Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 63
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.07.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.04.2025
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
09.06.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
09.06.2015
Дата вступления в силу
10.07.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

9 հունիսի 2015 թվականի

թիվ 63

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ, ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով ընդհանուր գործընթացներ իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» թիվ 200 որոշման 3-րդ կետն իրագործելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների վերլուծության, օպտիմալացման, ներդաշնակեցման և նկարագրության մեթոդիկան:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի հունիսի 9-ի

թիվ 63 որոշմամբ

 

ՄԵԹՈԴԻԿԱ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների վերլուծության, օպտիմալացման, ներդաշնակեցման և նկարագրության

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2025 թվական: