ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 1993 թ. N 333
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» N 62 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» N 62 որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ունենալ նախարարի 7 տեղակալ, այդ թվում` 3 առաջին տեղակալ, որից 1-ը` գլխավոր շտաբի պետ, և 11 անդամից բաղկացած կոլեգիա»:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» N 62 որոշման մեջ փոփոխություն մտցնելու մասին» N 323 որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
