Գլխավոր տեղեկություն
Номер
N 151-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.09.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 26.09.2023
Принят
Մեծամոր համայնքի ավագանի
Дата принятия
15.09.2023
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
15.09.2023
Дата вступления в силу
27.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2023 թվականի N 151-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 270-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Եկամտային մասով․

ա) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 25480․0 հազար ՀՀ դրամով։

2) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդը պակասեցնել 10290.0 հազար ՀՀ դրամ:

3) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 2620.0 հազար դրամ հատկացնել ֆոնդային բյուջե:

4) Ծախսային մասով․

1) 01-1-1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի

4111 (Աշխատողների աշխատավարձներ և հավելավճարներ) հոդվածից պակասեցնել 60000․0 հազար ՀՀ դրամ,

4212 (Էներգետիկ ծառայություններ) հոդվածին ավելացնել 7000․0 հազար ՀՀ դրամ,

4241 (Մասնագիտական ծառայություններ) հոդվածին ավելացնել 1000․0 հազար ՀՀ դրամ,

4264 (Տրանսպորտային նյութեր) հոդվածին ավելացնել 6000․0 հազար ՀՀ դրամ։

2) 01-3-3 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) նախահաշվի

4234 (Տեղեկատվական ծառայություններ) հոդվածին ավելացնել 350․0 հազար ՀՀ դրամ։

3) 01-6-1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) նախահաշվի

4241 (Մասնագիտական ծառայություններ) հոդվածին ավելացնել 1000․0 հազար ՀՀ դրամ,

4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին ավելացնել 1000․0 հազար ՀՀ դրամ,

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից պակասեցնել 1590․0 հազար ՀՀ դրամ։

4) 04-2-4 (Ոռոգում) նախահաշվի

5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից պակասեցնել 7700․0 հազար ՀՀ դրամ։

5) 04-5-1 (Ճանապարհային տրանսպորտ) նախահաշվի

4251 (Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում, և պահպանում) հոդվածից պակասեցնել 9300․0 հազար ՀՀ դրամ,

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 335․0 հազար ՀՀ դրամ։

6) 05-1-1 (Աղբահանում) նախահաշվի

4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 62300․0 հազար ՀՀ դրամ։

7) 05-6-1 (Շրջակա միջավայրի պաշտպանություն) նախահաշվի

5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 25480․0 հազար ՀՀ դրամ։

8) 06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի

4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածից պակասեցնել 12400․0 հազար ՀՀ դրամ,

4657 (Այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածին ավելացնել 7440․0 հազար ՀՀ դրամ,

5129 (Այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածից պակասեցնել 7440․0 հազար ՀՀ դրամ։

9) 06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի

4212 (Էներգետիկ ծառայություններ) հոդվածին ավելացնել 30000․0 հազար ՀՀ դրամ,

5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 18535․0 հազար ՀՀ դրամ։

10) 08-1-1 (Հանգստի և սպորտի ծառայություններ) նախահաշվի

4657 (Այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածին ավելացնել 6000․0 հազար ՀՀ դրամ։

11) 08-2-1 (Գրադարաններ) նախահաշվի

4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածից պակասեցնել 6000․0 հազար ՀՀ դրամ:

12) 08-2-3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) նախահաշվի

4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածից պակասեցնել 8000․0 հազար ՀՀ դրամ:

13) 09-01-01 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 480․0 հազար ՀՀ դրամ:

14) 10-7-1 (Սոցիալական հատուկ արտոնություններ) նախահաշվի

4729 (Այլ նպաստներ բյուջեից) հոդվածից պակասեցնել 16100․0 հազար ՀՀ դրամ:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Կողմ-14

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՊԱՎԵԼ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ

ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՄԱՑԱԿՅԱՆ ՏՈՆԻԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

Համայնքի ղեկավար`

Վ. Խաչատրյան

 

15.09.2023թ.

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեի փոփոխության

 

 Հայաստանի Հանրապետության Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 270-Ն որոշման մեջ կատարելու փոփոխությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի պահանջով և դրա անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ այն ուղղված է Մեծամոր համայնքի զարգացմանը նպաստելուն՝ բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող բյուջետային գործընթացի կազմակերպման համաձայնեցված սկզբունքների, բյուջետային դասակարգման, հաշվառման և հաշվետվության միասնական մեթոդաբանության հիման վրա:

Բյուջեի փոփոխությունը պայմանավորված է եկամտային մասում պետական բյուջեից ֆոնդային բյուջեի նպատակային հատկացումների (սուբվենցիաների) ավելացմամբ` Մեծամոր քաղաքի այգու բարեկարգման աշխատանքների կատարման համար։

Օրենսդիր և գործադիր մարմիններ նախահաշվի աշխատողների աշխատավարձներ և հավելավճարներ հոդվածը պակասեցվում է, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը։

Էներգետիկ ծառայություններ, մասնագիտական ծառայություններ և տրանսպորտային նյութերի հոդվածներին կատարվում է ավելացում, քանի որ պակաս է եղել տարեսկզբի նախատեսումը։

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ նախահաշվի տեղեկատվական ծառայություններ հոդվածի ավելացումը անհրաժեշտ է թերթերի բաժանորդագրության համար։

Ընդհանուր բնույթի հանրային նախահաշվի մասնագիտական ծառայություններ հոդվածին ավելացումը մասնագիտական ծառայության ձեռքբերման համար (հակակարկտային կայանների փորձաքննություն)։

Նախագծահետազոտական ծախսերի հոդվածը պակասեցվում է, քանի որ ավել է եղել նախատեսումը։

Ոռոգում նախահաշվի շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածից պակասեցվել է, քանի որ ավել է եղել նախատեսումը։

Ճանապարհային տրանսպորտ նախահաշվի շենքների և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում հոդվածին տարեսկզբին նախատեսված գումարը պակասեցվում է, քանի որ այս տարի չկա տվյալ աշխատանքների կատարման անհրաժեշտությունը։

Նախագծահետազոտական ծախսեր հոդվածին ավելացումը անհրաժեշտ է Ակնալիճ-Զարթոնք ճանապարհի կամուրջների սեյսմիկ վիճակի գնահատման և Նորապատ բնակավայրի ճանապարհի նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։

Աղբահանում նախահաշվի սուբսիդիաներ ոչ ֆինանսական համայնքային կազմակերպություններին հոդվածին ավելացումը անհրաժեշտ է «Մեծամոր բարեկարգում» ՀՈԱԿ-ին սուբսիդիա հատկացնելու համար։

Շրջակա միջավայրի պաշտպանություն և բանակարանային շինարարություն նախահաշիվների շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածին ավելացումն անհրաժեշտ է Մեծամոր քաղաքի այգու բարեկարգման աշխատանքների համար։

Բնակարանային շինարարություն նախահաշվի սուբսիդիաներ ոչ ֆինանսական համայնքային կազմակերպություններին հոդվածը պակասեցվում է, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը։

Այլ կապիտալ դրամաշնորհներ հոդվածին ավելացումն անհրաժեշտ է սուբվենցիոն ծրագրով տեղադրվող վերելակների Մեծամոր քաղաքի բնակիչների մասնաբաժինը վճարելու համար։

Այլ մեքենաներ և սարքավորումներ հոդվածից պակասեցվում է, քանի որ ավել է նախատեսումը։

Ջրամատակարարում նախահաշվի Էներգետիկ ծառայություններ հոդվածին ավելացումը անհրաժեշտ է Մեծամոր համայնքի բնակավայրերի խմելու ջրի և էլ․ էներգիայի գումարը մինչև տարեվերջ վճարելու համար, իսկ շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածը ավելացվում է սուբվենցիոն ծրագրով Շենավան և Ամասիա բնակավայրերի ջրամատակարարման ցանցերի կապիտալ վերանորոգման համայնքի մասնաբաժինը վճարելու համար։

Հանգստի և սպորտի ծառայություններ նախահաշվի այլ կապիտալ դրամաշնորհներ հոդվածի ավելացումը անհրաժեշտ է Մեծամոր քաղաքում և Նորապատ բնակավայրում ֆուտբոլի դաշտի կառուցման համար դրամաշնորհային ծրագրով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ի հետ միասին։

Գրադարաններ նախահաշվի սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին հոդվածը պակասեցվում է, քանի որ նախատեսումը տարեսկզբին ավել է եղել։

Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ նախահաշվի սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին հոդվածը պակասեցվում է, քանի որ նախատեսումը տարեսկզբին ավել է եղել։

 Նախադպրոցական կրթություն նախահաշվի նախագծահետազոտական ծախսեր հոդվածի ավելացումն անհրաժեշտ է 3 մանկապարտեզների հարակից տարածքների բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։

Սոցիալական հատուկ արտոնություններ նախահաշվի այլ նպաստներ բյուջեից հոդվածը պակասեցվում է, քանի որ տարեսկզբին ավել է նախատեսված եղել։

 

Համայնքի ղեկավար`

Վ. Խաչատրյան

 

Հատվածներ 1-6

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 սեպտեմբերի 2023 թվական: