040.0473.29.04.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2002 թվականի N 473
քաղ. Երևան
«ՆՊԱՍՏՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 03.04.03 N 364-Ն)
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 06 խմբի 03 ենթախմբի «04. Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրով նախատեսված ծախսերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 03.04.03 N 364-Ն)
1. Հաստատել «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրի իրականացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը խմբ. 03.04.03 N 364-Ն)
2. Սահմանել, որ`
ա) աշխատանքի դիմաց նպաստը յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար վճարվում է 1000 դրամի չափով.
բ) աշխատանքի դիմաց նպաստի վճարման ծառայությունները մատուցվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մեկ տոկոսն ուղղել նպաստները վճարող կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարմանը.
դ) Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մեկ տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` այդ աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (ձևերի ու ձևաթղթերի տպագրության, գործուղման, կապի և էլեկտրաէներգիայի ծախսեր):
(2-րդ կետը փոփ. 03.04.03 N 364-Ն)
3. Հաստատել՝
ա) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրով (այսուհետ՝ «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագիր) նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի)՝ հաշվի առնելով գործազուրկների թիվը, գործազրկության մակարդակը և աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված նպաստառու ընտանիքների թիվը՝ համաձայն N 2 հավելվածի.
բ) «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրով իրականացված աշխատանքների դիմաց վճարման մասին հայտի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
գ) «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրով իրականացված աշխատանքների մասին կատարողական ակտի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:
(3-րդ կետը խմբ. 03.04.03 N 364-Ն)
4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հաստատել աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգի կիրառումն ապահովող հրահանգները:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 21-ի «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 434 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 11-ի N 974 որոշման խմբագրությամբ)` բացառությամբ 4-րդ կետի և 5-րդ կետի «ա» ենթակետի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 29-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
«ՆՊԱՍՏՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(վերնագիրը խմբ. 03.04.03 N 364-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Նպաստներ աշխատանքի դիմաց (այսուհետև` նպաստ) տրվում է ժամանակավորապես ստեղծված աշխատատեղերում իրականացվող, որպես կանոն, մասնագիտական որակավորում չպահանջող, սոցիալական օգտակար ուղղվածություն ունեցող աշխատանքային գործունեություն (այսուհետև` աշխատանք) իրականացնող անձանց:
(1-ին կետը փոփ. 03.04.03 N 364-Ն)
2. «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագիրն ընդգրկում է հետևյալ ոլորտները՝
ա) ճանապարհների, փողոցների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, սիզամարգերի կառուցման, նորոգման և բարեկարգման (սանիտարական մաքրում, կանաչապատում, ծառատունկ և խնամք), ինչպես նաև բնական աղետների և բնակլիմայական անբարենպաստ պայմանների հետևանքով առաջացած երևույթների վերացման օժանդակ աշխատանքներ.
բ) սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բուժհիմնարկ, թանգարան և այլ նմանատիպ կազմակերպություններ), ինչպես նաև բազմաբնակարան շենքերի նորոգման ու շրջակայքի բարեկարգման օժանդակ աշխատանքներ.
գ) ջրավազանների և ոռոգման համակարգերի նորոգման ու սանիտարական մաքրման, ջրմուղ-կոյուղու ցանցի նորոգման օժանդակ աշխատանքներ.
դ) պատմաճարտարապետական հուշարձանների շրջակայքի սանիտարական մաքրման ու բարեկարգման օժանդակ աշխատանքներ:
(2-րդ կետը խմբ. 03.04.03 N 364-Ն)
21. «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագիրը կատարվում է Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում իրականացվող ծրագրերի (այսուհետ՝ ծրագիր) միջոցով:
(21-ին կետը լրաց. 03.04.03 N 364-Ն)
3. Աշխատանքներում առաջնահերթության կարգով կարող են ընդգրկել`
ա) գործազուրկները.
բ) աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների չզբաղված անդամները.
գ) այլ չզբաղված անձինք:
4. Աշխատանքներում ընդգրկվելու ցանկություն ունեցող անձինք պետք է դիմեն իրենց բնակության վայրի «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության (այսուհետև` գործակալություն) տարածքային մարմին:
5. Աշխատանքի կազմակերպման պատվիրատուներ կարող են հանդիսանալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները (այսուհետև` պատվիրատու)` անկախ կազմակերպական-իրավական ձևից:
6. Յուրաքանչյուր ծրագրով նախատեսված աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները (բացառությամբ նպաստի) տրամադրում է պատվիրատուն:
(6-րդ կետը խմբ. 03.04.03 N 364-Ն)
7. Նպաստը վճարվում է լրիվ աշխատած օրերի համար (անաշխատունակության թերթիկով չաշխատած օրերի համար վճարում չի կատարվում):
8. Նպաստը վճարվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից (այսուհետև` վճարման ծառայություններ մատուցող կազմակերպություն):
II. ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
9. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները որպես պատվիրատու հանդես գալու դեպքում ծրագիրը ներկայացնում են գործակալության տարածքային մարմին:
Մյուս կազմակերպությունները որպես պատվիրատու հանդես գալու դեպքում ծրագրերը ներկայացնում են գործակալության տարածքային մարմին` նախապես համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմնի հետ:
10. Գործակալության տարածքային մարմինը 5-օրյա ժամկետում տալիս է ծրագրի վերաբերյալ եզրակացություն, որը պատվիրատուն եռօրյա ժամկետում ծրագրի 2 օրինակի հետ միասին ներկայացնում է զբաղվածության աջակցության մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով):
11. Ծրագիրը հաստատվում է հանձնաժողովի առաջարկության հիման վրա` մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշմամբ` 7-օրյա ժամկետում:
(11-րդ կետը փոփ., լրաց. 03.04.03 N 364-Ն)
12. Հաստատված ծրագիրը եռօրյա ժամկետում տրամադրվում է պատվիրատուին և գործակալության տարածքային մարմնին:
III. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
13. (կետն ուժը կորցրել է 03.04.03 N 364-Ն)
14. Գործակալության տարածքային մարմինը սույն կարգի 3-րդ կետում նշված անձանց առաջարկում է տվյալ ծրագրով նախատեսված աշխատանքները, իսկ այդ աշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց ցուցակը ծրագրի իրականացումից 5 օր առաջ տրամադրվում է պատվիրատուին:
15. Պատվիրատուն, աշխատանքների կատարողական թերթիկի հիման վրա, յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում գործակալության տարածքային մարմին է ներկայացնում նրա կողմից աշխատանքի գործուղված անձանց ցուցակը` նշելով ծրագրի իրականացման աշխատանքներում նրանց մասնակցության չափը (լրիվ աշխատած օրերի թիվը), կցելով աշխատանքների կատարողական թերթիկի պատճենը:
16. Գործակալության տարածքային մարմինը սույն կարգի 15-րդ կետում նշված ցուցակի և աշխատանքների կատարողական թերթիկի հիման վրա ընդունում է որոշում տվյալ ծրագրի իրականացման աշխատանքներին մասնակցած անձանց նպաստ նշանակելու մասին:
17. Գործակալության տարածքային մարմինը, սույն կարգի 15-րդ կետում նշված ցուցակներին համապատասխան, մինչև տվյալ ամսվա 10-ը գործակալության համապատասխան բաժին է ներկայացնում հայտ:
Գործակալության համապատասխան բաժինն ամփոփում է գործակալության տարածքային մարմիններից ստացված հայտերն ու մինչև տվյալ ամսվա 15-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին է ներկայացնում գործակալության պետի կողմից ստորագրված և կնքված հայտ` երկու օրինակից:
(17-րդ կետը փոփ. 03.04.03 N 364-Ն)
18. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը մինչև տվյալ ամսվա 20-ը ըստ գործակալության տարածքային մարմինների կազմում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում վճարման հայտ:
19. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վճարման ենթակա նպաստի գումարը սահմանված կարգով փոխանցում է գործակալության համապատասխան տարածքային մարմնի անվամբ` այն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում բացված «Աշխատանքի դիմաց նպաստի վճարում» հաշիվներին:
20. Աշխատանքի դիմաց նպաստի գումարներն այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում բացված հաշիվներից վճարման ծառայություններ մատուցող կազմակերպությանը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքների կողմից կանխիկ դրամի տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան:
21. Վճարման ծառայություններ մատուցող կազմակերպությունը նպաստները վճարում է գործակալության տարածքային մարմնի կողմից ներկայացված վճարման ցուցակին համապատասխան:
22. Պատվիրատուի` գործակալության տարածքային մարմնի կամ վճարման ծառայություններ իրականացնող կազմակերպության սխալի հետևանքով չվճարված նպաստի գումարները ենթակա են միանվագ վճարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
23. Գործակալության տարածքային մարմինը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ գործակալության համապատասխան բաժին է ներկայացնում տեղեկատվություն իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին:
Գործակալության համապատասխան բաժինն ամփոփում է գործակալության տարածքային մարմիններից ստացված տեղեկություններն ու սահմանված կարգով հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին:
(23-րդ կետը փոփ. 03.04.03 N 364-Ն)
24. Ծրագրի ավարտից հետո եռօրյա ժամկետում գործակալության տարածքային մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի և ծրագիրն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների կողմից համատեղ կազմվում է կատարված աշխատանքների մասին կատարողական ակտ` երեք օրինակից, որից մեկական օրինակ մնում է կատարողական ակտը կազմողների մոտ:
Պատվիրատուն ծրագրի ավարտից հետո 5-օրյա ժամկետում հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն կատարված աշխատանքների արդյունքների մասին` կցելով կատարողական ակտի պատճենը:
25. Սույն կարգի պահանջների խախտմամբ նշանակված և վճարված նպաստները ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
26. Հաստատված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն անհնարին դարձնող հանգամանքների ի հայտ գալու դեպքում պատվիրատուն ծրագրի իրականացման ժամկետից շուտ դադարեցման վերաբերյալ առաջարկությունը գործակալության տարածքային մարմնի համապատասխան եզրակացության հետ միասին ներկայացնում է հանձնաժողով:
27. Ծրագրի պայմանների խախտումներ հայտնաբերելու դեպքում գործակալության տարածքային մարմինը հանձնաժողով է ներկայացնում ծրագրի իրականացման ժամկետից շուտ դադարեցման վերաբերյալ առաջարկություն` դրա մասին տեղյակ պահելով պատվիրատուին:
Ծրագրից դուրս կատարված աշխատանքի դիմաց վճարումը կատարվում է պատվիրատուի միջոցների հաշվին:
28. Ծրագրի իրականացումը ժամկետից շուտ դադարեցվում է հանձնաժողովի առաջարկությամբ` մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշմամբ:
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՆՊԱՍՏՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ)
NN ը/կ |
Մարզի անվանումը |
Գործազրկության մակարդակը` 2002 թ. հունվարի 1-ի դրությամբ |
Աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների թիվը 2002 թ. հունվարի 1-ի դրությամբ |
490.0 մլն դրամի բաշխումն ըստ ՀՀ մարզերի (մլն դրամ) | |
ընդամենը | տոկոս | ||||
1. | Երևան | 9.8 | 66004 | 24.1 | 95.0 |
2. | Արագածոտն | 1.8 | 12337 | 4.5 | 15.0 |
3. | Արարատ | 4.3 | 19597 | 7.1 | 26.0 |
4. | Արմավիր | 5.1 | 12672 | 4.6 | 22.0 |
5. | Գեղարքունիք | 5.7 | 21870 | 8.0 | 30.0 |
6. | Լոռի | 15.7 | 43448 | 15.8 | 70.0 |
7. | Կոտայք | 7.2 | 18898 | 6.9 | 40.0 |
8. | Շիրակ | 22.7 | 42669 | 15.6 | 85.0 |
9. | Սյունիք | 21.0 | 13874 | 5.1 | 55.0 |
10. | Վայոց ձոր | 4.8 | 5587 | 2.0 | 14.0 |
11. | Տավուշ | 6.3 | 17231 | 6.3 | 38.0 |
Ընդամենը | 9.8 | 274217 | 100.0 | 490.0 |
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 03.04.03 N 364-Ն)
Հավելված N 2 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ «ՆՊԱՍՏՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ)
NN ը/կ | Մարզի անվանումը | Գործազուրկների թիվը` 2003 թ. հունվարի 1-ի դրությամբ | Գործազրկության մակարդակը` 2003 թ. հունվարի 1-ի դրությամբ | Աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված նպաստառու ընտանիքների թիվը` 2002 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ | 490.0 մլն դրամի բաշխումն ըստ ՀՀ մարզերի (Երևան քաղաքի) (մլն դրամ) | |
ընդամենը | տոկոս | |||||
1. | Երևան | 33772 | 8.5 | 33548 | 24.1 | 85.0 |
2. | Արագածոտն | 1440 | 1.7 | 5809 | 4.5 | 15.0 |
3. | Արարատ | 5001 | 3.6 | 8273 | 7.1 | 22.0 |
4. | Արմավիր | 5902 | 4.5 | 6013 | 4.6 | 17.0 |
5. | Գեղարքունիք | 6217 | 5.7 | 11555 | 8.0 | 28.0 |
6. | Լոռի | 21420 | 15.7 | 26143 | 15.8 | 65.0 |
7. | Կոտայք | 7099 | 5.9 | 9848 | 6.9 | 35.0 |
8. | Շիրակ | 27471 | 21.6 | 27941 | 15.6 | 130.0 |
9. | Սյունիք | 13814 | 20.9 | 7094 | 5.1 | 50.0 |
10. | Վայոց ձոր | 1652 | 4.7 | 2882 | 2.0 | 12.0 |
11. | Տավուշ | 3549 | 5.4 | 8039 | 6.3 | 31.0 |
Ընդամենը | 127337 | 9.0 | 147145 | 100.0 | 490.0 |
(հավելվածը լրաց. 03.04.03 N 364-Ն)
Հավելված N 3 |
Ձև
Հ Ա Յ Տ
«ՆՊԱՍՏՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
_____ ________________ 200 թ.
NN ը/կ | Կատարված աշխատանքների բովանդակությունը | Նպաստառու անձանց թիվը | Տվյալ ամսվա համար վճարման ենթակա գումարի չափը (հազ. դրամ) |
Նախորդ ամսվա չվճարված գումարի չափը (հազ. դրամ) |
Ընդամենը` պահանջվող գումարի չափը (հազ. դրամ) |
1. | Աշխատանքների դիմաց նպաստների վճարում | ||||
2. | Նախորդ ամսվա նպաստի վճարման ծառայության մատուցման դիմաց (նախորդ ամսվա փաստացի վճարված նպաստի գումարի 1.0 տոկոսը) | -------- | ------- | ------ | |
Ընդամենը |
Տարածքային մարմնի ղեկավար | _________________ (ստորագրությունը) |
_________________ (անունը, ազգանունը) |
Կ.Տ.
(հավելվածը լրաց. 03.04.03 N 364-Ն)
Հավելված N 4 |
Ձև
Կ Ա Տ Ա Ր Ո Ղ Ա Կ Ա Ն Ա Կ Տ
«ՆՊԱՍՏՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ընդհանուր տեղեկատվություն իրականացված ծրագրի մասին
Ծրագրի անվանումը ________________________________________________
Ծրագրի սկիզբը _______________________ ավարտը______________________ (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
Մասնակիցների թիվը __________________ մարդ
Զբաղվածության տարածքային մարմնի կողմից գործուղված անձանց թիվը ___________ մարդ
Վճարված նպաստի ընդհանուր գումարի չափը ____________________ դրամ
Զբաղվածության տարածքային մարմնի ղեկավար _______________ _______________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ. Տ.
Ծրագրով նախատեսված ընդհանուր գումարի չափը____________________ դրամ
Աշխատանքներն իրականացվել են ծրագրին համապատասխան՝
Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար (նրա լիազոր ներկայացուցիչ) __________________ __________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ. Տ.
Կատարվող ներդրման ծավալը ______________ դրամ
Ծրագիրն իրականացնող կազմակերպության ղեկավար ______________ _____________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ. Տ. |
(հավելվածը լրաց. 03.04.03 N 364-Ն)