ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 529-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1061-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից ձեռք բերված օդափոխության համակարգերի սարքավորումները (44 տեղ, 25,369 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ-ի բեռ) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «ԵՊՀ-ի կամպուսի, գլխամասային շենքի և ուսումնական գործընթացի արդիականացման աջակցություն» N 1061-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
26.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |