ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2023 թվականի N 2001-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածի N 1.2 ստուգաթերթի՝
ա. հարցաշարի 77-77.9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
բ. «Ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝
1. Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշում.
2. Առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 1-ի N 05-Ն հրաման.
3. Առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857 հրաման.
4. Առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 9-ի N 14-Ն հրաման.
5. Առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 35-Ն հրաման.
6. Առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի N 42-Ն հրաման.
7. Առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի N 01-Ն հրաման.
8. Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի N 13-Ն հրաման.
9. Առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 9-ի N 14-Ն հրաման.
10. Առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրաման:».
2) հավելվածի N 1.4 ստուգաթերթը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
3) հավելվածի N 1.19 ստուգաթերթը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2023 թվական: