Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-151-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (04.06.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.06.03/32(835) Հոդ.763
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.05.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.05.2011
Дата вступления в силу
04.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 11-ին

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 37-րդ հոդվածի 4-րդ ենթակետից հանել «և պետական հավատարմագրումը» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածում`

 

1) 2-րդ կետի «և ժամկետները» բառերը փոխարինել «և հավատարմագրի գործողության ժամկետները» բառերով.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Անկախ մասնագիտական ուսումնական հաստատության գերատեսչական ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից` պետական հավատարմագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

3) 4-րդ կետի 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ուսումնական հաստատությունների, դրանց մասնագիտությունների հավատարմագրումն իրականացվում է առանձին փուլերով՝ ըստ կրթական ծրագրերի:»:

 

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում`

 

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Ուսումնական հաստատությունների լիցենզավորման համար եզրակացություն տալու նպատակով կրթության պետական կառավարման լիազորված մարմինն ստեղծում է լիցենզավորման ծառայություն:».

2) 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


 2011 թ. մայիսի 30

Երևան

ՀՕ-151-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան