Գլխավոր տեղեկություն
Номер
N 423-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Опубликован на едином сайте
Принят
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата принятия
20.06.2024
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
20.06.2024
Дата вступления в силу
21.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 423-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) «ԷՅԷՄԷՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00240275) 2024 թվականի մայիսի 23-ին կնքված N 24/12-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տեսախցիկների և ցանցային սվիչների մատակարարում՝ 651,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

20.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ