ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 2001 թվականի, ՀՕ-262) վերնագրի «և վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի «և վարկային կազմակերպությունների (այսուհետ՝ բանկեր)» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների (այսուհետ՝ բանկեր, եթե «բանկեր» բառի օգտագործման կոնկրետ դեպքից չի բխում, որ խոսքը միայն բանկերի մասին է)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետը լրացնել «, իսկ ապահովագրական ընկերությունների լուծարման դեպքում՝ կյանքի ապահովագրական պայմանագրերից բխող պահանջները, եթե ապահովագրական ընկերությունն իրականացնում է կյանքի ապահովագրություն, և ոչ կյանքի ապահովագրական պայմանագրերից բխող պահանջները, եթե ապահովագրական ընկերությունն իրականացնում է ոչ կյանքի ապահովագրություն» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|