ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի ապրիլի 28-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» և «բ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար`
մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով |
բազային տուրքի 15-ապատիկի չափով |
մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով |
բազային տուրքի 3-ապատիկի չափով. |
բ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր տալու համար`
մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև մեկ տարի վավերականության ժամկետով |
բազային տուրքի 40-ապատիկի չափով |
մինչև 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև 6 ամիս վավերականության ժամկետով |
բազային տուրքի 20-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «բ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար`
մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով |
բազային տուրքի 15-ապատիկի չափով |
մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով |
բազային տուրքի 3-ապատիկի չափով. |
բ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր տալու համար`
մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև մեկ տարի վավերականության ժամկետով |
բազային տուրքի 40-ապատիկի չափով |
մինչև 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև 6 ամիս վավերականության ժամկետով |
բազային տուրքի 20-ապատիկի չափով»: |
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի «ժբ» կետը «19.1» թվից հետո լրացնել «, 19.2» թվով:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ մասի 19-րդ կետում «19.1-րդ հոդվածում» բառերը փոխարինել «19.1-րդ և 19.2-րդ հոդվածներում» բառերով:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.2-րդ հոդվածով`
«Հոդված 19.2. |
Զբոսաշրջության բնագավառում լիցենզիաներ տրամադրելու և հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար պետական տուրքի դրույքաչափերը |
1. Զբոսաշրջության բնագավառում լիցենզիա տրամադրելու համար`
ա) զբոսավարների գործունեության լիցենզիաների համար` տարեկան |
բազային տուրքի 10-ապատիկի չափով. |
բ) ուղեկցորդների գործունեության լիցենզիաների համար` տարեկան |
բազային տուրքի 10-ապատիկի չափով: |
2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար`
ա) մինչև երեք աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան |
բազային տուրքի 150-ապատիկի չափով. |
բ) չորս աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան |
բազային տուրքի 200-ապատիկի չափով. |
գ) հինգ աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան |
բազային տուրքի 250-ապատիկի չափով. |
դ) հյուրանոցատիպ հանգրվանի, առողջարանի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով. |
ե) հանգստյան և մասնագիտացված ճամբարի կամ տան, պանսիոնի, զբոսաշրջային, մանկապատանեկան, ճամբարային բնակատեղի (համալիրի)` |
|
I կարգի համար` տարեկան II կարգի համար` տարեկան III կարգի համար` տարեկան |
բազային տուրքի 150-ապատիկի չափով բազային տուրքի 100-ապատիկի չափով բազային տուրքի 50-ապատիկի չափով. |
զ) զբոսաշրջային տան`
I կարգի համար` տարեկան II կարգի համար` տարեկան III կարգի համար` տարեկան |
բազային տուրքի 15-ապատիկի չափով բազային տուրքի 10-ապատիկի չափով բազային տուրքի 5-ապատիկի չափով:»: |
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|