ՈՒՂՂՈՒՄ
Arlis.am միասնական կայքում 2022 թվականի դեկտեմբերի 22-ին հրապարակված Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին» N 2014-Ն որոշման N 1 հավելվածի ՀՀ Կոտայքի մարզպետարանի մասի 2-րդ տողում «Գետաշեն» բառի փոխարեն կարդալ «Գեղաշեն» բառը:
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
03.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունվարի 2023 թվական: