Գլխավոր տեղեկություն
Номер
N 1927-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 31.05.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
29.05.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
29.05.2024
Дата вступления в силу
01.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1927-Ա

«29» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Գայանե Սերոբյան Սերոբի» ԱՁ-ի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 23-ի N 632-Ն որոշմամբ․

1. «Գայանե Սերոբյան Սերոբի» ԱՁ-ին` 2024 թվականի (ընթացիկ տարվա) համար տրամադրել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի հ.3/5 հասցեում գտնվող հասարակական նշանակության տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվություն:

2. Ընդունել ի գիտություն, որ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար ընթացիկ տարվա 150.000 ՀՀ դրամ տեղական տուրքը վճարված է:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Գրիգորյանը:

 

  Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան