբյեկտի օգտագործման նպատակային նշանակության հետ կապված գործակիցն է:
5.2. Բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների գնահատման նպատակով`
ա) շինության ծավալի (ներքին չափերով) մեկ խորանարդ մետրի բազային արժեքը (Աշ) սահմանվում է`
Աղյուսակ 5
Քարե շինություններում տեղակայված օբյեկտների համար | 127000 դրամ |
Երկաթբետոնյա շինություններում տեղակայված օբյեկտների համար | 100000 դրամ |
բ) տեղադրության (տարածագնահատման գոտիականություն) գործակիցը (Գգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևյալ շրջանակներում`
Մարզ (Երևան քաղաք) |
նվազագույնը |
առավելագույնը |
Երևան քաղաք |
0.17 |
1.0 |
Կոտայք |
0.055 |
0.26 |
Արմավիր և Արարատ |
0.044 |
0.32 |
Արագածոտն |
0.035 |
0.32 |
Շիրակ |
0.035 |
0.21 |
Լոռի |
0.035 |
0.26 |
Տավուշ |
0.035 |
0.17 |
Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք |
0.035 |
0.13 |
գ) հարկայնության հետ կապված գործակիցը (Գհ) սահմանվում է`
առաջին հարկի համար |
1.0 |
երկրորդ և հաջորդ հարկերի համար |
0.9 |
կիսանկուղային հարկերի համար |
0.65 |
նկուղային հարկերի համար |
0.5 |
ձեղնահարկի և տեխնիկական հարկերի համար |
0.7. |
դ) վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) սահմանվում է`
0 կարգի վնասվածության շինությունների համար |
1.0 |
1-ին և 2-րդ կարգի վնասվածության շինությունների համար |
0.95 |
3-րդ կարգի վնասվածության շինությունների համար |
0.5 |
4-րդ կարգի վնասվածության շինությունների համար |
0.0. |
ե) մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցը (Գմ) սահմանվում է`
մինչև 6 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
1.0 |
7-ից 9 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.94 |
10-ից 12 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.91 |
13-ից 15 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.88 |
16-ից 18 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.85 |
19-ից 21 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.82 |
22-ից 24 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.79 |
25-ից 27 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.76 |
28-ից 30 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.73 |
31-ից 40 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.70 |
41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինության համար |
0.60. |
զ) ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գա) սահմանվում է`
մինչև 50 տոկոս ավարտվածություն ունեցող շինությունների համար |
0.5 |
50-ից 80 տոկոս ավարտվածություն ունեցող շինությունների համար |
0.7 |
80 տոկոս ավարտվածություն ունեցող շինությունների համար |
1.0. |
է) միջհարկային ծածկի տեսակի հետ կապված գործակիցը (Գծ) սահմանվում է`
երկաթբետոնից ծածկերի համար |
1.0 |
փայտից ծածկերի համար |
0.9. |
ը) արտաքին հարդարման հետ կապված գործակիցը (Գահ) սահմանվում է`
արտաքին հարդարում չունեցող շինությունների համար |
1.0 |
արտաքին հարդարում ունեցող շինությունների յուրաքանչյուր սրբատաշ ճակատի համար |
1.05 |
արտաքին հարդարում ունեցող շինությունների յուրաքանչյուր երեսպատված ճակատի համար |
1.025 |
արտաքին հարդարում ունեցող շինությունների յուրաքանչյուր ապակյա ճակատի համար |
1.05 |
արտաքին հարդարում ունեցող շինությունների յուրաքանչյուր սվաղված ճակատի համար |
1.01. |
(շինության ճակատը համարվում է ապակյա, եթե շինության ճակատամասի ընդհանուր մակերեսի 50 տոկոսից ավելին ապակյա է)
թ) շինության օգտագործման նպատակային նշանակության հետ կապված գործակիցը (Գն) սահմանվում է`
- գիտական, կրթական և ուսումնական նպատակային նշանակության շինությունների համար |
0.7 |
- հասարակական և արտադրական նշանակության այլ շինությունների համար |
1.0 |
(գիտական, կրթական և ուսումնական նպատակային նշանակության շինությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը):
6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
6.1. Շինությունների գնահատումը յուրաքանչյուր միավորի (հարկի) համար կատարվում է առանձին:
6.2. Ավտոտնակները գնահատվում են անհատական բնակելի շենքերին կից օժանդակ շինությունների գնահատման կարգով: Մետաղական շինությունների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընտրվում տուֆից շինության միավորի արժեքը:
6.3. Բացօթյա ծածկերի գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընտրվում բաց պատշգամբների մակերեսի (ներքին չափերով) մեկ քառակուսի մետրի արժեքը:
6.4. Շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցը (Գտ) կիրառվում է շինության վերջին հարկի գնահատման համար:
6.5. Շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված տեխնիկական եզրակացության դեպքում:
6.6. Առանձին կանգնած արտադրական և հասարակական նշանակության հիմնական շինություններին կից (անգարների, հովացուցիչների, ջրավազանների, ջերմոցների, ծածկերի և այլն) շինությունները գնահատվում են առանձին կանգնած արտադրական և հասարակական նշանակության շինությունների գնահատման կարգով:
6.7. Առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շինությունների գնահատման նպատակով, եթե շինության ընդհանուր ծավալը գերազանցում է 3000 խմ-ը, կիրառվում են լրացուցիչ գործակիցներ (Գշծ):
6.8. Բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները (բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող հասարակական և արտադրական տարածքների) գնահատվում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գնահատման կարգով:
6.9. Սույն կարգում նշված տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները (Գգ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Երևան քաղաքի համար սահմանվում են փողոցներով և այլ կողմնորոշիչներով:
6.10. Սույն կարգում նշված 4-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող շինությունները չեն գնահատվում: