Գլխավոր տեղեկություն
Номер
N 2477-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 10.07.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
08.07.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
08.07.2024
Дата вступления в силу
11.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2477-Ա

«08» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷՐԵԲՈՒՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «ԷՐԵԲՈՒՆԻ-ՊԼԱԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վռամ Վլադիմիրի Կարապետյանի կողմից լիազորված անձանց՝ Մարինե Ղազարյանի ու Մերի Ավետիսյանի դիմումները, ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1617-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 42-Ն որոշման հավելվածի 17-րդ կետով.

1. «ԷՐԵԲՈՒՆԻ-ՊԼԱԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 2024 թվականի (ընթացիկ տարվա) համար թույլատրել «ԷՐԵԲՈՒՆԻ-ՊԼԱԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ֆիրմային անվանման մեջ և «ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱ» (EREBUNI PLAZA) ապրանքային նշանում օգտագործել Էրեբունի անվանումը։

2. Ընդունել ի գիտություն, որ Էրեբունի անվանումը ֆիրմային անվանման մեջ և ապրանքային նշանում օգտագործելու թույլտվության համար ընթացիկ տարվա տեղական տուրքերը վճարված են:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան