ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2018 թվականի |
թիվ 91 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի
2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված` «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող` այն արտադրանքի ցանկը, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը ներկայացնելով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 29-ի թիվ 91 որոշմամբ |
ՑԱՆԿ
այն արտադրանքի, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը ներկայացնելով
Արտադրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը |
Ծանոթագրություն | |
1 |
2 |
3 |
4 | |
1. Մանկական խաղահրապարակի սահարան |
9506 99 900 0-ից |
համապատասխանության հավաստագիր |
||
2. Մանկական խաղահրապարակի ճոճեր |
9506 99 900 0-ից |
համապատասխանության հավաստագիր |
||
3. Մանկական խաղահրապարակի ճոճաթոռ |
9506 99 900 0-ից |
համապատասխանության հավաստագիր |
||
4. Մանկական խաղահրապարակի կարուսել |
9506 99 900 0-ից |
համապատասխանության հավաստագիր |
||
5. Մանկական խաղահրապարակի ճոպանուղի |
9506 99 900 0-ից |
համապատասխանության հավաստագիր |
||
6. Մանկական քաղաք (խաղային համալիր) |
9506 99 900 0-ից |
համապատասխանության հավաստագիր |
||
7. Խաղային սարքավորումներ մանկական խաղահրապարակի համար, այդ թվում` ավազաման, խաղային տնակ, լաբիրինթոս |
9506 99 900 0-ից |
համապատասխանության մասին հայտարարագիր |
||
8. Հարվածակլանիչ ծածկույթ` ռետինե |
4016 91 000 0-ից |
համապատասխանության հավաստագիր |
||
9. Հարվածակլանիչ ծածկույթ`սինթետիկ |
3918-ից 3919-ից 3920-ից 3921-ից 5703-ից 5904 |
համապատասխանության հավաստագիր |
Ծանոթագրություններ.
1. Սույն ցանկի կիրառման համար անհրաժեշտ է օգտվել ինչպես արտադրանքի անվանումից, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից:
2. «Մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը մաքսային մարմիններ ներկայացնելու մասին պահանջը չի կիրառվում հետևյալ արտադրանքի նկատմամբ`
ա) նախքան «Մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգն (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) ուժի մեջ մտնելն արտադրված և շահագործման հանձնված` մանկական խաղահրապարաների համար նախատեսված սարքավորումներ և (կամ) ծածկույթ,
բ) մարզանքների և ֆիզիկական կուլտուրայով, սպորտով և զբոսաշրջությամբ զբաղվելու համար նախատեսված սպորտային սարքավորումներ և արտադրատեսակներ,
գ) ատրակցիոններ, որոնց վրա տարածվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 114 որոշմամբ ընդունված` «Ատրակցիոնների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) գործողությունը,
դ) խաղալիքներ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: