ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 802-Ա |
«07» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.4/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սարգիս Սարգսյանի դիմումը` Մոլդովական փողոցի հ.4/4 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հողամասի համար հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.24082021-01-0052 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 21.11.2024թ. հ.ԱՏ-21112024-01-0848 տեղեկանքը, «Ա.Արտաշեսյան» ԱՁ-ի կողմից տրամադրված 18.10.2024թ. հողամասի տեղադրական հատակագիծը, հարևանի համաձայնությունը:
Հարցի ուսումնասիրությունից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 15քմ՝ որքան ամրագրված է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.24082021-01-0052 վկայականում, սակայն ՀՀ կադաստրային քարտեզում հողամասի գծային չափերը սխալ են տեղադրված:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 5-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/69959-24 եզրակացությունը.
1. Մոլդովական փողոցի հ.4/4 հասցեում գտնվող 15քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Մոլդովական փողոցի հ.4/4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սարգիս Սարգսյանին պատկանող 15քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ հասարակական կառուցապատման։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
