Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 21
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
16.03.2020
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
16.03.2020
Дата вступления в силу
03.04.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մարտի 2020 թվականի

թիվ 21

քաղ. Մինսկ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2019-NCOV ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒ ԴՐԱ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18-րդ կետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից 2019-nCoV կորոնավիրուսային վարակի կանխարգելմանը և դրա տարածման կանխմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.32-րդ ենթակետով՝

«7.1.32.՝ 2019-nCoV կորոնավիրուսային վարակի կանխարգելմանը և դրա տարածման կանխմանն ուղղված միջոցների իրականացման նպատակով անդամ պետությունների կողմից Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքներ, որոնք ներառված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 16-ի թիվ 21 որոշմամբ հաստատված ցանկում:

Նշված արտոնությունը տրվում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու համար դրանց հայտարարագրի գրանցման և անդամ պետության գործադիր իշխանության՝ առողջապահության ոլորտում լիազոր մարմնի կամ անդամ պետության գործադիր իշխանության այլ լիազոր մարմինների (Բելառուսի Հանրապետության դեպքում՝ Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության) կողմից տրված՝ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տվյալներ պարունակող հաստատումն անդամ պետությունների մաքսային մարմիններ ներկայացնելու պայմանով:»:

2. Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման դեպքում Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ «Մաքսատուրքերից ազատման մասին» կարգի 15-րդ կետում «7.1.31» թվերը փոխարինել «7.1.32» թվերով:

3. Հաստատել կից ներկայացվող՝ 2019-nCoV կորոնավիրուսային վարակի կանխարգելմանը և դրա տարածման կանխմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկը:

31. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկի II բաժնում ներառված այն արտադրանքի (ապրանքների) պետական գրանցման մասին վկայականը մաքսային մարմիններին ներկայացնելը չի պահանջվում, որը նախատեսված է 2019-nCoV կորոնավիրուսային վարակի տարածման նախազգուշացման և կանխարգելման համար և ներառված է սույն որոշմամբ հաստատված ցանկի մեջ, որի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության իրավունքին և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան կիրառվում են արգելքներ և սահմանափակումներ՝ ներմուծվող արտադրանքի (ապրանքների) նպատակային նշանակության այն հաստատումը մաքսային մարմիններ ներկայացնելու պայմանով, որը տրվել է անդամ պետության գործադիր իշխանության՝ առողջապահության ոլորտում լիազորված մարմնի կողմից կամ գործադիր իշխանության՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան այլ լիազորված մարմնի կողմից, և որը պարունակում է արտադրանքի (ապրանքների) անվանացանկի, քանակի, ինչպես նաև դրա ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ:

(31-ին կետը լրաց. ԵՏՀԽ 08.04.20 թիվ 38 )

32. Տեխնիկական կարգավորման միջոցների պահպանման հաստատումը մաքսային մարմիններին չի պահանջվում սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող այն արտադրանքի (ապրանքների) համար, որի առնչությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին հիմնադրույթին համապատասխան կիրառվում են արգելքներ և սահմանափակումներ, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ՝ ներմուծվող արտադրանքի (ապրանքների) նպատակային նշանակության այն հաստատումը մաքսային մարմիններ ներկայացնելու պայմանով, որը տրվել է անդամ պետության գործադիր իշխանության՝ առողջապահության ոլորտում լիազորված մարմնի կողմից կամ գործադիր իշխանության՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան այլ լիազորված մարմնի կողմից, և որը պարունակում է արտադրանքի (ապրանքների) անվանացանկի, քանակի, ինչպես նաև դրա ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ:

(32-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 08.04.20 թիվ 38 )

33. Անդամ պետությունների գործադիր իշխանության՝ առողջապահության ոլորտում լիազորված մարմիններին կամ գործադիր իշխանության՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան այլ լիազորված մարմիններին՝ ապահովել հսկողություն հետևյալի նկատմամբ՝

սույն որոշման 31 և 32 կետերի համաձայն՝ համապատասխան անդամ պետության տարածք բացառապես 2019-nCoV կորոնավիրուսային վարակի տարածման նախազգուշացմանը և կանխարգելմանն ուղղված միջոցներն անդամ պետության կողմից իրականացնելու նպատակով ներմուծվող արտադրանքի (ապրանքի) օգտագործում,

սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված՝ արտադրանքի (ապրանքների) անվտանգության գնահատման անցկացում նախքան դրա օգտագործումը՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(33-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 08.04.20 թիվ 38 )

34. Սույն որոշման 31 և 32 կետերին համապատասխան՝ անդամ պետության տարածք ներմուծված արտադրանքը (ապրանքները) նախատեսված են այդ անդամ պետության տարածքում շրջանառության համար:

(34-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 08.04.20 թիվ 38 )

35. Սույն որոշման 31 և 32 կետերում նշված արտադրանքի (ապրանքների)՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման ժամանակավոր պայմանները գործում են մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

(35-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 08.04.20 թիվ 38, փոփ. ԵՏՀԽ 01.10.20 թիվ 86, ԵՏՀԽ 23.04.21 թիվ 39)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2020 թվականի մարտի 16-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2020 թվականի մարտի 16-ի

թիվ 21 որոշմամբ

 

ՑԱՆԿ

2019-nCoV կորոնավիրուսային վարակի կանխարգելմանը և դրա տարածման կանխմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Ապրանքի անվանումը

1702 30 500 0,

2106 10 800 0

2827 20 000 0,

2828 10 000 0,

2828 90 000 0,

2833 21 000 0,

2836 30 000 0,

2905 43 000 0,

2918 30 000 0,

2921 44 000 0,

2922 39 000 0,

2922 49 850 0,

2924 29 100 0,

2933 11 900 0,

2933 49 900 0,

3503 00 100 9,

3821 00 000 0

Դեղամիջոցների արտադրության համար օգտագործվող ապրանքներ

2526 20 000 0-ից

Տալկ՝ դիմակների և ձեռնոցների արտադրության համար

 

Դեղամիջոցների և ախտահանիչ միջոցների արտադրության համար օգտագործվող ապրանքներ*

2809 20 000 0-ից

Օրթոֆոսֆորական թթու

2847 00 000 0-ից

Ջրածնի պերօքսիդ 100%

2902 19 000 0-ից

D-լիմոնեն

2905 39 200 0

Բութան-1,3-դիոլ

2905 39 250 0

Բութան-1,4-դիոլ

2909 43 000 9-ից

Բութիլդիգլիկոլ

2912 19 000 0-ից

Պրոտեկտոլ ԳԱ 50 (գլուտարային ալդեհիդ), պրոտեկտոլ ԳԼ 40 (գլիոքսալ)

2917 34 000 0-ից

Դիէթիլֆտալատ

2918 19 980 0-ից

Գլիկոլաթթու

3302 90 900 0-ից

Հոտավորիչ կիտրոն 336 (ցիտրալի, D-լիմոնենի, լինալոլի և գերանիոլի խառնուրդը դիպրոպիլենգլիկոլում)

3402 49 000 0-ից

Rokamina К30 (կոկամիդոպրոպիլբետային)

3906 90 900 7-ից

Կարբոմեր (բարձրամոլեկուլային պոլիակրիլատ)

3911 90 980 0-ից

Կոսմոցիլ (պոլիհեքսամեթիլենբիգուանիդի հիդրոքլորիդ)

3912 31 000 0-ից

Պրիմելոզ (կրոսկարմելոզի նատրիումական աղ)

3912 39 850 0-ից

Bermocoll E481FQ (էթիլհիդրօքսիէթիլցելյուլոզ)

2921 11 000 0,
2921 19,
2921 29 000 0,
2923 90 000 9,
2925 29 000 0,
3402 41 000 0,
3402 42 000 0,
3905 99 909 0

Ախտահանիչ միջոցների արտադրության համար օգտագործվող ապրանքներ

3002-ից

Պատվաստանյութեր՝ 2019-nCoV կորոնավիրուսային վարակի դեմ

(դիրքը հանվել է ԵՏՀԽ 01.10.20 թիվ 86)

(դիրքը հանվել է ԵՏՀԽ 01.10.20 թիվ 86)

(դիրքը հանվել է ԵՏՀԽ 01.10.20 թիվ 86)

3904 40 000 0-ից,
3909 50 900 8-ից,

Ձեռնոցների և բժշկական նշանակության անհատական պաշտպանիչ միջոցների արտադրության համար օգտագործվող ապրանքներ

3917-ից

Խողովակներ, փողրակներ, ճկափողեր և դրանց կցամասերը՝ բժշկական նպատակների համար

3920 43 100 9-ից

Թաղանթ վինիլքլորիդի պոլիմերներից*

3920 99 590 0-ից,

3920 99 900 0-ից,

3921 90 900 0-ից,

Պարաֆինային ժապավեն, Parafilm թաղանթ՝ պլաստմասսայից լաբորատոր անոթները ծածկելու և հերմետիզացնելու համար

3923 10 000 0-ից,

3923 90 000 0-ից,

4819 20 000 0-ից

Տարաներ՝ բժշկական թափոններն անվտանգ հավաքելու և ուտիլիզացնելու համար

 

3923 21 000 0-ից,
3923 29-ից

Պարկեր՝ վտանգավոր կենսաբանական թափոնների փոխադրման համար

3923 30-ից,
3926 90 970 9-ից,
7010 90-ից

Սրվակներ և անոթներ՝ ախտահանիչ միջոցների համար

3923 50 900 0-ից

«ֆլիփ-թոփ» կափարիչներ

(դիրքը հանվել է ԵՏՀԽ 01.10.20 թիվ 86)

3926 20 000 0-ից,
4015-ից,

Հագուստի առարկաներ և հագուստի պարագաներ՝ պաշտպանիչ. ձեռնոցներ

3926 90 970 9-ից

Բոքսեր՝ հիվանդներին տեղափոխելու համար

4016 99 970 8-ից

Կցորդիչ ռետինե*

(դիրքը հանվել է ԵՏՀԽ 01.10.20 թիվ 86)

6307 90-ից

Շնչադիմակներ

(դիրքը հանվել է ԵՏՀԽ 01.10.20 թիվ 86)

(դիրքը հանվել է ԵՏՀԽ 01.10.20 թիվ 86)

7613 00 000 0-ից

Դյուարի անոթ

(դիրքը հանվել է ԵՏՀԽ 01.10.20 թիվ 86)

9004 90-ից

Պաշտպանիչ ակնոցներ

9018 19-ից

Զարկերակաճնշաչափեր

9018 31, 9018 32

Ներարկիչներ, ասեղներ, կաթետրներ, կանյուլներ և համանման գործիքներ

9018 90 500 1

Համակարգեր՝ արյան, արյան փոխարինիչների և ինֆուզիոն լուծույթների վերցման ու փոխներարկման համար

9022 14 000 0-ից

Ապարատուրա՝ բժշկական նպատակներով օգտագործման համար

9402 90 000 0-ից

Պատգարակներ՝ հիվանդներին տեղափոխելու համար

9616 10 100 0

Փոշեցիրներ՝ հիգիենիկ նպատակների համար

9616 10 900 0

Գլխադիրներ և գլխիկներ

 

Ծանոթագրություն: Սույն ցանկի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:

* Սակագնային արտոնության կիրառումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մայիսի 27-ի թիվ 53 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

(ցանկը լրաց. ԵՏՀԽ 03.04.20 թիվ 34, ԵՏՀԽ 27.05.20 թիվ 53, փոփ., խմբ. ԵՏՀԽ 01.10.20 թիվ 86, փոփ. ԵՏՀԽ 23.04.21 թիվ 39, ԵՏՀԽ 14.09.21 թիվ 80)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան