Գլխավոր տեղեկություն
Номер
N 644-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
06.06.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.06.2022
Дата вступления в силу
07.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

              

N 644-Ա

               

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՐԽԱՆԳԵԼՍԿԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի նահանգի և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքային քննարկում անցկացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի նահանգապետի գլխավորած պատվիրակության՝ 2022 թվականի հունիսի 8-9-ը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում գտնվելու ընթացքում ընդունելության հետ կապված ծախսերը՝ 691000 (վեց հարյուր իննսունմեկ հազար) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի ներկայացրած հաշվետվությունների:

            

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

06.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան