ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2024 թվականի N 1446-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1152-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի «Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու մասին հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 1152-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման նախաբանում «մասի» բառը փոխարինել «և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի» բառերով.
2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությաննուղղ. առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը» բառերով.
3) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2-րդ պարբերության 1-ին ենթակետից հանել «և նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի» բառերը.
4) որոշմամբ հաստատված N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
12.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 12-ի N 1446-Ն որոշման |
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի N 1152-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
Սերիա - ՄՊԳ
|
N ___________ |
Իրավաբանական անձի անվանումը |
______________________________________________ |
______________________________________________ | |
______________________________________________
| |
Գտնվելու վայրը (հասցեն) |
______________________________________________ |
______________________________________________ | |
______________________________________________
| |
Գործողության ժամկետը |
______________________________________________ |
ՀՀ ներքին գործերի նախարար
|
___________________________ (ստորագրությունը)
|
______________________________ (անունը, ազգանունը)
|
Կ. Տ. |
____ _________________ 20 թ.»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
12.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 սեպտեմբերի 2024 թվական: