Գլխավոր տեղեկություն
Номер
Հ. 3523-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.10.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
03.10.2022
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
03.10.2022
Дата вступления в силу
04.10.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

03 հոկտեմբերի 2022 թ.

Հ. 3523-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՍԻԱՄԱՆԹՈՅԻ ԱՆՎԱՆ Հ.162 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2602-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Սիամանթոյի անվան հ.162 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 12.09.2022թ. (արձանագրություն հ.1) որոշումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 27.09.2022թ. հ. Դ-78301-22 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Սիամանթոյի անվան հ.162 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Էլմիրա Հակոբի Մկրտչյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 3-ի հ.1320-Ա և հ.1326-Ա, ապրիլի 21-ի հ.1507-Ա, մայիսի 26-ի հ.1730-Ա, հունիսի 10-ի հ.1795-Ա, հուլիսի 20-ի հ.2125-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2602-Ա որոշման հավելվածի 9-րդ կետի 5-րդ սյունակում՝ «Մկրտչյան Էլմիրա Հակոբի» բառերը փոխարինել «Մարտիրոսյան Ռուզաննա Մայիսիկի» բառերով, իսկ 6-րդ սյունակում՝ «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տեխնիկական սպասարկման անձնակազմի համակարգչային տեխնիկայի օպերատոր, գործավար» բառերը՝ «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժին, գլխավոր մասնագետ» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:

 

Հրաչյա ՍԱՐԳՍՅԱՆ