Գլխավոր տեղեկություն
Номер
N 215-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2022
Принят
Արմավիր համայնքի ավագանի
Дата принятия
26.12.2022
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
26.12.2022
Дата вступления в силу
09.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2022 թվականի N 215-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածով՝

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 058-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

 

1) Համայնքի բյուջեի եկամտային մասում՝

 

ա. Բյուջետային տող 1261՝ « Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)», եկամտատեսակն ավելացնել 5825,2 հազար դրամով, սահմանել 84219,2 հազար դրամ.

 

2) Համայնքի բյուջեի ծախսային մասում՝

 

ա. 01 բաժին 6 խումբ 1 դաս`«Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) » ծրագրի 4239 «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածն ավելացնել 450,0 հազար դրամով,4823 «Պարտադիր վճարներ» հոդվածը պակասեցնել 450,0 հազար դրամով, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 5825,2 հազար դրամով,

 

բ. 4 բաժին 2 խումբ 4 դաս՝ «Ոռոգում» ծրագրի ծախսերի «Սուբսիդիա » 4511 հոդվածն ավելացնել 3560,5 հազար դրամով , «Ջրամատակարարում» ՀՈԱԿ-ի ընթացիկ ծախսերի համար,

 

գ. 11 բաժին 1 խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 3560,5 հազար դրամով:

 

Կողմ -24

ԽՈՒԴԱԹՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ

ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ

ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՏԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴԳԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

 

2022 թ. դեկտեմբերի 26

ք. Արմավիր

Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ

 

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1-4

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

Արմավիր համայնքի ավագանու

2022 Թ. դեկտեմբերի 26-ի

ԹԻՎ 215-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական: