ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2022 թվականի N 2086-Ա
«ՆԵՎՐՈԶՆԵՐԻ ԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԱՎԱՆ» ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ ու 24-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համարը` 222.120.804404/2014-03-14, հասցեն՝ Կոտայք, Քասախ, Ռ. Սաֆարյան փողոց, շենք 10) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով այն «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համարը` 222.120.804403/2014-03-14, հասցեն՝ քաղ. Երևան, Ավան, Աճառյան փողոց, 1-ին նրբանցք, 21 շենք):
2. Սահմանել, որ՝
1) «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 ամսվա ընթացքում ապահովել՝
1) «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխության պետական գրանցման գործընթացը.
2) «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
29.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|