040.0473.29.04.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2002 թվականի N 473
քաղ. Երևան
«ՆՊԱՍՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 03.04.03 N 364-Ն, փոփ. 19.02.04 N 223-Ն)
«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 06 խմբի 03 ենթախմբի «04. Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով նախատեսված ծախսերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 03.04.03 N 364-Ն, 19.02.04 N 223-Ն)
1. Հաստատել «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրի իրականացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը խմբ. 03.04.03 N 364-Ն, փոփ. 19.02.04 N 223-Ն)
2. Սահմանել, որ`
ա) աշխատանքի դիմաց նպաստը յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար վճարվում է 1000 դրամի չափով.
բ) աշխատանքի դիմաց նպաստի վճարման ծառայությունները մատուցվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մեկ տոկոսն ուղղել նպաստները վճարող կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարմանը.
դ) Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մեկ տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` այդ աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (ձևերի ու ձևաթղթերի տպագրության, գործուղման, կապի և էլեկտրաէներգիայի ծախսեր):
(2-րդ կետը փոփ. 03.04.03 N 364-Ն, 19.02.04 N 223-Ն)
3. Հաստատել՝
ա) (ենթակետն ուժը կորցրել է 19.02.04 N 223-Ն)
բ) «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով իրականացված աշխատանքների դիմաց վճարման մասին հայտի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
գ) «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով իրականացված աշխատանքների մասին կատարողական ակտի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:
(3-րդ կետը խմբ. 03.04.03 N 364-Ն, փոփ. 19.02.04 N 223-Ն)
31 . Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հետ համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի):
(31 -ին կետը լրաց. 19.02.04 N 223-Ն)
4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հաստատել աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգի կիրառումն ապահովող հրահանգները:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 21-ի «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 434 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 11-ի N 974 որոշման խմբագրությամբ)` բացառությամբ 4-րդ կետի և 5-րդ կետի «ա» ենթակետի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 29-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
«ՆՊԱՍՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(վերնագիրը խմբ. 03.04.03 N 364-Ն, փոփ. 19.02.04 N 223-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագիրն իրականացվում է ժամանակավոր զբաղվածություն ապահովելու նպատակով` մասնագիտական որակավորում չպահանջող, հանրային օգտակարություն ունեցող աշխատանքի դիմաց նպաստի (այսուհետ՝ նպաստ) վճարման միջոցով:
(1-ին կետը փոփ. 03.04.03 N 364-Ն, խմբ. 19.02.04 N 223-Ն)
2. «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրի ոլորտներն են`
ա) ճանապարհների, փողոցների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, սիզամարգերի կառուցման, նորոգման և բարեկարգման (սանիտարական մաքրում, կանաչապատում, ծառատունկ և անտառի վերականգնում), ինչպես նաև բնական աղետների և բնակլիմայական անբարենպաստ ազդեցությունների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքներ.
բ) սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բուժհիմնարկ, թանգարան և այլ նմանատիպ կազմակերպություններ), ինչպես նաև բազմաբնակարան շենքերի մուտքերի բարեկարգման օժանդակ աշխատանքներ.
գ) ջրավազանների և ոռոգման համակարգերի նորոգման ու սանիտարական մաքրման, ջրմուղ-կոյուղու ցանցի նորոգման օժանդակ աշխատանքներ.
դ) պատմաճարտարապետական հուշարձանների շրջակայքի սանիտարական մաքրման ու բարեկարգման օժանդակ աշխատանքներ.
ե) սոցիալական ոլորտի կազմակերպությունների շենքերի վերանորոգման և շրջակայքի բարեկարգման օժանդակ աշխատանքներ:
(2-րդ կետը խմբ. 03.04.03 N 364-Ն, խմբ., փոփ., լրաց. 19.02.04 N 223-Ն)
21. «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագիրը կատարվում է Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում իրականացվող ծրագրերի (այսուհետ՝ ծրագիր) միջոցով:
(21-ին կետը լրաց. 03.04.03 N 364-Ն, փոփ. 19.02.04 N 223-Ն)
3. Ծրագրում ընդգրկվում են՝
ա) աշխատանք փնտրող` չզբաղված անձինք, այդ թվում` գործազուրկները,
բ) աշխատանք փնտրող, սակայն հողի սեփականաշնորհումից օգտված լինելու պատճառով զբաղված համարվող անձինք` այն տարածքներում, որտեղ ամբողջ բնակչությունն օգտվել է հողի սեփականաշնորհումից:
Նշված պայմանների բավարարման դեպքում ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկվում են աղքատության ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքների անդամները:
(3-րդ կետը խմբ. 19.02.04 N 223-Ն)
4. Ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող անձինք դիմում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն)` իրենց բնակության վայրն սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոն (այսուհետ` տարածքային կենտրոն):
(4-րդ կետը խմբ. 19.02.04 N 223-Ն)
5. Ծրագրի պատվիրատուներ կարող են հանդիսանալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները (այսուհետև` պատվիրատու)` անկախ կազմակերպական-իրավական ձևից:
(5-րդ կետը փոփ. 19.02.04 N 223-Ն)
6. Յուրաքանչյուր ծրագրով նախատեսված աշխատանքների կազմակերպման և կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները (բացառությամբ նպաստի) տրամադրում է պատվիրատուն:
(6-րդ կետը խմբ. 03.04.03 N 364-Ն, լրաց. 19.02.04 N 223-Ն)
7. Նպաստը վճարվում է լրիվ աշխատած օրերի համար (անաշխատունակության թերթիկով չաշխատած օրերի համար վճարում չի կատարվում):
8. Նպաստը վճարվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպության միջոցով (այսուհետև` վճարման ծառայություն մատուցող կազմակերպություն):
(8-րդ կետը փոփ. 19.02.04 N 223-Ն)
II. ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
9. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները որպես պատվիրատու հանդես գալու դեպքում ծրագիրը ներկայացնում են տարածքային կենտրոն:
Մյուս կազմակերպությունները որպես պատվիրատու հանդես գալու դեպքում ծրագրերը ներկայացնում են տարածքային կենտրոն` նախապես համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմնի հետ:
Ծրագրում նշվում է ծրագիրն իրականացնող կազմակերպության անվանումը:
(9-րդ կետը փոփ., լրաց. 19.02.04 N 223-Ն)
10. Գործակալության տարածքային մարմինը 5-օրյա ժամկետում տալիս է ծրագրի վերաբերյալ եզրակացություն, որը պատվիրատուն եռօրյա ժամկետում ծրագրի 2 օրինակի հետ միասին ներկայացնում է զբաղվածության աջակցության մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով):
11. Ծրագիրը հաստատվում է հանձնաժողովի առաջարկության հիման վրա` մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշմամբ` տասնհինգօրյա ժամկետում:
(11-րդ կետը փոփ., լրաց. 03.04.03 N 364-Ն, փոփ. 19.02.04 N 223-Ն)
12. Հաստատված ծրագիրը եռօրյա ժամկետում տրամադրվում է պատվիրատուին, ծրագիրն իրականացնող կազմակերպությանը և գործակալության տարածքային մարմնին:
(12-րդ կետը լրաց. 19.02.04 N 223-Ն)
121. Ծրագրերը պետք է ներկայացվեն մինչև 2004 թվականի օգոստոսի 15-ը, և ծրագրերի իրականացման տևողությունը չպետք է ավելի լինի 3 ամսվանից:
(121-ին կետը լրաց. 19.02.04 N 223-Ն)
III. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
13. (կետն ուժը կորցրել է 03.04.03 N 364-Ն)
14. Գործակալության տարածքային մարմինը սույն կարգի 3-րդ կետում նշված անձանց առաջարկում է տվյալ ծրագրով նախատեսված աշխատանքները, իսկ այդ աշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց ցուցակը ծրագրի իրականացումից 5 օր առաջ տրամադրվում է ծրագիր իրականացնող կազմակերպությանը:
(14-րդ կետը փոփ. 19.02.04 N 223-Ն)
15. Ծրագիր իրականացնող կազմակերպությունը, աշխատանքների կատարողական թերթիկի հիման վրա, յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն է ներկայացնում նրա կողմից աշխատանքի գործուղված անձանց ցուցակը` նշելով ծրագրի իրականացման աշխատանքներում նրանց մասնակցության չափը (լրիվ աշխատած օրերի թիվը), կցելով աշխատանքների կատարողական թերթիկի պատճենը:
(15-րդ կետը փոփ. 19.02.04 N 223-Ն)
16. Գործակալության տարածքային մարմինը սույն կարգի 15-րդ կետում նշված ցուցակի և աշխատանքների կատարողական թերթիկի հիման վրա ընդունում է որոշում տվյալ ծրագրի իրականացման աշխատանքներին մասնակցած անձանց նպաստ նշանակելու մասին:
17. Գործակալության տարածքային մարմինը, սույն կարգի 15-րդ կետում նշված ցուցակներին համապատասխան, մինչև տվյալ ամսվա 10-ը գործակալության պետին է ներկայացնում հայտ:
Գործակալության պետը տարածքային կենտրոններից ստացված և ամփոփված հայտերի հիման վրա` ըստ տարածքային կենտրոնների կազմված հայտը մինչև տվյալ ամսվա 15-ը` սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:
(17-րդ կետը փոփ. 03.04.03 N 364-Ն, փոփ., խմբ. 19.02.04 N 223-Ն)
18. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը մինչև տվյալ ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում վճարման հայտ:
(18-րդ կետը փոփ. 19.02.04 N 223-Ն)
181. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վճարման ենթակա նպաստի գումարը սահմանված կարգով փոխանցում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան հաշվին:
(181-ին կետը լրաց. 19.02.04 N 223-Ն)
19. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վճարման ենթակա նպաստի գումարը սահմանված կարգով փոխանցում է գործակալության համապատասխան հաշվին:
Գործակալությունը վճարման ենթակա նպաստի գումարը սահմանված կարգով փոխանցում է այն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժիններում տարածքային կենտրոնի անվամբ բացված «Աշխատանքի դիմաց նպաստի վճարում» հաշիվներին:
(19-րդ կետը խմբ. 19.02.04 N 223-Ն)
20. Նպաստի գումարներն այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժիններում բացված հաշիվներից վճարման ծառայություն մատուցող կազմակերպությանը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժինների կողմից կանխիկ դրամի տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան:
(20-րդ կետը փոփ. 19.02.04 N 223-Ն)
21. Վճարման ծառայություն մատուցող կազմակերպությունը նպաստը վճարում է գործակալության տարածքային մարմնի կողմից ներկայացված վճարման ցուցակին համապատասխան:
(21-րդ կետը փոփ. 19.02.04 N 223-Ն)
22. Ծրագիր իրականացնող կազմակերպության` գործակալության տարածքային մարմնի կամ վճարման ծառայություն իրականացնող կազմակերպության սխալի հետևանքով չվճարված նպաստի գումարները ենթակա են միանվագ վճարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(22-րդ կետը փոփ. 19.02.04 N 223-Ն)
23. Գործակալության տարածքային մարմինը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ գործակալության պետին է ներկայացնում տեղեկատվություն իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին:
Գործակալության պետն ամփոփում է գործակալության տարածքային մարմիններից ստացված տեղեկություններն ու սահմանված կարգով հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին:
(23-րդ կետը փոփ. 03.04.03 N 364-Ն, 19.02.04 N 223-Ն)
24. Ծրագրի ավարտից հետո եռօրյա ժամկետում գործակալության տարածքային մարմնի, պատվիրատուի և ծրագիրն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների կողմից համատեղ կազմվում է կատարված աշխատանքների մասին կատարողական ակտ` երեք օրինակից, որից մեկական օրինակ մնում է կատարողական ակտը կազմողների մոտ:
Պատվիրատուն ծրագրի ավարտից հետո 5-օրյա ժամկետում հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն կատարված աշխատանքների արդյունքների մասին` կցելով կատարողական ակտի պատճենը:
(24-րդ կետը փոփ. 19.02.04 N 223-Ն)
25. Սույն կարգի պահանջների խախտմամբ նշանակված և վճարված նպաստները ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
(վերնագիրը խմբ. 19.02.04 N 223-Ն)
26. Հաստատված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն անհնարին դարձնող հանգամանքների ի հայտ գալու դեպքում պատվիրատուն ծրագրի իրականացման ժամկետների փոփոխության կամ ժամկետից շուտ դադարեցման վերաբերյալ առաջարկությունը գործակալության տարածքային մարմնի համապատասխան եզրակացության հետ միասին ներկայացնում է հանձնաժողով:
(26-րդ կետը լրաց. 19.02.04 N 223-Ն)
27. Ծրագրի պայմանների խախտումներ հայտնաբերելու դեպքում գործակալության տարածքային մարմինը հանձնաժողով է ներկայացնում ծրագրի իրականացման ժամկետից շուտ դադարեցման վերաբերյալ առաջարկություն` դրա մասին տեղյակ պահելով պատվիրատուին:
(27-րդ կետը փոփ. 19.02.04 N 223-Ն)
28. Ծրագրի իրականացումը ժամկետից շուտ դադարեցվում կամ ծրագրի իրականացման ժամկետները փոփոխվում են հանձնաժողովի առաջարկությամբ` մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշմամբ:
(28-րդ կետը փոփ. 19.02.04 N 223-Ն)
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՆՊԱՍՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ)
(վերնագիրը փոփ. 19.02.04 N 223-Ն)
NN ը/կ |
Մարզի անվանումը |
Գործազրկության մակարդակը` 2002 թ. հունվարի 1-ի դրությամբ |
Աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների թիվը 2002 թ. հունվարի 1-ի դրությամբ |
490.0 մլն դրամի բաշխումն ըստ ՀՀ մարզերի (մլն դրամ) | |
ընդամենը | տոկոս | ||||
1. | Երևան | 9.8 | 66004 | 24.1 | 95.0 |
2. | Արագածոտն | 1.8 | 12337 | 4.5 | 15.0 |
3. | Արարատ | 4.3 | 19597 | 7.1 | 26.0 |
4. | Արմավիր | 5.1 | 12672 | 4.6 | 22.0 |
5. | Գեղարքունիք | 5.7 | 21870 | 8.0 | 30.0 |
6. | Լոռի | 15.7 | 43448 | 15.8 | 70.0 |
7. | Կոտայք | 7.2 | 18898 | 6.9 | 40.0 |
8. | Շիրակ | 22.7 | 42669 | 15.6 | 85.0 |
9. | Սյունիք | 21.0 | 13874 | 5.1 | 55.0 |
10. | Վայոց ձոր | 4.8 | 5587 | 2.0 | 14.0 |
11. | Տավուշ | 6.3 | 17231 | 6.3 | 38.0 |
Ընդամենը | 9.8 | 274217 | 100.0 | 490.0 |
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 03.04.03 N 364-Ն, 19.02.04 N 223-Ն)
Հավելված N 2 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ «ՆՊԱՍՏՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ)
(հավելվածն ուժը կորցրել է 19.02.04 N 223-Ն)
Հավելված N 3 |
Ձև
Հ Ա Յ Տ
«ՆՊԱՍՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 19.02.04 N 223-Ն)
_____ ________________ 200 թ.
NN ը/կ | Կատարված աշխատանքների բովանդակությունը | Նպաստառու անձանց թիվը | Տվյալ ամսվա համար վճարման ենթակա գումարի չափը (հազ. դրամ) |
Նախորդ ամսվա չվճարված գումարի չափը (հազ. դրամ) |
Ընդամենը` պահանջվող գումարի չափը (հազ. դրամ) |
1. | Աշխատանքների դիմաց նպաստների վճարում | ||||
2. | Նախորդ ամսվա նպաստի վճարման ծառայության մատուցման դիմաց (նախորդ ամսվա փաստացի վճարված նպաստի գումարի 1.0 տոկոսը) | -------- | ------- | ------ | |
Ընդամենը |
Տարածքային մարմնի ղեկավար | _________________ (ստորագրությունը) |
_________________ (անունը, ազգանունը) |
Կ.Տ.
(հավելվածը լրաց. 03.04.03 N 364-Ն, փոփ. 19.02.04 N 223-Ն)
Հավելված N 4 |
Ձև
Կ Ա Տ Ա Ր Ո Ղ Ա Կ Ա Ն Ա Կ Տ
«ՆՊԱՍՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ընդհանուր տեղեկատվություն իրականացված ծրագրի մասին
Ծրագրի անվանումը _____________________________________________
Ծրագրի սկիզբը _______________________ , ավարտը __________________ (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
Մասնակիցների թիվը` ____________ մարդ
_._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._.
Զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից գործուղված անձանց թիվը` ____ մարդ
Վճարված նպաստի ընդհանուր գումարի չափը` ______________ դրամ
Աշխատանքի արդյունքները համապատասխանում են ծրագրով նախատեսված արդյունքներին։
Զբաղվածության տարածքային կենտրոնի ղեկավար _____________ _____________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Ծրագրով նախատեսված ընդհանուր գումարի չափը` __________ դրամ
Աշխատանքի արդյունքները համապատասխանում են ծրագրով նախատեսված արդյունքներին։
Կատարված ներդրման ծավալը` ____________ դրամ
Պատվիրատու հանդիսացող մարմնի (կազմակերպության) ղեկավար __________________ ____________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Աշխատանքի արդյունքները համապատասխանում են ծրագրով նախատեսված արդյունքներին։
Կատարված ներդրման ծավալը` __________ դրամ
Ծրագիրն իրականացնող կազմակերպության ղեկավար ___________ _____________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
|
(հավելվածը լրաց. 03.04.03 N 364-Ն, խմբ. 19.02.04 N 223-Ն)