ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
Վարչական գործ թիվ ՎԴ/0012/05/22 2023 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 10.02.2023 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«18» սեպտեմբերի 2023 թ. |
ք. Երևան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ․ Բեդևյան | |
զեկուցող |
Լ. Հակոբյան | |
Ա. Թովմասյան Ռ․ հակոբյան Ք. Մկոյան |
քննելով ըստ հայցի Հայկ Հարությունյանի ընդդեմ Երևան համայնքի` Երևան համայնքի կողմից 29.07.2021 թվականին «Ռատկո» ՍՊԸ-ին տրված թիվ 01/18-Մ-10735-1252 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 10.02.2023 թվականի որոշման մեջ առկա վրիպակն ուղղելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ս. Հովակիմյան) (այսուհետ՝ Դատարան) 07.01.2022 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 11․03.2022 թվականի որոշմամբ Հայկ Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07․01․2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 10.02.2023 թվականի որոշմամբ Հայկ Հարությունյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ Վերաքննիչ դատարանի 11.03․2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացվել է։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանի` (...) դատական ակտում առկա վրիպակների, (...) ուղղման, (...) վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը կատարում է Վճռաբեկ դատարանը առանց դատական նիստ հրավիրելու՝ համապատասխան միջնորդությունը զեկուցող դատավորին հանձնելուց կամ դրա անհրաժեշտությունը ծագելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 10.02.2023 թվականի որոշման պատճառաբանական մասում, մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատն արձանագրել է․ «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում առկա չէ հայցադիմումի ընդունումը մերժելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմք, որպիսի պայմաններում Դատարանը, մերժելով հայցադիմումի ընդունումը, իսկ Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողնելով Դատարանի 07․01․2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը, անհամաչափորեն սահմանափակել են հայցվորի դատարանի մատչելիության իրավունքը»։ Որոշման պատճառաբանական մասում արձանագրված նշված եզրահանգումը ենթադրում է, որ որոշման եզրափակիչ մասը, պատճառաբանական մասին համապատասխան, պետք է բովանդակեր եզրահանգում նաև Դատարանի 07․01․2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու մասին։
Մինչդեռ, ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 10.02.2023 թվականի որոշման մեջ թույլ է տրվել վրիպակ, այն է` որոշման 11-րդ էջի «ՈՐՈՇԵՑ» մասի 1-ին կետում տեղ չի գտել Վճռաբեկ դատարանի եզրահանգումը նաև Դատարանի 07․01․2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու մասին։ Հաշվի առնելով, որ որոշման պատճառաբանական մասից ակներև է, որ Վերաքննիչ դատարանի 11.03․2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման վերացման պայմաններում Դատարանի 07․01․2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը ևս ենթակա է վերացման՝ Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի հիմքով անհրաժեշտ և հնարավոր է համարում իր նախաձեռնությամբ վրիպակն ուղղել, քանի որ այն չի փոխում որոշման բովանդակությունը և էությունը:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ՎԴ/0012/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 10.02.2023 թվականի որոշման մեջ թույլ տրված վրիպակն ուղղել հետևյալ կերպ.
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 10.02.2023 թվականի որոշման 11-րդ էջի «ՈՐՈՇԵՑ» մասի 1-ին կետը լրացնել «Կայացնել նոր դատական ակտ, այն է՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 07․01․2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը» բառերով:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Հ․ ԲեդևՅԱՆ |
Զեկուցող |
Լ. Հակոբյան |
Ա. Թովմասյան Ռ․ հակոբյան Ք. Մկոյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|