ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (30 մայիuի 2001 թվականի, ՀO-193) 43-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ բաժնի 4-րդ կետը «կյանքի ապահովագրության իրականացում» բառերից հետո լրացնել «`«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասերով և ենթադասերով» բառերով.
2) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ բաժնի 4.1-րդ կետը «ոչ կյանքի ապահովագրության իրականացում» բառերից հետո լրացնել «` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասերով և ենթադասերով» բառերով.
3) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ և 12-րդ կետերով`
«11. | կյանքի վերաապահովագրության իրականացում | ԿԲ | Բ | - | Փ | - | Ո | Հ |
12. | ոչ կյանքի վերապահովագրության իրականացում | ԿԲ | Բ | - | Փ | - | Ո | Հ»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|