600.0025.25.01.23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
25 հունվարի 2023 թվականի |
N 25-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 523-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) ԷԲՑ կանոնների 69-րդ կետում «սեպտեմբերի 5-ը» և «Բաշխողն» բառերից հետո լրացնել «հրապարակում է ՇԿԾ-ում և» բառերը,
2) ԷԲՑ կանոնների 145-րդ կետում «ընթացակարգը» բառից հետո լրացնել «՝ այդ մասին նախապես տեղեկացնելով Մատակարարին» բառերը,
3) ԷԲՑ կանոնների 146-րդ կետում «ենթակետի» բառից հետո լրացնել «և 145-րդ կետի» բառերը,
4) ԷԲՑ կանոնների 206-րդ կետում «սահմանված է չէ» բառերը փոխարինել «սահմանված չէ» բառերով,
5) ԷԲՑ կանոնների 208-րդ, 210-րդ և 213-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«208. Բաշխման ցանցում վերակառուցված, ինչպես նաև նոր կառուցված հզորությունները հանդիսանում են Բաշխողի սեփականությունը, իսկ տեղադրված Հաշվառման համալիրը, ինչպես նաև Բաշխման ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ սարքավորումներն ու դրանց ծրագրային ապահովման փաթեթները՝ Արտադրողի սեփականությունը:»,
«210. Արտադրողը Տեխնիկական պայմանների համաձայն՝ կայանը բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ աշխատանքները (այդ թվում՝ նախագծման և կառուցման) կատարում և փաստացի միացման (լարման տակ դնելու) թույլտվություն (այսուհետ՝ Միացման թույլտվություն) ստանալու նպատակով մինչև Տեխնիկական պայմանների գործողության ժամկետի ավարտը դիմում է Բաշխողին` ներկայացնելով՝
1) Միացման թույլտվության հայտը,
2) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում տեխնիկական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության պատճենը,
3) միացման գործողությունների ծրագիրը,
4) Հաշվառման համալիրների տեղակայման և փոխարինման վերաբերյալ արձանագրություն (եռակողմ ակտ)։»,
«213. ԷԲՑ կանոնների 210-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո Բաշխողը ապահովում է կայանի միացումը Բաշխման ցանցին հետևյալ ժամկետներում՝
1) 15 աշխատանքային օրում՝ 0.22, 0.4, 6(10) և 35 կՎ լարմամբ միացման դեպքում,
2) 40 աշխատանքային օրում՝ 110 կՎ և ավելի բարձր լարմամբ միացման դեպքում։»,
6) ԷԲՑ կանոնների 211-րդ կետում «կանոնների պահանջներին» բառերից հետո լրացնել «և անհամապատասխանության դեպքում նույն ժամկետում գրավոր տեղեկացնում է Արտադրողին» բառերը,
7) ուժը կորցրած ճանաչել ԷԲՑ կանոնների 214-րդ, 215-րդ, 216-րդ և 217-րդ կետերը,
8) ԷԲՑ կանոնների 218-րդ կետում «Կայանի փաստացի միացումը» բառերը փոխարինել «Կայանի միացումը» բառերով, իսկ «ցանցին փաստացի միացման» բառերը՝ «ցանցին միացման» բառերով,
9) ԷԲՑ կանոնների 239-րդ կետից հանել «(բացառությամբ Որակավորված սպառողի)» բառերը,
10) ԷԲՑ կանոնների 273-րդ կետում «Սպառողին» բառից առաջ լրացնել «Արտադրողին,» բառը և կետադրական նշանը, ինչպես նաև հետևյալ բովանդակությամբ 7.1 ենթակետ.
«7.1) ԷԲՑ կանոնների 213-րդ կետով նախատեսված ժամկետների խախտման դեպքում,»,
11) ԷԲՑ կանոնների 274-րդ կետի 2-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.
«3) Արտադրողի դեպքում՝ խախտման յուրաքանչյուր օրվա համար կայանի նախագծային արտադրանքի միջին օրական մեծության յուրաքանչյուր կՎտժ-ի համար Հանձնաժողովի կողմից սահմանված՝ հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողի նվազագույն գնի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար։»,
12) ԷԲՑ կանոնների 275-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«275. Սպառողի դեպքում հաշվարկված տույժը Բաշխողը հաշվի է առնում Սպառողի ընթացիկ ամսում ծախսած էլեկտրական էներգիայի համար ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում: Հաշվարկված տույժը հաշվարկային փաստաթղթում նշվում է առանձին տողով և նվազեցվում է մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքից, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում՝ բաշխման ծառայության արժեքից:»,
13) ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 275.1 և 275.2 կետերով.
«275.1. Դիմող անձի դեպքում հաշվարկված տույժը Բաշխողը հաշվի է առնում Դիմող անձի միացմանը հաջորդող ամսում՝ ԷԲՑ կանոնների 275-րդ կետով սահմանված կարգով, իսկ բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի կառուցապատող Դիմող անձի դեպքում տույժը փոխանցվում է վերջինիս նախընտրած և օրենսդրությամբ սահմանված ձևով` նույն ժամկետում։ Սպառող չդառնալու դեպքում տույժը վճարվում է Դիմող անձի նախընտրած և օրենսդրությամբ սահմանված ձևով՝ վերջինիս կողմից Պայմանագիրը լուծելուց հետո հնգօրյա ժամկետում։
275.2. Արտադրողի դեպքում Բաշխողը հաշվարկված տույժը վճարում է անկանխիկ՝ բանկային փոխանցմամբ, մինչև կայանի միացման ամսվան հաջորդող ամսվա 25-ը, իսկ չմիացվելու դեպքում՝ ԷԲՑ կանոնների 197-րդ կետում նշված պայմանագիրը լուծելուց հետո՝ հնգօրյա ժամկետում։»,
14) ԷԲՑ կանոնների 292-րդ կետում «և 283-րդ կետն ուժի մեջ են մտնում» բառերը փոխարինել «ուժի մեջ է մտնում» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
25 հունվարի 2023 թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2023 թվական: