Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 33
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
30.03.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
30.03.2023
Дата вступления в силу
23.04.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2023 թվականի

թիվ 33

քաղ. Մոսկվա

 

ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածի I բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները.

«8602-ից՝ Երկաթուղային լոկոմոտիվներ և լոկոմոտիվային տենդերներ» դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«7302 900 00 0-ից՝ Ռելսային ամրակներ՝ առաձգական սեղմակներով

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի (ԿՓՄՀ) և տեխնոլոգիական փաստաթղթերի միասնական համակարգի (ՏՓՄՀ) պահանջներին համապատասխան մշակված տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար՝ առնվազն 5 տարի ժամկետով<1>.

 

անդամ պետության տարածքում հետևյալ գործողությունների կատարում՝

հումքի (նյութերի կամ լրակազմող տարրերի) մուտքային հսկողություն.

 

առաձգական սեղմակների արտադրություն.

 

անկյունաձիգ սալերի արտադրություն (ձուլում ճնշման տակ).

 

ուղեսպասարկիչ պտուտակների արտադրություն.

 

պլաստմասսայե դյուբելների արտադրություն (ձուլում ճնշման տակ).

 

ռելսային ամրակի տակդիրների արտադրություն (ձուլում ճնշման տակ).

 

պատրաստի արտադրանքի ելքային հսկողություն».

 

«8602-ից՝ Երկաթուղային լոկոմոտիվներ և լոկոմոտիվային տենդերներ» դիրքում՝ երկրորդ սյունակի առաջին պարբերության մեջ, «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)» բառերը փոխարինել «անդամ պետության» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական: