ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 2023 թվականի N 1003-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության կողմից որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը հանձնվող և Հայաստանի Հանրապետության դատախազությանն ամրացվող գույքը՝ ըստ ցանկի՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման հավելվածով նախատեսված գույքը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ամրացնել Հայաստանի Հանրապետության դատախազությանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության գործառույթների իրականացման նպատակով:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում, Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության hայաստանյան գրասենյակի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը և դրա հետ կապված հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև գույքի հաշվառման ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության դատախազության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիհունիսի 22-ի N 1003-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի նկարագրությունը |
Քանակը |
Միավորի գինը ՀՀ դրամ |
Ընդհանուր գինը ՀՀ դրամ |
1. |
Դյուրակիր համակարգիչ Dell Vostro 5402/ FHD/Intel Iris Xe/Cam & Mic/WIFI+BT/Backlit kbd/3-cell/Ubuntu/3Yr W |
9 |
328,000.00 |
2,952,000.00 |
2. |
Ոչ նյութական ակտիվ՝ համակարգչային ծրագրերի արտոնագիր՝ Win 11 Pro 64Bit Eng Intl 1pk DSP OEI DVD |
9 |
72,000.00 |
648,000.00 |
3. |
Անխափան սնուցման սարք GEMBIRD EG-UPS-B650 |
20 |
29,000.00 |
580,000.00 |
4. |
Թուղթ մանրացնող սարք Shredder Fellowes Powershred |
2 |
80,000.00 |
160,000.00 |
5. |
Արտաքին կոշտ սկավառակ SEAGATE STJL2000400 2TB |
9 |
32,000.00 |
288,000.00 |
6. |
Համակարգչային ծրագրի արտոնագիր՝ B5- EPEntr on-prem. 1 y. for 9 ESET ESET PROTECT Entry Onprem (B5). For 1 year. For protection 9 objects. |
9 |
28,000.00 |
252,000.00 |
Ընդհանուր՝ |
4,880,000.00 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |