Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-3-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (06.03.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.02.24/8(742) Հոդ.94
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
02.02.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.02.2010
Дата вступления в силу
06.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի փետրվարի 2-ին

 

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Օտարերկրացուն աշխատանքի թույլտվություն տրվում է սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն գործատուի դիմած կոնկրետ ժամկետով` պահպանելով նույն հոդվածի պահանջները: Օտարերկրյա քաղաքացուն կարող է տրամադրվել նոր աշխատանքի թույլտվություն` սույն օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ա) Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի վիճակը վերջինիս վերլուծության հիման վրա թույլ չի տալիս այդ աշխատանքը.»:

 

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը, 28-րդ հոդվածի 2-րդ մասը, 45-րդ հոդվածի 3-րդ մասը «լիազորված» բառից առաջ լրացնել «օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. փետրվարի 16

Երևան

ՀՕ-3-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան